Պատմության հայկական օրը, օգոստոսի 16


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

  • Ժամը 18:10-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ նաև ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

2006 - «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն դրական է վերաբերվում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի անդամակցությանը ՀՀԿ-ին, նա միշտ էլ սատարել է այդ կուսակցությանը, հիմա դա անում է բաց և թափանցիկ։
1991 - Արցախի Հաթերք գյուղում (Մարտակերտ) «Փառանձեմ» ջոկատի կանայք, ի պատասխան խորհրդային բանակի խժդժությունների, իրենց լրիվ սպառազինությամբ (ներառյալ` զրահատեխնիկան) 5 օրով պատանդ վերցրին 43 զինվորի:
1989 - Շահումյանի շրջանային խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց ԼՂԻՄ-ին միանալու վերաբերյալ։

  • Ժողովրդական ներկայացուցիչների համագումարը ձևավորեց Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը։

1989 - ԼՂԻՄ-ում տեղի ունեցավ մարզի բնակչության ներկայացուցիչների համագումարը: Համագումարն ընդունել է Ադրբեջանի ժողովրդին ուղղված ուղերձ, որում մտահոգություն է հայտնվում ազգամիջյան թշնամանքի վերածված հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև աճող օտարացման կապակցությամբ, կոչ արվեց փոխադարձաբար ճանաչել միմյանց անօտարելի իրավունքները:

  • Համագումարը նաև դիմել էր ԽՍՀՄ հատուկ շրջանի պարետներին, խորհրդային բանակի սպաներին և զինվորներին, և ԽՍՀՄ ՆԳՆ ստորաբաժանումներին՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման նպատակով ակտիվ համագործակցության առաջարկով:
  • Համագումարը ընտրեց Ազգային խորհուրդ (նախագահ՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վ.Գրիգորյան), որի առջև դրված էր Ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի նստաշրջանի որոշման գործնական իրականացման խնդիրը:
  • Ազգային Խորհրդի նախագահությունը դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով աջակցել երկրամասի հայ բնակչության պաշտպանության ապահովմանը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Գրետա Թասլակյան, թեթև ատլետ, սպրինտեր, Լիբանանի և Արաբական Համահայկական խաղերի չեմպիոն
1984 - Հարություն Մերդինյան, մարմնամարզիկ, Եվրոպայի 2011 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր
1980 - Գեորգի Արզումանյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր
1978 - Էլինա Դանիելյան, միջազգային գրոսմայստեր

  • 1993թ. օգոստոսի 16-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից:
  • Հոլանդիայում կայացած տղամարդկանց միջազգային մրցաշարում կանանց մրցանակի հաղթող - 1996թ.
  • Ընդգրկվել է աշխարհի լավագույն շախմատիստուհիների հիսուներորդ հորիզոնականում (30-րդ տեղ):

1956 - Վահան Հովհաննիսյան, հայ քաղաքական գործիչ
1955 - Գագիկ Մանասյան, մշակութային գործիչ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն
1950 - Էլվինա Մակարյան, հայ երգչուհի, երգահան (մ. 2007)

  • Խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին երգելու իրավունքի համար, իսկ Էլվինա Մակարյանը՝ երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար։ 1980-ականներին Կոմկուսի Կենտկոմը «տնային կալանքի» է ենթարկում նրան՝ վճարելով աշխատավարձ՝ աշխատանքի չգնալու պայմանով։ Նույնիսկ այդ տարիներին՝ 1986-1989 թվականներին, նա չի դադարել ստեղծագործել։
  • 2007 թվականի հուլիսի 9-ի առավոտյան Էլվինա Մակարյանին հայտնաբերում են անշնչացած սեփական բնակարանում։  Մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհին ինքնասպան է եղել։
  • Էլվինա Մակարյանը կտակել էր իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին։ Կտակով նա խնդրել էր նաև հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել։ Ուղղակի հիշել իրեն՝ յուրաքանչյուրն ինքն իր համար։

1947 - Ֆելիքս Եղիազարյան, գեղանկարիչ, բեմադրող նկարիչ
1936 - Վլադիմիր Բագիրով, շախմատիստ, գրոսմայստեր, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ինժեներ-մեխանիկ
1934 - Ֆաուստա Խաչատրյան, պարուհի, մանկավարժ, բալետմայստեր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ
1932 - Ադոլֆ Մանթաշյան, քիմիկոս, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ
1931 - Վահե Գոդել, ֆրանսիագիր բանաստեղծ և գրող, թարգմանիչ

  • "Ես բախտավոր եմ կրկնակի մշակույթ ունենալու համար։ Ես երբեք հայկական դպրոց չեմ գնացել, բայց սովորել եմ հորս մոտ, ով ինձ ստիպեց հայերեն խոսել իմ տանը». Վահե Գոդե։
  • Նրա հայրը ՝ Ռոբերտ Գոդելը, հայոց լեզվի լեզվաբան է։ Մայրը Մելինա Փափազյանն Է։ Նրա եղբայրը՝ Արմեն Գոդելը (1941), դերասան, ռեժիսոր և գրող է։
  • Բացի ֆրանսերեն լեզվով աշխատելուց (բանաստեղծություններ , պատմվածքներ, էսսե) թարգմանել և ադապտացրել է հայ հին ու ժամանակակից հեղինակների մի ամբողջ շարք։

1928 - Արա Գյուլեր, հայ լուսանկարիչ, Թուրքիայի Միմար Սինանի արվեստի համալսարանի պատվավոր դոկտոր (2013)

  • Արա Գյուլերը մեծ նշանակություն է տալիս իր լուսանկարներում մարդու ներկայությանը և իրեն անվանում «վիզուալ պատմաբան»։
  • Նրա լուսանկարչական արխիվը ունի ավելի քան 800 000 լուսանկար:
  • Թուրքիայի Գիրեսուն նահանգի Շապին Գարահիսար քաղաքի պողոտաներից մեկը անվանակոչվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ և ֆոտոլրագրող Արա Գյուլերի անունով (2009) ։
  • Ունի կոչում ՝ «Դարի լավագույն լուսանկարիչ», հայտնի է նաև որպես «Ստամբուլի աչք»։

1925 - Չարլզ Գարո Թաթոսյան, նկարիչ

  • Չարլզը Մոնրեալում բացել է իր սեփական պատկերասրահը ։ Այնտեղ նա օգտագործում է "Գարո" կեղծանունը։
  • Որդին ՝ Թաթոսյան Արմանդը հայտնի կանադացի նկարիչ է ։ Հայրը ՝ Արմենակ Թաթոսյանը, նկարիչ և համադրող է եղել Եգիպտոսի Ալեքսանդրիայի թանգարանում։ Եղիշե եղբայրը ՝ Արտեմ Թաթոսյանը, նկարիչ - բնանկարիչ է, ով մեկնել է Փարիզ ՝ պոստիմպրեսիոնիզմ սովորելու, Այնուհետև վերադարձել է Հայաստան ։ Դուստրը ՝ Թաթոսյան Ռոուզը նկարիչ է։

1920 - Վիգեն Մելիք-Հայկազյան, ֆլոտացիայի ֆիզիկաքիմիական գործընթացների տեսության հայտնի գիտնական, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1919 - Գեորգի Առուստամով, Խորհրդային Միության Հերոս
1916 - Հակոբ Մանուկյան, մայոր, Խորհրդային Միության հերոս

  • 1945 թվականի փետրվարին իրականացրել է 207 մարտական թռիչք, 55 օդային մարտերում խոցել է հակառակորդի 22 Ինքնաթիռ։

1910 - Արտաշես Հովսեփյան, ռեժիսոր, Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1889 - Երվանդ Սարդարյան, կոմպոզիտոր, դիրիժոր, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1952), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)
1886 - Վահան Չերազ, պոլսահայ մարզիկ, հայկական սկաուտական շարժման հիմնադիրներից մեկը
1855 - Ստեփան Քալանթարով, ազնվական, գեներալ-լեյտենանտ,
1832 - Սրապիոն Հեքիմյան, թատերական և մշակութային գործիչ