Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 23


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալեց Ղրղզստանի հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևին, որը Հայաստան էր ժամանել Հայ-ռուսական համալսարանի հրավերով՝ վերջինիս պատվավոր դոկտորի տիտղոսի շնորհման արարողությանը մասնակցելու և դասախոսությունների շարքով հանդես գալու առիթով: 

  • Տեր-Պետրոսյանը և Ակաևը շուրջ ութ տարի սերտորեն համագործակցել են, ինչպես ԱՊՀ, այնպեսև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Նրանց առանձնապես մերձեցրել է այն հանգամանքը, որ երկուսն էլ քաղաքականություն են եկել գիտությունից:

2021 - Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվեց ևս 1 հայ զինծառայողի աճյուն: 
2020 - Իսպանիայի Սենատը վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

  • ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելուն կողմ է քվեարկել 243 խորհրդարանական, դեմ քվեարկողներ չեն եղել:
  • Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

2019 - Աղմկահարույց ինքնասպանություններ. Ժամը 23.50-ին Բջնիի իր ամառանոցում հայտնաբերվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։ 

  • «ՉԻ» տեղեկություններով, նա իր մտերիմներին ասել է, որ ինքը մարտի 1-ի հանցագործություններում առանցքային դերակատարություն է ունեցել և իրեն անպայման դատապարտելու են, իսկ ինքը չի կարող կալանավայրում լինել։

2008 - «Հայռուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ մյուս տարվա ապրիլի 1-ին Հայաստանում գազը կթանկանա՝  ներկայիս 110 դոլարի փոխարեն կդառնա 154 դոլար։

  • Նույն օրը «Հայռուսգազարդ» այցելած Սերժ Սարգսյանն ասում է, որ գազի սակագնի փոփոխությունը «չնչին չափով» կավելացնի սոցիալական ծանրաբեռնվածությունը։

2006 - Նաիրիտում տեղի է ունեցել պայթյուն։

  • Սեպտեմբերի 14-22-ին գործարանում տեղի էր ունեցել քլորոպրենի թորում։ Արդյունքում կուտակվել էին 6,1 մ³ անօգուտ քլորոպրեն և 143 մ³ քլորոպրենի օրգանական թափոն, որոնք հավաքվել և դրվել են վտանգավոր ոչ-սառեցված գոտում։

2000 - «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» կինոնկարի առաջին ցուցադրությունը։ 

  • Դահլիճում ներկա էին Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը։ Ֆիլմը պատմում է երկրաշարժի և մարդու վրա նրա թողած ազդեցության մասին։

1998 - Ռոբերտ Քոչարյանը մերժում է Գառնիկ Նանագուլյանի խնդրանքը՝ ազատել իրեն առևտրի և արդյունաբերության նախարարի պաշտոնից։ 

  • Նանագուլյանը միայն ակնարկում է, որ կան խանգարող հանգամանքներ:

1997 - Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը խորհրդարանին ներկայացրեց Սահմանադրական դատարանի անդամի երկու թեկնածուի՝ Ռաֆայել Պապայանին և Ֆելիքս Թոխյանին։ 
1997 - Երևանի կոնյակի գործարանը դարձավ 110 տարեկան։
1993 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանն ընդունեց Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորած Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակությանը:
1992 - Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Սոչիում երկամսյա հրադադարի համաձայնագիր են ստորագրում

  • Փաստաթուղթը ստորագրել էին Վազգեն Սարգսյանն ու Ռահիմ Գազիևը`Ռուսաստանի ՊՆ Պ.Գրաչևի առաջնորդությամբ:
  • Համաձայնությունից հետո Մոսկվան հակամարտության գոտի էր ուղարկել մոտ հիսուն դիտորդների, որոնք պետք է հետևեին պայմանավորվածությունների կատարմանը:
  • Կողմերը, սակայն, հրադադարը չէին պահպանել, և Մոսկվան շուտով ետ էր կանչել իր առաքելությունը:

1992 -  Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ստորագրվեց ներդրումների փոխադարձ քաջալերման և պաշտպանության մասին համաձայնագիր։

  • Ուժի մեջ է մտել 1996 թ. մարտի 29-ին։

1991 - Հրապարակվեց հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի ամփոփիչ հաղորդումը:

  • Տեղի ունեցավ Գերագույն խորհրդի նիստ, ԳԽ-ն հիմք ընդունելով սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

1991 - ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Սեպտեմբերի 21-ը տոնական, ոչ աշխա­տանքային օր ընդունելու մասին» օրենքը:

  • ՀՀ ԳԽ-ն դիմեց ԵԱՀԽ մասնակից երկրներին՝ Հայաստանի անդամակցության հարցը քննարկելու համար:
  • ՀՀ ԳԽ-ն դիմեց հանրապետության քաղաքացիներին և հայ ժողովրդին՝ «միասին անկախ Հայաստանը արարելու» կոչով:

1991 - Ժելեզնովոդսկում տեղի ունեցավ Բորիս Ելցինի, Նուրսուլթան Նազարբաևի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Այազ Մութալիբովի հան­դիպումը:

