Պատմության հայկական օրը. օգոստոսի 30


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ս. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը Հայ Եկեղեցու ամենանշանավոր տոնելի սրբերից են, քանի որ նրանց անվան հետ է առնչվում հայոց լուսավորության պատմությունը: Քրիստոսի Համբարձումից հետո, համաձայն Տիրոջ պատգամի՝ «Գնացե՜ք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19), Թադեոսը նախ գալիս է Եդեսիա, ավետարանում կենաց խոսքը, ի թիվս բազում հրաշքների բժշկում նաև Աբգար թագավորին, ապա՝ իրեն փոխարինող նշանակելով Եդեսիայում, գնում է Հայոց Սանատրուկ արքայի տիրույթները: Այստեղ զանազան վայրեր քարոզելուց հետո բազմաթիվ հեթանոսների է քրիստոնեական հավատի բերում և հիմնադրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Գալով Արտազ գավառ, առաքյալը մտնում է հայոց արքունիք և դարձի բերում արքայադուստր Սանդուխտ կույսին: Իրազեկ դառնալով այս ամենին, Սանատրուկ հայոց արքան սկզբում հորդորում է դստերը ետ դառնալ նախկին հավատին, սակայն՝ ապարդյուն: Զայրացած արքան թե՜ Թադեոս առաքյալին, թե՜ Սանդուխտ կույսին նետում է բանտ և դաժան տանջանքների ենթարկում: Արքունի իշխանազուն կառավարչի միջոցով արքայադստերը տարհամոզելու վերջին փորձը ևս ապարդյուն է անցնում: Քրիստոնյա է դառնում նաև կառավարիչը: Ի վերջո, արքայի հրամանով Ս. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը նահատակվում են արքայական ամառանոց Շավարշավան գյուղաքաղաքում: Հայ Եկեղեցին Ս. Թադեոս առաքյալի հիշատակը տարվա մեջ ոգեկոչում է երկու անգամ, նախ՝ Ս. Բարդուղիմեոս առաքյալի, ապա` Ս. Սանդուխտ կույսի հետ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-30, 2023-07-22, 2024-07-13, 2025-08-02, 2026-07-18, 2027-07-10, 2028-07-29, 2029-07-14, 2030-08-03:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2007 - Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարում է, որ Սերբիայից անկախացած Կոսովոն չի կարող նախադեպ լինել ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ 

  • «Աշխարհում հակամարտությունների լուծման համընդհանուր նախադեպ չի կարող լինել։ Ռուսաստանի կամ Հարավային Կովկասում որևէ այլ իշխանության համար, չեմ կարծում, որ ցանկալի կլիներ, որ Պանդորայի արկղը բացվի, որովհետև ինչ-որ մեկը հայտարարում է, որ Կոսովոն նախադեպ է աշխարհի բոլոր հակամարտությունների համար»,- ասում է Մեթյու Բրայզան։

2006 - Աղմկահարույց սպանություններ. Արարատի մարզի Դալար գյուղի նախկին գյուղապետ Գեղամ Բաբայանը որսորդական հրացանով սպանեց գործող գյուղապետ Տիգրան Պետրոսյանին:
2001 -
Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Սյունիքում խոսում է հայ-ռուսական ռազմական համագործակցության կարևորությունից։

  • «Մենք պետք է լինենք ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության խորհրդի հետ»,- ասում է Արամ Սարգսյանը։
  • Հետագայում Արամ Սարգսյանը դառնում է ինքնամոռաց արևմտամետ։

2001 - Դատարանում Նաիրի Հունանյանը հիշում է, որ երբ խորհրդարանում սպանեց 9 հոգու, 15 րոպե հետո ողջ մնացածների դեմքին արդեն ժպիտ կար։ 

  • Հունանյանը պարզաբանում էր, թե ինչու ստուգողական կրակոց արձակեց Կարեն Դեմիրճյանի վրա, փոխարենը չվնասեց ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանին։

1998 - Կառավարության որոշմամբ հանրային տրանսպորտում շահագործումից հանվում են ժողովրդական լեզվով ասած «Պազիկ» ավտոբուսները՝ 1500 ընտանիքի թողնելով բախտի քմահաճույքին։
1996 - Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասաց. «...Մենք չենք կարող ռիսկի դիմել, մենք չենք կարող թույլ տալ հայ ժողովրդի գլխին երկրորդ Ցեղասպանություն. բավական է, մենք դա տեսել ենք: Մենք չենք կարող հաշտվել այն մտքի հետ, որ աշխարհը նորից Հայաստանում որբանոցներ կբացի. ո՛չ , մենք դրանից կշտացել ենք»։
1992 - Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանի վարչապետ է նշանակվում Խոսրով Հարությունյանը։ 

