Պատմության հայկական օրը. հունվարի 11


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 - Իսպանիայի ոստիկանությունը Եվրոպոլի աջակցությամբ տասնյակ մարդկանց է ձերբակալել թենիսի պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու կասկածանքով:

  • Խմբավորումը, որի մեջ մտնում էին հայաստանցիները, խաղադրույքների վրա գումար էր վաստակում խաղացողներին կաշառելու միջոցով։
  • Զանգվածային հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 83 մարդ, այդ թվում ՝ 28 պրոֆեսիոնալ խաղացող։

2015 - Տավուշում`սահմանամերձ Բաղանիսում, հակառակորդի կրակից 80-ամյա հովիվ է զոհվում։

  • Ըստ համագյուղացիների, Հրանտ Սարգսյանը Բաղանիսի արոտավայրում ոչխարի հոտն արածեցնելիս պատահաբար հանդիպել էր ադրբեջանցի զիվորների, որոնք ներթափացման փորձ էին ձեռնարկել: Հայաստանի պաշտօանության նախարարությունը հաղորդել էր Ադրբեջանի դիվերսիոն փորձը կասեցնելու մասին, Բաքուն հերքել էր:

2008 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը դրսի աջակցության կարիքը չունի։

  • «Ես որևէ տեղից տղա չեմ բերելու։ Դա մոռացեք, դա իմ ոճը չէ։ Ո՛չ Ռուսաստանին կդիմեմ օգնության խնդրանքով, ո՛չ Ամերիկային, ո՛չ Եվրոպային, ո՛չ էլ որևէ այլ մեկի։ Ես դրսի աջակցության կարիքը չունեմ։ Դրսից տրված իշխանությունն ինձ պետք չէ։ Եթե սկուտեղի վրա անգամ ինձ իշխանություն մատուցեն Ռուսաստանից, Ամերիկայից կամ որևէ այլ երկրից, ես այդ սկուտեղը, մի ծաղիկ էլ վրան ավելացրած, կվերադարձնեմ իրենց։
  • Ռուսաստանին ապացուցելու ես ոչինչ չունեմ։ Ութ տարվա իշխանավարության ընթացքում մենք Ռուսաստանի հետ ունեցել ենք ամենահավասարակշիռ, արժանապատիվ, կոռեկտ, պարտնյորական հարաբերություններ, մեր միջև չի եղել վասալի և սյուզերենի հարաբերություն։ Կարող եմ շեշտել նույնիսկ, որ մեր երկրի արտաքին քաղաքականության ոլորտում 1990–1998 թվականներին ամենակոռեկտ, պարկեշտ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները եղել են հենց Ռուսաստանի հետ, և դրանից շահել են թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը։
  • Հարաբերություններն անկեղծ, պարկեշտ և փոխադարձ հարգանքի վրա են հիմնված լինում միայն այն դեպքում, երբ դրանցից շահում են երկուսը»։

2002 - Վախճանվեց հայազգի նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մաղաքյան)։
1992 - Հակահարձակման անցած ԼՂՀ ինքնապաշպանական ուժերը գրավեցին Ստեփանակերտը կրակի տակ պահող ադրբեջանական ռազմական երկու կարևոր հենակետ` Մալիբեյլին և Ղուշչիլարը:
1990 - Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Գերագույն խորհուրդը կատարեց սահմանադրական փոփոխություն, և ՀԽՍՀ պատգամավորների թիվը 250-ից դարձավ 260։

  • Ավելացված 10 տեղերը հատկացվեցին Լեռնային Ղարաբաղին։

1924 - Երևանում հիմնադրվեց «Գիրք» հրատարակչական ընկերությունը՝ Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ։

ԾՆՎԵԼ ԵՆ

1951 - Եվգենիա Վարդանյան, Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի
1947 - Նիկոլայ Ղազարյան, խորհրդային ֆուտբոլիստ, հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուներից, 1973-ի ԽՍՀՄ չեմպիոն, 1973-ի և 1975-ի ԽՍՀՄ գավաթակիր, 1971-ի և 1976-ի ԽՍՀՄ առաջնությունների արծաթե մեդալակիր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահը
1937 - Լև Սանդախչիև (ծնվ. Դոնի Ռոստով, մ. 2006), կենսաքիմիկոս, մոլեկուլային վիրուսաբանության աշխարհում առաջատար գիտական դպրոցի ստեղծողը
1925 - Սերգեյ Սիվիկյան (ծնվ. Մայկոպ, Ռուսաստան, մ. 1971), Փառքի բոլոր շքանշանների ասպետ

  • Հերոսի անունը ոսկե տառերով գրված է Մոսկվայի Հաղթանակի զբոսայգում Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանի Փառքի սրահում:

1908 - Վիկտոր Զավրիյան (ծնվ. Ուֆա, Ռուսաստան, մ. 1976), գիտնական, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

  • Նրա անվան հետ է կապված օզերագիտության գիտահետազոտական լաբորատորիայի, ընդհանուր երկրագիտության, գեոդեզիայի և քարտեզագրության ամբիոնների կայացումը

1906 - Լևոն Երզնկյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1991 թ., Հայաստանի տեխնիկական մանրէաբանության հիմնադիր, ՀԽՍՀ վաստակավոր գյուտարար

  • Լևոն Երզնկյանն առաջինն էր աշխարհում, ով հայտնագործեց պրոբիոտիկների դարաշրջանը և դրանց հաջող օգտագործումը բժշկության մեջ 

1905 - Աղասի Սարգսյան (ծնվ. Եղեգնաձոր, մ. 1985), երկրորդ հանրապետության վարչապետ (01.02.1943 - 30.01.1947)