Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 28


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանն ու ավագանու 3 անդամ հրաժարվեցին մանդատներից։
2020 - Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրեց 4 հայ ռազմագերի։ 
2002 - Աղմկահարույց սպանություններ. իր ծնողների տան շքամուտքի մոտ ատրճանակի 7 կրակոցներից սպանվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը:

  • 2003 թվականի նոյեմբերի 18-ին սպանության մեջ մեղադրվողներից 13-ից 7-ը դատապարտվեցին։ Դատարանը համարեց, որ սպանությունը պատվիրվել է, և վերջինս ուներ քաղաքական ենթատեքստ։
  • Դատապարտվածների թվում էին կատարող Ջոն Հարությունյանը և պատվիրատուն՝ Վազգեն և Արամ Սարգսյանների Արմեն Սարգսյանը։ Դատարանը գտավ, որ սպանության պատճառը Տիգրան Նաղդալյանի աջակցությունն էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

1994 - ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրամանագիր է ստորագրում, որով դադարեցվում էր Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության գործունեությունը:

  • Հիմնական մեղադրանքը կուսակցության ներսում գործող «Դրո» կառույցի հակապետական գործունեությունն էր:
  • «Դրոյի» գործով ձերբակալվածներից երեքը դատապարտվում են մահապատժի, ինչը հետագայում փոխարինվում է ցմահ բանտարկությամբ, մյուսները դատապարտվում են տարբեր ժամկետներով ազատազրկման:
  • 1998 թվականի հեղաշրջումից հետո, «հանգամանքների փոփոխման» հիմնավորմամբ, ՀՅԴ գործիչներն ազատվեցին բանտերից, որից հետո՝ 1999 թվականին տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։

1991 - Հորդանանը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Օմանը պաշտոնապես ճանաչեցին Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1984 - ASALA. Երկու պայթյուն Լիբանանի Զալքայի շրջանում գտնվող Էյր-Ֆրանս ընկերության գրասենյակի և Ջյունիում գտնվող «Ֆրանսաբանկ»ի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակն ստանձնում է պայթյունների պատասխանատվությունը և սպառնում ֆրանսիական հաստատություններին, ինչի հետևանքով ֆրանսիական կառավարությունը անվտանգության ծայրահեղ միջոցառումներ է իրականացնում։ 1985-ին և 1986-ին Ֆրանսիայում և այլ երկրներում ֆրանսիական հաստատությունների դեմ գործողությունների պատասխանատվությունը ստանձնում են այլ կազմակերպություններ, որոնցից են Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»-ը, «Հակաիմբերիալիստական ՄԻջազգային Ջոկատ»-ը, ինչպես նաև «Ալ-Ջիհադ ալ-Իսլամի» կազմակերպությունը և «Արաբական Ֆետայական Բջիջ - Յեղափոխական Գործի Արաբական Համախմբում» կազմակերպությունը։ Այս կազմակերպությունները պահանջում էին արաբ, հայ և օտար քաղբանտարկյալների ազատ արձակումը եվրոպական բանտերից և կայսերապաշտության ու սիոնիզմի դեմ պայքարի կոչ էին ուղղում։ Պատասխանատվություն ստանձնողների մեջ են նաև գերմանական «Կարմիր Բանակ»-ը, «Գարիպեան Յեղափոխականներու Դաշնակցութիւն»-ը, ֆրանսիական «Ուղղակի Գործողութիւն» կազմակերպությունը (Actione Directe), «Ազատագրութեան և Ընկերվարութեան Գանաքի Ճակատ»-ը և այլ կազմակերպություններ։

1975 - ASALA. Բեյրութում Թուրքիայի դեսպանատան հրթիռահարում Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (Հ.Ա.Հ.Գ.Բ.) «Գևորգ Չավուշ Խումբ»-ի կողմից։ Այս շրջանում Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն իրականացրել է մի շարք այլ գործողություններ ևս.

  • Բեյրութում Թուրքիայի հյուպատոսի մեքենայի պայթեցում,
  • Բեյրութում Թուրքիայի դեսպանության առաջին քարտուղարի մեքենայի պայթեցում,
  • Ամերիկյան գաղութատիրական հաստատության ավերում Միջին Արևելքում,
  • Ամերիկյան մի լրտեսի մահապատիժ Միջին Արևելքում,
  • Պայթյուններ Անկարայում և Ստամբուլում։

1920 - Դեկրետ հողի ազգայնացման մասին Խորհրդային Հայաստանում:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1958 - Արտակ Ղուլյան (ծնվ. Շահումյանի շրջան), հայ ճարտարապետ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ (2013)
1915 - Սարգիս Աբրահամյան (ծնվ. Շոշ, Շուշիի գավառ, մ. 1969), հայ արձակագիր, մանկավարժ, մշակութային գործիչ 
1908 - Արսեն Հովհաննիսյան (ծնվ. Երևան, մ. 1945), հայ բանաստեղծ, լրագրող