Պատմության հայկական օրը, օգոստոսի 21


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող է ճանաչվել և դարձել Եվրոպայի կանանց չեմպիոն։

  • Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում:
  • Օգոստոսի 19–ին առաջնության 10-րդ տուրում Դանիելյանը սև խաղաքարերով հաղթել էր վրացի շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլիին: Ավելի վաղ Էլինա Դանիելյանն այս մրցաշարում հաղթել էր ադրբեջանցի շախմատիստուհի Զեինաբ Մամեդջարովային։
  • Անցկացրած 11 տուրում Դանիելյանը տարավ 7 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու չկրեց ոչ մի պարտություն:

2021 - Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, «Կամար» տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։
2001 - Ռոբերտ Քոչարյանը խոստովանում է, որ հենց ինքն է Վլադիմիր Պուտինին առաջարկել Ռուսաստանին ունեցած արտաքին պարտքի դիմաց որոշ հայկական ձեռնարկություններ դարձնել համատեղ։
1962 - Տեղի ունեցավ «Տժվժիկ» հայկական ֆիլմի պրեմիերան, նկարահանված Ատրպետի պատմվածքի հիման վրա:

  • «Տժվժիկ» կինոնկարը «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած կարճամետրաժ ֆիլմ է։ Տևողությունը 21 րոպե է (սև-սպիտակ)։ Առաջին անգամ ցուցադրվել է 1962 թվականի օգոստոսի 21-ին։ Ֆիլմի սցենարը գրվել է Ատրպետի համանուն պատմվածքի հիման վրա։
  • Սցենարի հեղինակը Երվանդ Մանարյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Արման Մանարյանը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Հրաչյա Ներսիսյանը, Ցոլակ Ամերիկյանը և Արման Կոթիկյանը։
  • Ֆիլմի սյուժեն հետևյալն է. Նիկողոս աղան կովի լյարդ է գնում Ներսես աղբարի համար՝ բարեգործություն անելով վերջինիս ընտանիքին։ Հետագայում նա ամեն առիթով պատմում է իր այդ մեծահոգի արարքի մասին։ Իսկ թե ինչպես է պատասխանում նրան Ներսես աղբարը, կարող եք իմանալ ֆիլմը դիտելուց հետո:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Արեգ Գալստյան, ամերիկագետ, "The National Interest" և "Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ" ամսագրերի սյունակագիր, "American Studies"գիտավերլուծական պորտալի ղեկավար
1982 - Դանիել Սարաֆյան, խառը մարտարվեստի բրազիլացի մարտիկ
1967 - Սերժ Թանկյան, ամերիկյան "System of a Down"ռոք խմբի վոկալիստ

  • Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը ծնվել է 1967 թվականի օգոստոսի 21-ին Բեյրութում:
  • Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակում է մարքեթինգի բնագավառում։ 90-ական թվականների սկզբին հանդիպում է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել՝ System of A Down։ Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike: Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։
  • Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։
  • Թանկյանը ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Down-ի վերամիավորման մասին։
  • 2013 թ. հունիսի 25-ին թողարկվեց Սերժ Թանկյանի չորրորդ, դասական ժանրով ալբոմը՝ Orca Symphony No. 1:
  • Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սերժ Թանկյանը ներկայացրեց իր նոր երգը: Այն կոչվում է «100 Years» (100 տարի):

1958 - Միքայել Միրզայան, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1956 - Էրիկ Սեմերջյան, ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախկին նախագահ
1951 - Գարեգին Բ Ներսեսյան, 132-րդ Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոս

  • Հայ Առաքելական Եկեղեցու Ազգային Եկեղեցական Ժողովը 1999թ հոկտեմբերի 27-ին՝ Հայաստանի համար ողբերգական օրը, Գարեգին արքեպիսկոպոս Ներսեսյանին ընտրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:

1948 - Վյաչեսլավ Լազարյան, Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության առաջին նախագահ
1947 - Անահիտ Թոփչյան, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1987)
1938 - Լյուդմիլա Վարտազարովա, Մոսկվայի ԽՄԿԿԿ Հոկտեմբերյան շրջկոմի առաջին քարտուղար (դեկտեմբեր 1990-Սեպտեմբեր 1991)
1925 - Կարպիս Սուրենյան, արձակագիր, թարգմանիչ
1923 - Սուրեն Սաֆարյան, գեղանկարիչ, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոցենտ
16 տարիների ընթացքում (1969-1985թթ.) եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահ:
1913 - Ֆրեդ Աղաբաշյան, ամերիկահայ ավտոարշավորդ, որը մասնակցել է միցետկարների և Ինդիանապոլիսի 500-ի մրցարշավներին
1902 - Վահագ Արարատյան, կոմպոզիտոր, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ (1960)
1894 - Հովհաննես Իսակով, Խորհրդային Միության Նավատորմի Ծովակալ
1875 - Էլեմեր Բանյաի, հունգարահայ գրող և լրագրող
1868 - Զավեն Տեր-Եղիյան, Պոլսո Հայոց Պատրիարք, հասարակական գործիչ

  • Նա արևմտահայ առաջին եկեղեցականներից էր, ով անհրաժեշտ էր համարում ռուսաց լեզվի և գրականության պարտադիր ուսուցումը Թուրքիայի հայկական դպրոցներում։

1831 - Բորզիմ Կոբիև, գնդապետ, ազնվական: Ռազմական շքանշանի գերազանցության նշան (Գեորգիևյան խաչ)

  • 1879-1880-ին բանակային հետևակի փոխգնդապետի պաշտոնում ծառայել է որպես Էրիվանի նահանգի Անդրկովկասյան Զեմյան պահակախմբի տեսուչ։