Օրվա հոբելյարները, օգոստոսի 26

 Հոբելյարներ  26/08/2021   11:00    45
Օրվա հոբելյարները, օգոստոսի 26

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Ջեյմս Հարդեն, ամերիկացի բասկետբոլիստ, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի Հյուսթոն Ռոկետս թիմի խաղացող
1980 - Քրիս Փայն, ամերիկացի դերասան
1976 - Զեմֆիրա, թաթարական ծագումով ռուսաստանցի ռոք երգչուհի
1964 - Մեհրիբան Ալիևա, ադրբեջանցի հասարակական և քաղաքական գործիչ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը
1949 - Լեոն Ռեդբոուն (ծնված՝ Տիգրան Կոպալեան) ամերիկացի բլյուզ և ջազ նվագող և երգիչ
1944 - Պատրիկ Դևեջյան, ֆրանսիացի ականավոր քաղաքական գործիչ
1935 - Ալբերտ Յավուրյան, կինոօպերատոր
1926 - Անահիտ Ցիցիկյան, վիրտուոզ ջութակահարուհի

1914 - Խուլիո Կորտասար, արգենտինացի գրող

  • 1949 թվականին հրատարակել է «Թագավորներ» դրաման։ «Գազանանոց» (1951 թվական), «Խաղի վերջը» (1956 թվական), «Գաղտնի զենք» (1959 թվական) պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ» (1960 թվական) վեպում կան ֆանտաստիկայի տարրեր։
  • «Դասակարգ խաղալ» (1963 թվական) վեպը մի փորձ էր 60-ական թվականների լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը, որի սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» (1967 թվական) գեղարվեստական- հրապարակախոսական ժողովածուում, «62 մոդել հավաքման համար» (1967 թվական), «Վերջին ռաունդը» (1969 թվական) վեպերում։

Աստվածները

Աստվածները քայլում են մեր աշխարհով`
գարշանքով բարձրացնելով փեշերն իրենց:
Կատուների քայքայվող դիակների կողքով,
տրորված որդերի կողքով,
նրանք անցնում են իրենց սանդալներով`
խոնավ` ժամանակի թքից:
Նրանք արդեն չեն ապրում երկինքներում`
տանջանքներից գահավիժած մեղավոր երկրի,
նրանք քայլում են` տանջված ծանր երազից
և ճահճային տիղմից,
կանգ են առնում,
հաշվում են իրենց մեռելներին,
շներին` դուրս գցած լեզուներով,
և զգուշորեն ու ագահաբար
նայում են դեպի անդունդը,
ուր կռվում են առնետները միմյանց հետ`
դրոշակների պատառների համար:

1880 - Գիյոմ Ապոլիներ, լեհական ծագումով ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից

  • 1910-ական թվականներին ակտիվ հրապարակախոս էր․ լրաբեր՝ «Մերկյուր դե Ֆրանս»-ում, քննադատ՝ «Փարիզ ամսագրում», 1912-1913 թվականներին Անդրե Բիլլիի հետ «Soirées de Paris» ամսագրի խմբագիրներն էին, գրում էր ժամանակակից գեղանկարչության մասին (Les peintres cubistes, 1913)։ Ընկերական հարաբերությունների մեջ էր նկարիչներ Պաբլո Պիկասոյի, Անդրե Դերենի, Ֆրանսիս Պիկաբիայի, Մորիս դը Վլամինկի և Անրի Ռուսոյի հետ։ 1907 թվականին ծանոթացավ նկարչուհի Մարի Լորանսենի հետ․ մինչև 1912 թվականը սիրային կապի մեջ էր վերջինիս հետ։
  • 1917 թվականի գարնանը Դյագիլևի և Կոկտոյի անձնական խնդրանքով Ապոլիները հանդես եկավ ապագայի արվեստի մասին մանիֆեստով, որը կրում էր «Նոր ոգի» անվանումը և 2 տասնամյակ ուղղորդում էր Ֆրանսիայի երաժշտական զարգացումը։

Հրաժեշտ

Ես պոկեցի ցախի մի շիվ։
Հիշի՛ր, մեռավ աշունն իսպառ։
Երկրում էլ չենք տեսնի իրար։
Հուշերի բույր, ցախի մի շիվ,
Եվ սպասում եմ քեզ, հիշի՜ր…

թարգմանիչ՝ Ալեքսանդր Թոփչյան

1789 - Աբբաս-Միրզա, իրանցի պետական և ռազմական գործիչ, եղել է Ատրպատականի նահանգապետ
1743 - Անտուան Լորան Լավուազիե, ազնվական ծագումով ֆրանսիացի քիմիկոս

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Օրվա հոբելյարները, օգոստոսի 26

Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 3
Հյուրեր՝ 3
Օգտատերեր 0