Շախ Փաշինյանին ու Քոչարյանին


Օրերս տեղի ունեցավ «Հանրային ձայն» կուսակցության համագումարը՝ մի իրադարձություն, որը շախմատային լեզվով նշանակում է շախ Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին։

Բանն այն է, որ Փաշինյանի ապաշնորհությունը, անկարողությունը, տգիտությունն ու «կռուտիտներն» այլևս ակնհայտ են լայն հասարակությանը՝ հատկապես «Հանրային ձայն» կուսակցության առաջնորդներից Վարդան Ղուկասյանի՝ Դոկի շնորհիվ։ 

Փաստ է, որ Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին աղետաբեր, հազարավոր երիտասարդներին անհիմն մահվան տարած Փաշինյան ընտրողները Քոչարյանին համարում են ավելի մեծ չարիք, քան հենց Փաշինյանին։ Սակայն, որքան էլ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու անհրաժեշտությունն արդեն իսկ հանրության համար անսակարկելի է, այնուամենայնիվ իրողությունն այն է, որ Փաշինյանի հեռացումը պայմանավորված է նախ և առաջ քաղաքական դաշից Ռոբերտ Քոչարյանի հեռացումով։ 

Ահա այս գիտակցությունը հանրությանը հասցնելու և հասկացնելու բարդագույն խնդիրը, այն էլ ահռելին ֆինանսական ռեսուրներ ունեցող նիկոլական, քոչարյանական և միշիկական ուղեղներ լվացող քարոզչամեքենաների գործունեության պայմաններում, հաջողվել է իրականացնել «Հանրային ձայն» կուսակցությանը։ 

Համագումարով արձանագրվեց «Հանրային ձայն» կուսակցության քաղաքական գործոն լինելու անվիճելի փաստը։ Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին հայտարաված շախը մատային իրավիճակի ներուժ ունի։ 

«Պետականություն» քաղաքական խմբավորում

Հ.Գ. «Պետականություն» խմբավորումն աջակցում է Հայաստանում քաղաքական IV ուժի ստեղծման բոլոր նախաձեռնություններին։