Օրվա հոբելյարները, հուլիսի 17

Հոբելյարներ 17.07.2021   10:00   100

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1975 - Ելենա Անայա, իսպանացի դերասանուհի
1975 - Darude (Վիլե Վիրտանեն), ֆին պրոդյուսեր և DJ
1958 - Վոնգ Կար-Վայ, հոնգկոնգցի կինոռեժիսոր և սցենարիստ, Կաննի կինոփառատոնի Լավագույն ռեժիսուրայի մրցանակակիր
1957 - Վենդի Ֆրիդման, կանադա-ամերիկյան աստղագետ և աստղաֆիզիկոս
1954 - Անգելա Մերկել, գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի 8-րդ կանցլեր (2005-ից):
1949 - Գիզեր Բաթլեր, անգլիացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի բաս-կիթառահար
1947 - Արքայադուստր Կամիլան, բրիտանական գահի ժառանգորդ, արքայազն Չարլզի երկրորդ կինը
1947 - Միք Թաքեր (մ. 2002), անգլիական Sweet ռոք խմբի վոկալիստ և թմբկահար
1947 - Վոլֆգանգ Ֆլյուր, գերմանացի երաժիշտ, Kraftwerk խմբի անդամ
1939 - Ալի Խամենեին, Իրանի կրոնական, հոգեւոր, պետական և քաղաքական գործիչ
1936 - Ստանիսլավ Կուրիլով (մ. 1998), խորհրդային, կանադական և իսրայելական օվկիանոսագետ

  • ԽՍՀՄ-ից փախուստի է դիմել թռչելով զբոսանավից։

1935 - Դոնալդ Սազերլենդ, կանադացի դերասան և կինոպրոդյուսեր, «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր
1933 - Ջեյմս Փաթերսոն, խորհրդային սուզանավային սպա, գրող և կինոդերասան։

  • Հայտնի է «Կրկես» ֆիլմում մանկական դերով:

1920 - Խուան Անտոնիո Սամարանչ (մ. 2010), իսպանացի քաղաքական գործիչ և գործարար, 1980-2001 թվականներին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ
1920 - Գորդոն Գուլդ (մ. 2005), ամերիկացի ֆիզիկոս, լազերի գյուտարարը
1913 - Բերտրանդ Գոլդբերգ (մ. 1997), ամերիկացի ճարտարապետ
1899 - Ջեյմս Քեգնի (մ. 1986), ամերիկացի դերասան, երգիչ, պարող, «Օսկար» մրցանակի դափնեկիր 
1898 - Բերենիս Էբըթ (մ. 1991), ամերիկացի լուսանկարիչ
1894 - Ժորժ Լեմետր (մ. 1966), բելգիացի աստղագետ և մաթեմատիկոս, տիեզերքը ծնած Մեծ պայթյունի տեսության հեղինակ
1889 - Էրլ Սթենլի Գարդնըր (մ. 1970), ամերիկացի գրող, դետեկտիվների հեղինակ
1888 - Շմուել Յոզեֆ Ագնոն (մ. 1970), իսրայելցի գրող, վիպագիր, բանաստեղծ, Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1966)
1883 - Մորից Սթիլեր (մ. 1928), Շվեդիայի դերասան, սցենարիստ, համր կինոյի ռեժիսոր
1871 - Լիոնել Ֆեյնինգեր (մ. 1956), ամերիկացի-գերմանական նկարիչ, գծանկարիչ, ծաղրանկարիչ
1853 - Ալեքսիուս Մայնոնգ (մ. 1920), ավստրիացի փիլիսոփա և հոգեբան
1846 - Նիկոլայ Միկլուխո-Մակլայ (մ. 1888), ռուս ազգագրագետ, մարդաբան, հայտնի ճանապարհորդ
1796 - Ժան Բատիստ Կամիլ Կորո (մ. 1875), ֆրանսիացի նկարիչ և փորագրիչ

  • Ռոմանտիզմի շրջանի ամենահայտնի բնանկարիչներից մեկն է։ Մեծ ազդեցություն է ունեցել իմպրեսիոնիստների վրա։

