Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 7


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Գրադարանավարի օրը (պետական)

  • 2004 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»: Այդ օրը hանրապետության բոլոր գրադարան-ների դռները մինչ ուշ երեկո բաց են ընթերցասեր հասարակության առջև: Տոնի խուրհուրդը գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում: Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հերթական անգամ գիտական գրադարանում նշեց Գրադարանավարի օրը:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2020 - Ժնևի քաղաքային խորհուրդն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող և Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք ճանաչող որոշում ընդունեց։
2019 - «Քարդաշյանների ընտանիք» իրապատում շոուի աստղ Քորթնի և Քիմի Քարդաշյան քույրերը Հայաստանում մկրտեցին իրենց երեխաներին։
2019 - WCIT 2019-ին մասնակցելու համար Հայաստան ժամանեց Reddit և Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։
2018 - Լեգենդար դերասան Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին՝ Վիկտորյա Թիերե-Չապլինն ու  Աուրելիա Թիերե-Չապլինը Հայաստանում ներկայացրեցին Վիկտորյա Չապլինի «Ղողանջ և պատրանք» ներկայացման համաշխարհային պրեմիերան, որի գլխավոր դերում հանդես է գալիս Աուրելիա Թիերե-Չապլինը: 
2018 - Երևանում բացվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: 

  • Նախատեսվում է, որ գագաթնաժողովին կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որին կնախորդի նրա պաշտոնական այցը Երևան:

2016 - Իսպանիայի Բենալմադենա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքարի տեղադրման և օծման արարողություն:

  • Խաչքարը տեղադրվեց քաղաքի կենտրոնական «Parque de la Paloma» պուրակում:

2010 - ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար, Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը հաստատում է Հայաստանի վերաբերյալ իր ենթադրությունը, որ Հայաստանը դեռ հասուն չէ Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի անցկացնելու համար։

  • Լինդբլադը նամակ էր հղել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, ինչպես նաև ԵԽԽՎ-ի Գլխավոր քարտուղար Մաթեո Սորինասին, որում մասնավորապես, ասվում էր.
  • «Ինձ համար չափազանց տարօրինակ է, որ իրեն ժողովրդավար համարող երկիրը չի կարողանում ժամանակ գտնել Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» Ֆորումի շրջանակներում բարձրաստիճան հանդիպումներ կազմակերպելու Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ: Ինձ թվում է` սա հաստատում է Հայաստանի վերաբերյալ իմ ենթադրությունը, որ Հայաստանը դեռ հասուն չէ նման Ֆորում անցկացնելու համար:

2010 - Մինսկի խմբի Ֆրանսիացի համանախագահը խոստովանում է` բանակցությունները դժվար են ընթանում։

  • Միջնորդները փորձում էին առաջընթացի հնարավորություն ստեղծել տարեվերջին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ: Բարձրաստիճան այդ հավաքն առաջին անգամ անցկացվելու էր նախկին ԽՍՀՄ տարածքում` Կրեմլի հետևողական ջանքերի շնորհիվ, և Մոսկվան չէր թաքցնում, որ կցանկանար տեղում շոշափելի արդյունքներ արձանագրել:
  • Չնայած դրան` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Աստանայում նույնիսկ չեն հանդիպում, ավելին` հրապարակային ելույթներում փոխադարձ սպառնալիքներ ու մեղադրանքներ են հնչեցնում: Սերժ Սարգսյանը պնդում է, թե «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», Իլհամ Ալիևն էլ Հայաստանին մեղադրել էր պատերազմական հանցագործությունների եւ ցեղասպանությունների մեջ:

2010 - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, փոխանցելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշների խոսքն, ասաց, որ «Հայաստանի և Թուրքիայի միջև կառուցողական երկխոսություն և ԼՂ հարցի շուտափույթ լուծում` Մադրիդյան սկզբունքների հիման վրա. ահա երկու կարևորագույն խնդիրները Հարավային Կովկասում հաղաղություն ու կայունություն հաստատելու ճանապարհին»:
2010 - Ստամբուլում վերաբացվեց Սուրբ Հարություն հայկական եկեղեցին։
2009 - Լիբանանում Սերժ Սարգսյանին դիմավորեցին բողոքի բազմահազարանոց ցույցով։ 

  • Ցուցարարները թափահարում էին Հայաստանի և Թուրքիայի համաձայնությունը դատապարտող պաստառներ: «Մենք հավաքվել ենք այստեղ, որովհետև „ոչ“ ենք ուզում ասել Հայաստանի և Թուրքիայի միջև այդ համաձայնագրին: Դա անարդար է, չի կարելի վերցնել և միանգամից մոռանալ անցյալը»,- հայտնել է, մասնավորապես, ցույցի մասնակիցներից Անի Դիդանյանը: 

1993 - ԵԱՀԽ պատվիրակությունը հակամարտող կողմերին է ներկայացրել տարածաշրջանում «անհապաղ միջոցառումների ժամանակացույցը», որում «հակամարտության մասնակից կողմեր» էին դիտվում Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1955 - Կլաուդիո Գուջերոտտի (ծնվ. Վերոնա, Իտալիա), կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս, դիվանագետ, Ռավելոյի տիտուլյար արքեպիսկոպոս,

  • 2001թ. դեկտեմբերի 7-ին նշանակվել է Ռավելոյի տիտղոսակիր եպիսկոպոս և առաքելական նվիրակ Հայաստանում և Վրաստանում, իսկ դեկտեմբերի 13-ին՝ նաև Ադրբեջանում:

1947 - Արմեն Տեր-Կյուրեղյան, ամերիկահայ ինժեներ
1937 - Ռաֆիկ Խաչատրյան (մ. 1993), ականավոր հայ քանդակագործ, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ
1927 - Էդուարդ Աբալյան (մ. 1987), հայ դերասան, կինոռեժիսոր
1926 - Մարտունի Պողոսյան, հայ ինժեներ
1876 - Վլադիմիր Գորդլևսկի (ծնվ. Մոսկվա), խորհրդային արևելագետ

  • 1917-ին եղել է Արևմտյան Հայաստանում։ «Հայերը և պատերազմը» հոդվածում Գորդելևսկին պատմել է Մուշում, Բիթլիսում հայերի կոտորածների մասին, ցույց տվել, որ հայ ժողովրդի Ցեղասպանության մեղքը կրում է նաև Թուրքիայի դաշնակից Կայսերական Գերմանիան։ 

1865 - Ումիկով Ներսես (ծնվ. Թիֆլիս), մանկաբույժ, գիտության վաստակավոր գործիչ, հակատուբերկուլինի հայտնագործողը

  • Եղել է Նիկոլայ I-ի Անդրկովկասյան ինստիտուտի հաստիքային բժիշկը։