Պատմության հայկական օրը, օգոստոսի 17


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում աճյունների որոնումների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ 
2010 - Հրապարակվում է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ թիվ 5 արձանագրության նախագիծը, որի ստորագրությունը նախատեսված է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում։

  • Նախագծի 3-րդ հոդվածը վերախմբագրվում է այսպես՝ Ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։

2001 - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրչի մի հարվածով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը դարձել է քաղաք։

  • Դա հայտնի է դարձել, երբ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացել է, որ մեկ շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյանն իրեն շնորհել է Հայաստանի քաղաքացիություն։ Ինքը քաղաքացիության հարցով դիմել էր 10 տարի առաջ, իսկ այս տարվա ապրիլից հրաժարվել ամերիկյան քաղաքացիությունից։ 

2001 - Արթիկի շրջանի երկու գյուղերում հորդառատ անձրևն ու կարկուտը հունից դուրս է բերել սելավատարը և լցվել տները։

  • Ավերումներից տուժել էր 35 ընտանիք։ Զոհերը անասուններն են, մրգատու այգիների հետքն էլ չի մնացել, ոչնչացվել է գյուղացիների ձմռան պաշարը:  

2000 - ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը դատարան չի դիմում Ղարաբաղի դատախազության տարածած այն լուրը հերքելու համար, ըստ որի Արցախի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Սամվել Բաբայանը խոշոր գումարներ է փոխանցել այդ կուսակցությանը։

  • Ըստ ցուցմունքներից մեկի, Բաբայանի թիմակիցը ՍԻՄ-ին Հայաստանի խորհրդարանում տեղեր ապահովելու համար տվել է 345 հազար դոլար գումար «Մենք որևէ կարիք չունենք այդ հարցը մտցնելու այն իրավական դաշտը, որն այսօր ավելի կեղծ է, քան՝ քաղաքական դաշտը»։

1998 - Սկսվում են Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոմավառության սրահի և զանգակատան շինարարության աշխատանքները։ 

  • Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը մոմավառության սրահի կառուցումը բացատրում է նրանով, որ եկեղեցում անհնար է մնալը. մոմի ծուխը շնչահեղձ է անում մարդուն։ 
  • Ի դեպ, մոմավառության սրահի հիմքը փորելիս այնտեղ հայտնաբերվում են մարդու ոսկորներ։ Ենթադրվում է, որ մինչև եկեղեցու կառուցումն այդտեղ գերեզմանոց է եղել։

1997 Գարեգին Առաջին կաթողիկոսն այցելում է Հայաստանի պատմության թանգարան` ցուցահանդեսի բացման ժապավենը կտրելու։ 

  • Ցուցադրվում են Հայ եկեղեցու գանձերը եւ եկեղեցիների մոդելներ։ Կաթողիկոսն ասում է, որ ապագայում հովանավորների և բարեգործական ներդրումների շնորհիվ վերականգնվելու են մեր բոլոր եկեղեցիները։

1997 - Լրագրողների հետ առաջին անգամ հանդիպում է ՄԱԿ-ում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մովսես Աբելյանը։ 

  • Նա ասում է, որ սեպտեմբերից Հայաստանը հրաժարվելու է ՄԱԿ-ի հումանիտար օգնություններից եւ անցնելու է զարգացման ծրագրերին։

1997 - Հայաստանի ռադիոսիրողների խումբը Երևանից շարժվում է Դիլիջան. մեկ շաբաթ նրանք այնտեղից կապվելու են աշխարհի տարբեր ռադիոսիրողների հետ։ 
1997 - Լրագրողների հետ հերթական անգամ հանդիպում է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Լևոն Զուրաբյանը։

  • Լրագրողները Լևոն Զուրաբյանից ուզում են ստանալ մեկ հարցի պատասխան՝ ե՞րբ է նախագահ Տեր-Պետրոսյանը հանդիպելու լրագրողների հետ։ Լևոն Զուրաբյանը ժպտում է և հիշեցնում՝ հույսը վերջինն է մեռնում։

1983 - ASALA. Հարձակում Թեհրանում «Էյր-Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի Իրանի և Աֆղանստանի ներկայացուցիչ Ժան-Կլոդ Էլյուրայի վրա, երբ նա մեքենա էր վարում։

  • Էլյուրան վիրավորվում է։ Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1964 - Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն ընդունում է ապրիլյան Մեծ եղեռնի 50-ամյակի առթիվ կոնդակը։

  • Կոնդակում նշվում էր, որ հայ ժողովուրդը կարողացել է իր նախնյաց հողի վրա երջանիկ ապագա կերտել, իսկ «ի սփյուռս աշխարհի ցրված պանդուխտ հայերը կերազեն օր մը վերադառնալ հավերժական Արարատին, իրենց հայաստանցի քույրերուն եւ եղբայրներուն մոտ»։
  • Վեհափառը Հայաստանի բոլոր եկեղեցիներին հրահանգում էր 1965 թվականի ապրիլի 24-ին կրոնական արարողություններ անել՝ ի հիշատակ անմեղ նահատակների։

1827 - 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու հայ-ռուսական ջոկատի՝  միջև տեղի ունեցավ Օշականի ճակատամարտը (հայտնի է նաև որպես Աշտարակի ճակատամարտ)։

  • Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1980 - Բրայն Բաղդասարյան, Dream Works Pictures ընկերության գործադիր տնօրեն, Royal Films ընկերության հիմնադիր

  • Ծնվել է հայի և չինուհու ընտանիքում։ Համարվում է ամերիկյան կինոարտադրության պատմության մեջ կինոընկերության ամենաերիտասարդ տնօրենը։

1968 - Սարգիս Հովհաննիսյան, հայ ֆուտբոլիստ, պաշտպան և կիսապաշտպան
1968 - Իսրայել Միլիտոսյան, ծանրորդ, 1992 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի չեմպիոն (1989), Եվրոպայի չեմպիոն (1989) ծանրամարտի օլիմպիական չեմպիոն
1959 - Տիգրան Հեքեքյան, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր

  • Տիգրան Հեքեքյանը բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի (Հանովեր) և բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է, ինչպես նաև երգչախմբային արվեստի միջազգային ֆեդերացիայի, երիտասարդական երգչախմբերի Եվրոպական ֆեդերացիայի, Մանկական երգչախմբային և կատարողական արվեստի միջազգային միության և «Ինտերկուլտուր» միջազգային հիմնադրամի կողմից անցկացվող համաշխարհային երգչախմբային խաղերի խորհրդի անդամ:

1956 - Ամատունի Վիրաբյան, պատմաբան, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն
1954 - Նինա Մուրադյան, Խորհրդային վոլեյբոլիստուհի, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Գերմանիայի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Օլիմպիական խաղերի մրցանակակիր: ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ 
1949 - Ալեքսանդր Մնդոյանց, դաշնակահար, մանկավարժ

  • Ըստ Յ. Վ. Ֆլիերի, Մնդոյանցը «բացառիկ շնորհալի դաշնակահար և երաժիշտ է»։

1949 - Ջոն Թոմաս «Սիբ» ՀաշյանՀաշյան, երաժիշտ, «Բոստոն» ռոք խմբի թմբկահար

  • Հաշյանը ծնվել է Բոստոնում՝ հայ էմիգրանտների ընտանիքում։ Իր հարցազրույցում երաժիշտը բազմիցս հիշատակել է իր հայկական արմատների մասին. նրա պապն ու հայրական տատը փրկվել են Հայոց ցեղասպանությունից։ Նա «Բոստոն» ռոք-խմբի առաջին անդամներից մեկն էր, որի կազմում հանդես է եկել 1976-1983-ին՝ իր ժողովրդականության գագաթնակետին։ Խմբի դեբյուտային ալբոմը վաճառվել է ավելի քան 17 մլն օրինակով։

1944 - Էլվիրա Մնացականյան, Հայաստանի ժողովրդական արտիստ, Խարկովի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հաղորդավարուհի
1942 - Էդուարդ Սեկոյան, դեղագետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1937 - Նշան Հարությունյան, ճարտարապետ-շինարար
1937 - Արաքսի Հարությունյան-Սարյան, երաժշտագետ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ
1926 - Հովհաննես Շարամբեյան, ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
1923 - Կոնստանտին Նազարով, գեներալ-մայոր

  • Հերոսի կոչմանն արժանացել է այն բանի համար, որ իր մարտկոցով Մարև գետի արևմտյան ափին (Վարշավայից հյուսիս) գրավել է պլացդարմ, ընդլայնել այն և երեք օր պահել մինչև հիմնական ուժերի մոտեցումը:

1899 - Ստեփան Թարյան, գեղանկարիչ, քանդակագործ
1878 - Գարեգին Կոզիկյան, հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, խմբագիր

  • Իր գործունեության համար 1901-ին ձերբակալվել է ցարական իշխանությունների կողմից, բանտարկվել Մետեխի բանտում, իսկ երկու տարի անց արտաքսվել Ռուսաստանից։
  • Համագործակցելով մի շարք հայկական թերթերում՝ հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, քննադատել է երիտթուրքերին պանթուրքական քաղաքականության համար։
  • Մահացել է կնոջ հետ (խեղդվել է) 1915-ին Տրապիզոնից տեղահանության ժամանակ։

1841 - Յոակիմ Չախմախսազյանց, Լյութերական հովիվ

  • Չախմախսազյանցը քահանա է եղել Թավրիզի Մելիտոպոլի Գավառի Էյգենֆելդ գերմանական գաղութում։

1822 - Ադոլֆ դ' Ավրիլ, ֆրանսիացի հրապարակախոս, թարգմանիչ և դիվանագետ, Բարոն, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

  • Երբ Ֆրանսիայում սկսեց ծնվել արմենոֆիլական շարժումը, Բարոն Դ ' Ավրիլը առանց վարանելու դարձավ հայերի հետ նույն շարքում։ Նա անդամակցել է նաև Լավիսի ստեղծած ֆրանս-հայկական կոմիտեին, որում ընդգրկված էին Լեոն Մարիլիեն, Ալբեր Վանդալը, Դենի Քոշենը, Պոլ Վիոլեն և շատ ուրիշներ: