Պատմության այս օրը. փետրվարի 29

Պատմություն 29.02.2020   09:30   595

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Հազվադեպ հիվանդությունների միջազգային օրն է

Հազվադեպ հիվանդությունների ուսումնասիրման EURORDIS եվրոպական կազմակերպության նախաձեռնությամբ տարվա ամենահազվադեպ օրը՝ փետրվարի 29-ին, նշվում է Հազվադեպ հիվանդությունների միջազգային օրը (Rare Disease Day)։ Ոչ նահանջ տարիներին այն նշվում է փետրվարի 28-ին։ Այս օրն իրենից յուրատեսակ տեղեկատվական-լուսավորչական միջոցառում է ներկայացնում։ Նրա նպատակն է՝ հասարակության ուշադրությունն ուղղել հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող մարդկանց խնդիրների վրա։ Հազվադեպ հիվանդություններ կան բժշկության բոլոր ոլորտներում։ Դրանց մոտ 80 տոկոսը գենետիկ բնույթ է կրում։ Մասնագետների գնահատականներով՝ աշխարհում մոտ 5-7 հազար կյանքի համար վտանգավոր հազվադեպ հիվանդություն կա

  • Օվերքլոքինգի (overclocking) օրը

Հայաստան

  • Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում և ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ: 4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի եւ կեղծ լինելը, գիշերով հրի է մատնել հեթանոսական Ռէա չաստվածուհու մեհյանը: Այս արարքի համար բանտ է նետվել և մեծագույն չարչարանքներից հետո 306 թվականին նահատակվել` այրվելով կրակի վրա: Սբ. Թեոդորոս զորավարը հայտնի է նաև, որպես վիշապասպան, որ քաջությամբ ու հավատով հաղթել է հսկա վիշապի: Օտար եկեղեցիներում հայտնի է նաև «Դիռոն» անվամբ, որ հունարեն նշանակում է «նորեկ» զինվոր:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1996 - ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտտին այցելում է տարածաշրջան`կողմերին ներկայացնելով հակամարտության փաթեթային լուծման առաջին, նախնական տարբերակը։

  • Այդ ժամանակ Մինսկի խմբի ռուս համանախագահ , դեսպան Վալենտին Լոզինսկին հետագայում գրել էր. «դա փաթեթային լուծման շրջանակային նախագիծ առաջարկելու` միջնորդների առաջին փորձն էր, որով նախատեսում էր պահպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Լեռնային Ղարաբաղին տալով հնարավոր ամենալայն ինքնավարությունը: Փաստաթուղթը առաջարկում էր նաև դուրս բերել բոլոր օտար ուժերը Ադրբեջանի գրավյալ շրջաններից, ապահովել Հայաստանի ու Ղարաբաղի միջև հուսալի միջանցք, և իրավունք տալ փախստականներին ու տեղահանվածներին իրենց բնակավայրեր վերադառնալ»:
  • Ըստ ռուս համանախագահի` 2000֊ին հրապարակած հոդվածի, այն ժամանակ հայկական կողմը մերժել էր այս առաջարկը:
  • Շաբաթներ անց համանախագահներ Հեյկի Թալվիտիեն ու Վալենտին Լոզինսկին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին զեկուցել էին` կողմերը փոխզիջումների գնալու ցանկություն չեն ցուցաբերում:

1956 - Պակիստանը հանրապետություն հռչակվեց։
1504 - Քրիստափոր Կոլումբոսը օգտագործում է լուսնի խավարումը վախեցնելու համար թշնամաբար տրամադրված Ճամայկայի հնդկացիներին։
1288 - Շոտլանդիան հայտարարում է, այս օրվա ընթացքում կանայք կարող են տղամարդկանց առաջարկություն անել։


ԾՆՎԵԼ ԵՆ

1976 - Արթուր Ջանիբեկյան, հայ պրոդյուսեր
1928 - Թորոս Թորանյան, սիրիահայ գրող, հրապարակախոս
1886 - Միքայել Թումանյան, հայ խորհրդային բուսաբույծ, գիտության վաստակավոր գործիչ
1860 - Հերման Հոլերիթ, IBM- ընկերության հիմնադիրներից (վ. 1929)
1792 - Ջոակինո Ռոսինի, իտալացի կոմպոզիտոր՝ «Սևիլյան սափրիչ» օպերայի հեղինակը։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, փետրվարի 29

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon