Պատմության հայկական օրը. հունվարի 3


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2015 - Ստեփանակերտը հաղորդեց`բանակը երկու զինվոր է կորցրել շփման գծում տեղի ունեցած երկու դիվերսիոն փորձերի ժամանակ:

  • Ադրբեջանը հերքել էր, պնդելով, թե տեղի է ունեցել հակամարտություն և փոխհրաձգություն` «հայկական զինված խմբավորումների ներսում»:

1993 - Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները համատեղ հայտարարություն տարածեցին Ղարաբաղի հարցով։

  • Ելցինն ու Բուշը խորը մտահոգություն էին հայտնել չդադարող ողբերգության կապակցությամբ`անմարդկային որակելով խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները, շրջափակումը, պատանդներ վերցնելն ու գերիների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքը: «Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները վճռականորեն հորդորում են անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, կտրուկ շրջադարձ անել դեպի խնդրի քաղաքական կարգավորում»,- ասված էր համատեղ հայտարարությունում:

1991 - Արտոնագիր ստացավ առաջին հայկական ոչ պետական հեռուստաընկերությունը՝ «Ցայգը»:
1985 - ASALA. Պայթյուն ֆրանսիական մամլո գործակալության Բեյրութի գրասենյակի առջև պատճառելով նյութական վնասներ։

  • Գործողությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակին։

1978 ASALA. Պայթեցվում է Բրյուսելում Թուրքիայի տուրիստական գրասենյակը։ Նույն օրը պայթում է Լոնդոնի Հարինկե թաղամասում գտնվող թրքական բանկը։ Զոհեր չկան։ Երկու պայթյունն էլ նյութական վնասներ են պատճառում։

  • Գործողությունների նպատակն է ներշնչել բոլորին, որ թրքական բանկում կամ տուրիստական ընկերությունում գտնվելը անվտանգ չէ։ Նման գործողություններից Թուրքիան կրում է ահռելի դրամական վնաս։
  • Գործողությունների պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (Հ.Ա.Հ.Գ.Բ.) ազդեցության ոլորտում գտնվող «Հայկական Նոր Դիմադրությունը»։

1921 - Թուրքիան խաղաղություն հաստատեց Հայաս­տա­նի հետ։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1974 - Հովհաննես Դանիելյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր։
1924 - Ստեփան Ալաջաջյան, հայ գրող
1911 - Գուրգեն Անտոնյան, հայ գրականագետ
1886 - Հայկ Գյուլիքեվխյան, հայ գրականագետ, փիլիսոփա
1803 - Մեսրոպ Թաղիադյան, գրող