1787 - Ֆրիդրիխ Կրուպ (մ. 1826), գերմանական արդյունաբերող
1763 - Ջոն Վեյկըբ աստոր (մ. 1848), ամերիկյան արդյունաբերող եւ գործարար:
1714 - Ալեքսանդր Գոթլիբ Բաումգարտեն (մ. 1762), գերմանացի փիլիսոփա, «գեղագիտություն» տերմինի հեղինակը
1499 - Մարիա Սալվիատի (մ. 1543), ազնվականական, ծագումով Ֆլորենցիայի հանրապետության ամենաազդեցիկ Սալվիատի ընտանքից
1487 - Իսմայիլ I (մ. 1524), Իրանի շահինշահ

ՀԱՅԵՐ

1987 - Տիգրան Համասյան, ջազ դաշնակահար, կոմպոզիտոր
1966 - Նարեկ Հարությունյան, գործարար, բարերար: "Narecatsi Art Institute" մշակույթի կենտրոնի հիմնադիրներից և ղեկավարներից
1948 - Ալեքսանդր Մալայան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ
1930 - Ֆրիջետա Ղուկասյան, կինոռեժիսոր, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ

  • «Լենֆիլմի» Հայտնի կինոօպերատոր Հենրիկ Մարանջյանի կինն է։

1921 - Ռիշար Ժիրանյան, ֆրանսիացի նկարիչ, գեղանկարչության բնագավառում ազգային մրցանակների դափնեկիր

  • Ժիրանյանի աշխատանքները գտնվում են Ֆրանսիայի, Լիբանանի, Իրանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Անգլիայի, Շվեյցարիայի, Հայաստանի, Գերմանիայի, Մեքսիկայի, Մոնակոյի, Իտալիայի, Եթովպիայի, Արգենտինայի, Բելգիայի, Դանիայի, Ճապոնիայի, Վենեսուելայի, Բրազիլիայի, Սաուդյան Արաբիայի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում:

1921 - Յակով Խաչիկյան, գրականագետ, փիլիսոփա, արվեստաբան
1914 - Կարլ Կոտչյան, Lockheed Aircraft Corp կորպորացիայի նախագահ

  • Հայտնի ամերիկացի մասնագետ ոլորտում ավիացիոն արդյունաբերության. Մեծ ներդրում է ունեցել կորպորացիայի բարգավաճման և երկրի ավիացիոն արդյունաբերության զարգացման գործում ։

1905 - Վլադիմիր Իոնեսյան, Գվարդիայի ավագ լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս

  • Աչքի է ընկել Կուրսկի ճակատամարտում և 1943թ. ամռան հարձակողական մարտերում: 1943թ. հուլիսի 12-ին գ. Ուլյանովոյի (Կալուգայի մարզ, ՌԴ) շրջանում հակառակորդի պաշտպանության ճեղքման ժամանակ խմբով ներխուժել է խրամատ, ձեռնամարտում ոչնչացրել 68 զինվոր և 5 սպա, գերել՝ 18:
  • 1943թ. օգոստոսի 3-ին ք. Կարաչաևի (Բրյանսկի մարզ, ՌԴ) համար մարտում ոչ մեծ խմբով ներխուժել է հակառակորդի թիկունք, հանկարծակի կրակով խուճապի մատնել, նպաստել քաղաքի ազատագրմանը: Այդ մարտում էլ զոհվել է: Թաղված է Կարաչաևի քաղաքային գերեզմանատանը:

1902 - Սուրեն Բալասանյան, շեփորահար, կոմպոզիտոր, Տաջիկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
1894 - Ազատ Վշտունի, հայ բանաստեղծ
1813 - Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի, Վեհափառ Հայրապետ և Ամենայն Հայոց Կաթողիկոս (1866-1882)

  • Գևորգ Դ կաթողիկոսը 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն։
  • 1874 թվականին հիմնել է Գևորգյան ճեմարանը, ապա Էջմիածնի թանգարանը։
  • Կաթողիկոսը հետևողական աշխատանքներ է կատարել հայկական բոլոր եկեղեցիներում միակերպ ժամերգություն մտցնելու ուղղությամբ։ Նրա ջանքերով են ստեղծվել «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց» (1875), «Ժամագիրք» (1877), «Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց» (1882) գրքերը։ Լինելով լավ շարականագետ՝ կազմակերպել է հայկական ձայնագրության նոր(Հ. Լիմոնճյանի ստեղծած) համակարգի ուսուցումն ու տարածումը։
  • Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցների կողմից արժանացել է «Մեծագործ» պատվատիտղոսի։ 
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հուլիսի 17, Օրվա հոբելյարները

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon