Պատմության հայկական օրը, օգոստոսի 14


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Վերափոխումն Սուրբ Աստվածածնի (Խաղողօրհնեք) (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
  • Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:
  • Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:
  • Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա փայտեղեն այդ անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:
  • Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:
  • Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:
  • Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:
  • Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:

Խաղողօրհնեք

  • Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
  • Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:
  • Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-14, 2023-08-13, 2024-08-18, 2025-08-17, 2026-08-16, 2027-08-15, 2028-08-13, 2029-08-12, 2030-08-18։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2022 - Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցgs պայթյուն` ըստ նախնական տվյալների` հրդեհի բռնկմամբ

  • Կան զոհեր և վիրավորներ։

2021 - 40 րոպե չդադարող  խոշոր կարկուտ տեղաց Վարդենիսում։

  • Վնասվցին կտուրները, ավտոմեքենաները, անձրևաջրերը լցվել էին նկուղներն ու տները:

2002 - Նախիջևանի Սադարակ գյուղի մոտ «բանակցություններ առանց միջնորդների» ձևաչափով հանդիպում են Հ. Ալիևն ու Ռ. Քոչարյանը։

  • Հանդիպումը շարունակվում է ավելի քան չորս ժամ, ավարտին Հայաստանի նախագահը հայտարարում է` «Եթե ոչ մենք, ապա` էլ ո՞վ կլուծի այս խնդիրը»:
  • Ադրբեջանի նախագահը, խուսափելով մանրամասներից, նշում է, որ մտադիր են շարունակել այս ձևաչափով հանդիպումները: «Մենք պետք է պահպանենք և ամրապնդենք հրադադարի ռեժիմը, խթանենք Մինսկի խմբի համանախագահներին`օտագործել այլ միջոցներ`խնդրի կարգավորմանը նպաստելու համար»,- հայտարարում է Հ.Ալիևը:

1999 - Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանն այցելում են Արարատի մարզ մարդկանց տեսնելու։ 

  • Այնտեղ պարզաբանումներ ներկայացնողը մարզպետ Հովիկ Աբրահամյանն է։ 

1998 - Կառավարության ղեկավար Արմեն Դարբինյանը հանդիպում է ստեղծագործական միությունների հետ։

  • Ժուռնալիստների միությունը խնդրում է իրեն ազատել հարկերից և կառավարական երկու առանձնատուն նվիրել միությանը։
  • Հրանտ Մաթևոսյանը խնդրում է 10-15 անապահով գրողի հատկացնել թոշակ 50-ից 100 դոլարի չափով։  

1997 - Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը լողում է իր երազի հետքերով։ 

  • Նախօրեին նա երազում տեսել է Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին, որ արցախյան պատերազմի առաջին օրերին ասել էր, թե շուտով իր ոտքերը կթրջի Սևանի ջրերում։  Ի պատասխան դրա, նա օգոստոսի 14-ին   լողալով (4 ժամում 7 կլիոմետր) անցնում է Սևանը՝ լայնությամբ։
  • Ընկերակից լողորդը Հայաստանում ռուսական ցամաքային զորքերի հրամանատարն էր։

1921 - Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ բացվեց Պետական թանգարանը, որի հինգ բաժիններից մեկը արվեստի բաժինն էր:

  • Հիմնադրման պահից առ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն, իսկ հայկական արվեստի հավաքածուով՝ աշխարհում ամենամեծ, ամենահարուստ թանգարանը, որտեղ պահվում են ավելի քան 40.000 նմուշներ:

1918 - Երևանում սկսեց լույս տեսնել Հայ ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) օրգան «Ժողովուրդ» լրագիրը։
1896 - 31 զինված հայեր Բաբկեն Սյունիի և Արմեն Գարոյի գլխավորությամբ գրավում են Կոստանդնուպոլիսի օսմանյան բանկը։

  • Միջադեպը 1894-1896 թվականների համիդյան ջարդերին հաջորդած, սուլթանից և արևմտյան տերություններից ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջելու, Հայկական հարցի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով կատարված գործողություն էր։ 
  • Նրանք Եվրոպական դեսպաններին ուղղված հայտագրով պահանջում են արագացնել հայկական բարենորոգումների ծրագիրը, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել բանկը։ Եվրոպական դեսպանների անունից ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմովը բանկը գրավողներին հավաստիացնում է, որ խոստանում են ազդել սուլթանական կառավարության վրա և իրագործել տալ այդ բարեփոխումները, ինչպես նաև խոստանում են ապահովել նրանց անվնաս հեռացումը Թուրքիայից։
  • 13 ժամ տևած ընդհարումից հետո բանկ գրավողները լքում են այն և տրամադրված ֆրանսիական նավով մեկնում Մարսել։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Սյուզանա Մելիքյան, ծագումով հայ մեքսիկացի դերասանուհի
1977 - Ռաֆայել Գևորգյան, ապակու նկարիչ, նկարիչների Համառուսաստանյան միության անդամ
1967 - Սերգեյ Գալիցկի, միլիարդատեր, «Մագնիտ» ընկերության գլխավոր տնօրեն

  • Հարությունյան ազգանունը փոխել է կնոջ ազգանունով):
  • Forbs 2012 թվականի միլիարդատերերի ցուցակում Սերգեյ Գալիցկին զբաղեցնում է 216-րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվում է 4,9 մլրդ դոլար։

1965 - Պավել Մազմանյանը՝ նեոնատոլոգ, առաջին անգամ Հայաստանում իրականացրեց նորածինների շնչառական խանգարումների բուժման ոչ ինվազիվ մեթոդների ներդրումը
1963 - Կարեն Կարապետյան, ՀՀ նախկին վարչապետ
1963 - Ալբերտ Սարգսյան, խորհրդային և հայ ֆուտբոլիստ, մարզիչ
1961 - Յուրի Սարգսյան, ծանրորդ, ԽՍՀՄ չեմպիոն (1983, 1984, 1987), Եվրոպայի չեմպիոն (1982, 1983), աշխարհի չեմպիոն (1982, 1983), Օլիմպիական խաղերի մրցանակակիր (1980), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1982)

  • Ունի ավելի քան 600 մեդալ երեք երկրի ՝ ԽՍՀՄ-ու, Հայաստանում և Ավստրալիայում ելույթներում 30 տարվա ընթացքում։
  • 2007 թվականին Յուրի Սարգսյանի անունը ներառվել է ծանրամարտի փառքի սրահում:

1950 - Դանիելա Հակոբյան, գրող

  • Նրա մայրը, ծնվել է Ֆրանսիայում, հայրը ծնունդով Էջմիածնից էր։

1948 - Արսեն Ասլանյան, հեռուստառեժիսոր
1945 - Նորայր Լուսինյան, օտորինոլարինգոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, ՌՀՄ իսկական անդամ, պրոֆեսոր

  • Երկու անգամ հրավիրվել է Հարավային Կալիֆորնիայի համալսարան՝ փորձի փոխանակմա։

1938 - Ալեքսանդր Քոչարյան, հայ ռեժիսոր և դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր
1937 - Վարազդատ Ղազարյան, էներգետիկ, գազի, նավթի և գազի կոնդենսատի ստորգետնյա պահպանման գիտական դպրոցի հիմնադիրներից մեկը
1931 - Անդրեյ Նույկին, ռուս քննադատ, գրող, հրապարակախոս, «Իմ ցավն, Ղարաբաղ» ստեղծագործության հեղինակը

  • Ստեղծել է ռուս մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեն։

1914 - Պերճանուշ Մսրյան-Օքսուզյան, ինժեներ-շինարար, Հայաստանի վաստակավոր շինարար
1912 - Արտաշես Մխիթարյան, ինժեներ-մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

  • Արտաշես Մխիթարյանը գիտական դպրոցի հիմնադիրն է, որը ստեղծել է աէրոդինամիկ համալիր՝ ժամանակակից ռեակտիվ ավիացիայի համար երրորդ սերնդի երկու աէրոդինամիկ խողովակների կազմում։

1907 - Բորիս Անանև, հոգեբան, մարդաբանական հոգեբանության տեսության ստեղծող

  • Սերվում է ռուսացած հայ ընտանիքից։

1907 - Հովհաննես Խալփախչյան, ճարտարապետ
1903 - Գուրգեն Մահարի (Աճեմյան Գուրգեն Գրիգորի), հայ գրող, բանաստեղծ

  • 1936թ. ձերբակալվել և բանտարկվել է ահաբեկչական գործունեության և Հայաստանը Խորհրդային Միությունից անջատելու մտադրության մեղադրանքով՝ նրան միացնելով իմպերիալիզմի ճամբարին. դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։
  • 1947 թ. ազատ է արձակվել, վերադարձել Երևան, որտեղ վերսկսել է գրական աշխատանքը՝ կատարելով խորհրդային գրողների ստեղծագործությունների հայերեն թարգմանություններ, գրել բանաստեղծությունների և պատմվածքների շարքեր։
  • 1948 թ. երկրորդ անգամ է բանտարկվել և ցմահ աքսորվել: Ընդհանուր առմամբ նա անցկացրել է բանտերում, աքսորներում և ազատազրկման վայրերում անցկացրել է 17 տարի:
  • Գրել Է հիշողություններ, Հայաստանի մասին պատմական վեպ՝ «Այրվող այգեստաններ» (1966), «Չարենց-նամե» հուշագրությունները։

1901 - Արամ Ղուկասյան, բժշկական ծառայության փոխգնդապետ, թերապևտ
1891 - Միխայիլ Ժորա, ռումինահայ դիրիժոր և կոմպոզիտոր

  • Միխայիլ Ժորայի անունը կրում են Բուխարեստի ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը և համերգային դահլիճ-ստուդիան:

1875 - Ժան Նալբանդյան, կաթոլիկ հայերի կապելլան Բելգիայում
1863 - Ավետիք Սահակյան, ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ

  • Որպես ագրոնոմ հայտնի է դարձել 20-րդ դարի սկզբում, երբ ստեղծել է նոր տեսակի վնասատու, որը կոչվում է "Telenomus Saakowi".
  • Եղել է Հայկական գյուղատնտեսական ընկերության նախագահ, "Gyughatntesutyun" (Գյուղատնտեսություն) պարբերականի խմբագիր։

1834 - Արսենի Բեբուտով, իշխան, գեներալ-մայոր

  • Հին հայկական իշխանական տոհմի ներկայացուցիչ, որը XVIII դարում Թիֆլիսին տվել է մի քանի մելիքներ և մամասախլիսներ (քաղաքային ղեկավար կամ քաղաքապետ)։