  • Նա փոխարինում է Հայաստանի փոխնախագահ Գագիկ Հարությունյանին։ 

1992 - Ստեղծվեց «Արծիվ-մահապարտներ» գումարտակը, որը վճռորոշ դեր կատարեց Արցախի հյուսիս-արևելյան ճակատում:

  • Նրա գործողությունների շնորհիվ հնարավոր դարձավ բեկում մտցնել ռազմաճակատի այդ հատվածում և կանգնեցնել թշնամու հարձակումը:

1991 - Ադրբեջանը հայտարարում է ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին։
1990 - Հայաստանի իշխանություններին ներկայացվեց Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) ղեկավար մարմնի որոշումը լուծարման մասին:
1927 - Վախճանվեց հայ մեծանուն հայդուկապետ և զորահրամանատար, Ազգային հերոս Անդրանիկ Օզանյանը:

  • «Ես իմ վաստակիս գնահատական չեմ փնտրում, այլ ցանկանում եմ, որպեսզի երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ծառայում եմ ողջ կյանքում»:
  • 1927 թ. օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) մահացավ ազգային հերոս Անդրանիկը։ Սեպտեմբերին տեղի ունեցավ թաղումը Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց` 2000-ին այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուրի պանթեոն։
  • Անդրանիկի հիշատակին աշխարի ամենա տարբեր երկրներում կանգնեցվել է նրա արձաները և հուշարձաները, այդ թվում, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում (1936), Պեր Լաշեզ գերեզմանատուն Փարիզ (1945), Մելգոնեան կրթական հաստատություն, Նիկոսիա, Կիպրոս (1990), Պլեսի-Ռոբենսոն, Փարիզ (2005), Վարնա, Բուլղարիա (2011) և Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Մի հուշահամալիր էլ կա Ռիչարդսոն Սփրինգսում, Կալիֆորնիա, որտեղ Անդրանիկն մահացել է: 2011 թվականի մայիսին Անդրանիկի արձանը կանգնեցվել է նաև Վոլոնկա գյուղում (Սոչի), սակայն, այն հեռացվել է նույն օրը, հավանաբար Թուրքիայի ճնշման տակ, որն ավելի վաղ հայտարարել է, որ նրանք պետք է բոյկոտեն 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերն, եթե այդ արձանը մնա կանգնած:
  • Առաջին անգամ Անդրանիկի արձանը Հայաստանում կառուցվել է 1967 թվականինին Ուջան գյուղում: Այլ արձանները են կանգնեցվել են Հայաստանի Խորհրդային Միության անկախացումից հետո՝ 1991թ., որոնցից երեքը, որոնք կարելի է տեսնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (2000), Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու բակում (Արա Շիրազ, 2002) և Ֆիդայական շարժման թանգարանում (2006): Բացի այդ, Հայաստանում Անդրանիկի արձանները կանգնած են Տավուշի մարզի Ոսկեվան և Նավուր գյուղերում, Գյումրիի Հաղթանակի զբոսայգում (1994), Արտենիում, Անգեղակոթում և այլ վայրերում:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1964 - Ալեք Քեշիշյան, ռեժիսոր, պրոդյուսեր

  • Նրան Ալեք անվանակոչել են ի պատիվ Ալեք Մանուկյանի։ Սիրիայի գրողների միության անդամ է:
  • Քեշիշյանի նկարահանած «Ճշմարտություն թե մարտահրավեր. անկողնում Մադոննայի հետ» ֆիլմը, որը էկրան է բարձրացել 1991-ին, համաշխարհային վարձույթում հավաքել է 29 մլն դոլար և 2006-ին դարձել է բոլոր ժամանակների ամենահասութաբեր վավերագրական ֆիլմերի ցանկում վեցերորդ ֆիլմը:

1961 - Սամվել Կարապետյան, փորձագետ-պատմաբան, հայկական ճարտարապետության պատմության մասնագետ, բանահավաք, հայկական պատմական հուշարձանների, հայկական ճարտարապետության և Հայաստանի պատմության մասին տասնյակ գրքերի հեղինակ և համահեղինակ
1960 - Բակո Սահակյան, Արցախի նախագահ
1958 - Լուիզա Մաթոսյան, դեկորատիվ-կիրառական արվեստի նկարիչ (ապակի)
1955 - Արամ Էնֆիաջյան, կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան, փիլիսոփա և մանկավարժ
1947 - Առնոլդ Շվարցենեգեր, ավստրիական ծագմամբ ամերիկյան կինոդերասան և  պետական գործիչ

  • Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը 2005 թ. ապրիլի 24-ը հայտարարում է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»:
  • Շվարցենեգերը նաև հայտարարել է, որ թույլ չի տալիս, որ Կալիֆորնիայում մոռացվեն ողբերգության հետևանքները:

1936 - Նորայր Ադալյան, հայ արձակագիր, դրամատուրգ
1933 - Կարեն Պետրոսյան, նկարիչ, գրող
1930 - Կիմ Խաչատուրյան, ինժեներ-կոնստրուկտոր, հրթիռատիեզերական տեխնիկայի փորձարկող
1929 - Սուրեն Նազարյան, քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ
1923 - Հրանտ Շահինյան (մ. 1996), Հայաստանի մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի չեմպիոն թիմային առաջնությունում և օղակների վարժություններում (1952, Հելսինկի), ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն (1952), Աշխարհի չեմպիոն թիմային առաջնությունում (1954), Միջազգային կարգի մրցավար (1957):
1899 - Մարգարիտա Կաֆիևա, կինոարտադրության կազմակերպիչ
1896 - Սեդրակ Շարիմանյան (մ. 1989), ականավոր հայ վիրաբույժ, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից 
1887 - Իվան Սարկիզով-Սերազինի, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ-ում բուժական ֆիզկուլտուրայի և սպորտային բժշկության հիմնադիրներից 
1883 - Արամ Ալբան, լուսանկարիչ

  • Փոքր տարիքից ուսուցչուհին նրան անվանում էր «ալբանացի»։ 1895 թ. Ամիդիայի (Թուրքիա) կոտորածներից փրկվելով ընտանիքի հետ բնակություն են հաստատել Ալեքսանդրիայում, սովորել է Բերբերյանի լիցեյում։

1862 - Նիկոլայ Յուդենիչ, ինֆանտերիայի գեներալ, Կովկասյան բանակի հրամանատար

  • 1915-1916 թվականներին գեներալ Ն. Յուդենիչը մշակել և հաջողությամբ իրականացրել է Եփրատի, Էրզրումի, Տրապիզոնի և Էրզինջանի հարձակողական գործողությունները, որոնց շնորհիվ Հայաստանը փրկվեց թուրքական ներխուժումից, իսկ հայ ժողովուրդը՝ լիակատար ոչնչացումից, որը լիովին իրական սպառնալիք էր դարձել Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության կողմից 1915 թ. իր 6 արևմտահայ Վիլայեթ գավառների տարածքում իրագործված Հայոց ցեղասպանությունից հետո: Թուրքերը գլխատակ կոտրվեցին և Հայաստանից հետ շպրտվեցին թուրքական տարածքի խորքը: Այսպիսով, գեներալ Ն. Յուդենիչը պատմության մեջ է մտել ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի ազգային հերոս։
  • Նիկոլայ Յուդենիչը Սուվորովի դպրոցի վերջին հրամանատարն էր, որի ներկայացուցիչները ոչ թե թվով, այլ հմտությամբ ջարդեցին թշնամուն: 

1859 - Եսայի Ջանփոլադյան, բարերար, հասարակական գործիչ, վաճառական, Երևանի առաջին ստացիոնար թատրոնի հիմնադիրը

  • 1903-ին նա ձեռք է բերել Երևանի գավառական դպրոցը, վերանորոգել և 1907-ին հիմնադրել է Երևանի առաջին ստացիոնար թատրոնը՝ «Գրանդ իլյուզիոն» թատրոնի և Կինոյի տունը։ Կոմիտասն այստեղ ելույթ է ունեցել իր «Գուսան» երգչախմբի հետ, հյուրախաղերի են եկել Թիֆլիսից, Բաքվից, Ռուսաստանից և Ուկրաինայից թատերախմբեր, 1912-ին ՝ Գերմանիայից ժամանած օպերային թատերախումբ, իսկ 1913-ին երիտասարդ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի կողմից բեմադրվել է «Անուշ» օպերան։ «Ջանփոլադյանի թատրոնի»բեմում հանդես են եկել այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Սիրանուշը, Հովհաննես Աբելյանը, Ժասմենը, Մարի Զաբելը, Հովհաննես Զարիֆյանը, Արամ Վրույրը և այլն:
  • 1916-ին Ջանփոլադյանն ընտրվել է պատգամավոր, որից հետո մեկնել Պետերբուրգ՝ մասնակցելու Առաջին համահայկական համագումարին, որի գլխավոր և հիմնական խնդիրը եղել է հայ գաղթականների օգնության կազմակերպումը։

1849 - Կարապետ Հակոբյան, հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս