Պատմության հայկական օրը, օգոստոսի 7


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Պահքի սկիզբն է, որը նախորդում է Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից և Սուրբ Աստվածածնին նվիրված տոներից մեկին, այսինքն՝ Սուրբ Աստվածածնի վերափոխմանը: Այս պահքը տևում է երկուշաբթիից շաբաթ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-07, 2023-08-06, 2024-08-11, 2025-08-10, 2026-08-09, 2027-08-08, 2028-08-06, 2029-08-05, 2030-08-11։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2006 - Աղմկահարույց սպանություններ. Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա գնումներ կատարելիս սպանվեց Ալեքսանդր Գիվոևը:

  • Մարդասպանների արձակած գնդակներից զոհվել էր նաև վաճառողուհի Գյուլնարա Կարապետյանը:

1994 - Մայիսյան հաղթական զինադադարից 3 ամիս անց, օգոստոսի 7-ից 14-ը պետական-պաշտոնական այցով ԱՄՆ մեկնեց Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 

  • Նախագահ Բ. Քլինթոնի հետ առանձնազրույցից հետո հարց է հնչում` գո՞հ է արդյոք Վաշինգտոնը ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի միջնորդական ջանքերից:
  • «Ես գոհ եմ, որ կողմերը համաձայնել են հրադադար հաստատել և ուղիղ բանակցություններ են վարում: Եվ եթե նրանք իրար մեջ համաձայնության գան խաղաղության շուրջ, անկախ այն բանից`դա կլինի Ռուսաստանի, թե ԵԱՀԿ֊ի միջնորդությամբ, Միացյալ Նահանգները կաջակցի կողմերի վերջնական համաձայնությանը: Մեր ուզածը խաղաղությունն է, որից հետո ուզում ենք օգնել Հայաստանի վերակառուցմանը և ողջ տարածաշրջանի զարգացմանը»,֊հայտարարել էր ԱՄՆ նախագահ Բիլլ Քլինթոնը:
  • Պատվիրակության կազմում էին առաջին տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, պետնախարար Վազգեն Սարգսյանը, արտգործնախարար Վահան Փափազյանը, ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը, նախագահի մամուլի քարտուղար Լևոն Զուրաբյանը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները։ Այցի կազմակերպման գործում լուրջ ներդրում էր ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանը:

1994 - ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Բոստոնում այցելում է զորավար Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի գերեզման:
1994 - Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի պատվիրակները Մոսկվայում բանակցում են հրադադարի ամրապնդման շուրջ։

  • Բանակցություններին մասնակցում էին Հայաստանի ու Ադրբեջանի փոխարտգործնախարարներն ու Երևանում Ստեփանակերտի մշտական ներկայացուցիչը։

1990 - ԳԽ որոշմամբ ձևավորվեցին ԳԽ 17 հանձնաժողովներ:

  • Ձևա­վորվեցին նաև պատգամավորական խմբակցություններ և խմբեր:

1983 - ASALA. Պայթյուն Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան գործակատար Եգիպտոսի ներկայացուցչության առջև՝ նյութական վնասներ պատճառելով։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

​​​​​​1982 - ASALA. Հարձակում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Էսենբողա միջազգային օդանավակայանի ոստիականատան վրա։

  • Հրաձգության ընթացքում սպանվում է ինը թուրք ոստիկան, այդ թվում Անկարայի փոխոստիկան Համտի Յահեաօղլուն։ Թուրքերն ունեն 82 վիրավոր։
  • Զոհրապ Սարգսեանը նահատակվում է, իսկ Լևոն Էքմեքճեանը, ծանր վիրավորվելով, գերի է ընկնում։ Թրքական դատարանի ձևական դատավարությունից հետո նա Հոկտեմբերի 7-ին դատապարտվում է մահվան և 1983 թ. Հունվարի 29-ին կախաղան է հանվում։ Նա թուրքիայում մահապատժի ենթարկված վերջին դատապարտյալն էր։
  • «Կարին» անունով մկրտված այս գործողության ատասխանատվությունը ստանձնում են Հայ Գաղտնի Բանակի «Խրիմեան Հայրիկ Անձնասպանական Քոմանտօ»-ն և «Նահատակ Փիեր Կիւլիւմեան Անձնասպանական Քոմանտօ»-ն։ Զօհրապ Սարգիսեանը թրքական հողի վրա առաջին հայ նահատակն էր, ուստի Հայ Գաղտնի Բանակն Օգոստոսի 7-ը հայտարարում է Հայ Նորագույն Զինյալ Պայքարի Նահատակների Օր։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Մանվել Տեր-Պողոսյան, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, վոկալիստ և դիջեյ

  • 2009 թվականին սկսել է իր դիջեյական կարիերան՝ սկսելով "Amurai global" միջազգային ռադիո-շոուն, որը հեռարձակվում է ավելի քան տասը ռադիոկայաններում:
  • Մեկ տարի անց Մանվելը միացավ Լոս Անջելեսի "LMD" խմբին։

1966 - Տիգրան Արզաքանցյան, գործարար
1958 - Մուշեղ Անտոնյան, օդաչու
1947 - Գրիգորի Մաղաքյանց, Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող, սեղանի թենիսի ՔՀՄ թիմի ղեկավար
1945 - Հովհաննես Գրիգորյան, բանաստեղծ

  • Հ. Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, պարսկերեն, արաբերեն և այլ լեզուներով:

1958 - Վլադիմիր Մխիթարյան, Նովոռոսիյսկի քաղաքային «Լույս» ընկերության նախագահ
1936 - Էրիկ Մամիջանյան, հայ խորհրդային ֆիզիկոս
1936 - Ռուբեն Սեյսյան, միկրոէլեկտրոնիկայի, նանոլիտոգրաֆիայի մասնագետ

  • Քեմբրիջում բազմիցս առաջադրվել է միջազգային կենսագրական Կենտրոնում (IBC)՝ որպես «ականավոր մտավորական» և «21-րդ դարի ականավոր գիտնական»։
  • «Սորոսի պրոֆեսոր» համառուսաստանյան մրցույթի յոթակի հաղթող։
  • Ըստ էության համարվում է համակարգչի ստեղծողը։