  • Դա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու առաջին լուրջ քայլն էր:​​​​​

1920 - Սկսվեց հայ-թուրքական պատերազմը։

  • ՀՀ վրա հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսն էր, որն ուներ 30 հազար զինվոր։

1918 - Հայաստանում Թուրքիայի դեսպան Ալի Մեհմեդ փաշան այցելեց Դիլիջան՝ գաղթականության դրության հետ ծանոթանալու:

  • Այստեղ նրան ընդունեցին զինվորական պատիվներով և երաժշտությամբ: Իր զրույցների ժամանակ տեղական գործիչների հետ՝ նա միշտ շեշտել է երկու ժողովուրդների՝ հայերի և թուրքերի համերաշխ կենակցության անհրաժեշտությունը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Սերգեյ Սմբատյան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և UNICEF-ի մանկական նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
1980 - Մարիամ Ոսկանյան, տնտեսագիտության դոկտոր, Նոբելյան մրցանակի դափնեկիրների Աստանայի ակումբի երիտասարդական դրամաշնորհի դափնեկիր, լավագույն հետազոտական աշխատանք (2012)
1969 - Պատրիկ Ֆիորի (ծնվ. Մարսել, Ֆրանսիա), էստրադային երգիչ, դերասան

  • Մեծացել է ինտերնացիոնալ ընտանիքում. հայրը հայ է, մայրը՝ ֆրանս-իտալական ծագումով։ 
  • 2000 թվականին Պատրիկ "Chrysalide" ալբոմը մեկ ամսվա ընթացքում դառնում է կրկնակի ոսկե։

1954 - Գրիգոր Գյարդուշյան (ծնվ. Մոսկվա), ռեժիսոր, սցենարիստ, դերասան
1954 - Հասմիկ Լեյլոյան, երաժիշտ, ՀՀ ժողովրդական արտիստ (2013), ՀՀ վաստակավոր արտիստ (2007)
1950 - Դավիթ Թորոսյան, բռնցքամարտիկ, մարզիչ, միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն (1973), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (1974)
1939 - Վլադիմիր Աբրոյան, ծաղրանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ

  • Նրա աշխատանքները ներառված են Գաբրովոյի «Հումորի և ծիծաղի քաղաքում» հրատարակվող ծաղրանկարի համաշխարհային անթոլոգիայի առաջին հատորում և Թուրինում (Իտալիա) ծաղրանկարի համաշխարհային հանրագիտարանում:

1937 - Սուրեն Չանչուրյան, հայ պարող, Հայաստանի պարի պետական անսամբլի մենակատար և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
1937 - Մելիք Մավիսակալյան, կոմպոզիտոր, ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար
1928 - Գրիգոր Ավագյան (ծնվ. Գրոզնի, Ռուսաստան), տնտեսագետ, աշխարհագրագետ, քարտեզագիր, հասարակական և պետական գործիչ
1926 - Արտյոմ Սարգսյան, օվկիանոսագետ, համաշխարհային օվկիանոսի կլիմայական բնութագրերի ուսումնասիրության թվային մեթոդների հիմնադիր

  • Սարգսյանին համաշխարհային ճանաչում են բերել օվկիանոսային հոսանքների տեսության և հաշվարկի հիմունքների ոլորտում հետազոտությունները, ինչպես նաև ծովային հոսանքների թվային վերլուծությունն ու կանխատեսումը։

1920 - Ալեքսանդր Հարությունյան, Հայ կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ 2012), Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1901 - Իսահակ Իսահակյան, օրթոպեդ-վնասվածքաբան, բժշկական դոկտոր, պրոֆեսոր (1958)

  • Շահանե Տալյանի հմայքով, խելքով և գեղեցկությամբ տարված էր ոչ միայն Սերգեյ Եսենինը, ով հայ գրականության ուսուցչուհուն նվիրեց «Շահանե դու իմ, Շահանե» հրաշալի բանաստեղծությունը (1924), բայց նաև շատ հայտնի դեմքեր, այդ թվում ՝ պրոֆեսոր Իսահակյանը։ Նա մինչև կյանքի վերջն իր ալբոմում պահել էր 1966 թ. փետրվարին Շահանեի նվիրած լուսանկարը։

1895 - Միրոն Մերժանով (ծնվ. Նախիջևան-Դոնի Ռոստով, Ռուսաստան), ճարտարապետ, որը կառուցել է առավելապես Կովկասի առողջարանային քաղաքներում
1893 - Մկրտիչ Լյուլեջիյան, մանկավարժ, ազգագրագետ, բանահավաք և երաժիշտ
1893 - Գևորգ Ջալաշյան (ծնվ. Չալտիր, Ռուսաստան), հասարակական գործիչ, լրագրող, երկրաբան, պատմաբան, լեզվաբան
1890 - Ստեփան Կարճիկյան, բժշկական ծառայության գեներալ-մայոր, պրոֆեսոր
1865 - Ստեփան Լիսիցյան, ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր (1941), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1945)