Պատմության հայկական օրը. հունվարի 5


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:
  • Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
  • Այս տոնը նշվում է ամեն տարի հունվարի 5-ին։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2016 - Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ կատարված հերթական ոտնձգության փաստը Գևորգ Սաֆարյանի նկատմամբ և պահանջում անհապաղ ազատ արձակել նրան, նրա նկատմամբ իրականացվածը համարելով քաղաքական հետապնդում։
2016 - «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը ժամանեց Հայաստան` հանգիստն անցկացնելու Ծաղկաձորում: 

  • Նրա հետ Հայաստան են ժամանում նաև մի քանի այլ «օրենքով գողեր»: 
  • Ծաղկաձորում նրան դիմավորել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաև Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանը:

2000 - Հոկտեմբերի 27-ի դեպքերին օժանդակելու կասկածանքով ձերբակալվում է Հայաստանի Ազգային հեռուստաընկերության փոխտնօրեն Հարություն Հարությունյանը։ 
1930 -
ՀԽՍՀ ժողկոմխորհը հատուկ որոշումով սահմանում է գրողների հոնորարի չափը։

  • Այն հաշվարկվում էր երկու սկզբունքով՝ տպաքանակով եւ տպագրական մամուլի ու նիշերի թվով։ Այսպես՝ եթե գեղարվեստական արձակ ստեղծագործությունը տպագրվում էր 4 000 օրինակով, ապա յուրաքանչյուր մամուլի համար (մոտ 40 հազար տպագրական նիշ) հեղինակը ստանալու էր 90 ռուբլի։ Այսպես կոչված՝ մասսայական գեղարվեստական գրականությունը փոքր-ինչ ավելի շատ էր վարձատրվում՝ 10 հազար տպաքանակի դեպքում 100 ռուբլի։ Ամենաքիչը գնահատվում էին «հավաքական աշխատասիրությունները՝ քրեստոմատիաներն» ու թարգմանությունները, որոնք հետագայում խմբագրվելու էին. այս աշխատանքի դիմաց վճարում էին 40 ռուբլի։ Եթե գրքի տպաքանակն ավելանում էր, ապա հեղինակը հավելյալ վարձատրություն էր ստանում՝ նախնական գումարի 50-30 տոկոսի չափով։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Մհեր Ավանեսյան, հայ լեռնադահուկորդ և Պարալիմպիկ խաղերի մասնակից
1974 - Վարդան Մինասյան, հայ ֆուտբոլիստ, մարզիչ
1961- Միխայիլ Վարդապետով, Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բժիշկ
1953 - Զառա Տոնիկյան, էստրադային ջազ երգչուհի
1949 - Գայանե Ներսիսյան, հայ երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
1945 - Անատոլի Խանթեմերյան (ծնվ. Ղրիմ), ազատ ոճի ըմբշամարտի Ուկրաինայի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ
1938 - Էդուարդ Մարտիրոսով, մարդաբան, Հայրենական սպորտային մարդաբանության և մորֆոլոգիայի հիմնադիր
1936 - Պավել Արսենով (ծնվ. Թբիլիսի, մ. 1999), հայ խորհրդային և ռուս կինոռեժիսոր, դերասան, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ

  • Մկոյի դերակատարը «Եռանկյունի» կինոնկարում:

1927 - Օքմիր Աղախանյանց (մ. 2002), գեոբոտանիկ, միջազգային աշխարհագրական միության թղթակից անդամ

  • Նա հիմնավորել է խորհրդային օկուպացիայի պայմաններում  «սոցիալիզմի» խորհրդային նմուշի կառուցման Աֆղանստանի տնտեսական, սոցիալական և քաղաքական կյանքի հաջող վերափոխման անհնարինության մասին թեզը:
  • Աղախանյանցը սիրում էր իրեն անվանել աշխարհաքաղաքացի՝ կոսմոպոլիտ։

1920 - Գևորգ Արմենյան (ծնվ. Թիֆլիս, մ. 2005) Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար (1968-1970), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)

  • Թարգմանել է Շ. Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» ֆրանսիական երգը (1989)

1920 - Գառնիկ Վարդումյան (մ. 1992), Խորհրդային Միության հերոս
1913 - Սալոմե Արեշյան, հայ գրականագետ, բանասիրական գիտությությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (վ. 1966)։
1910 - Արմեն Չիլինգարյան, հայ նկարիչ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)
1910 - Գարեգին Բես (Սարինյան), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975)

  • Նրա գրական «Բես» կեղծանունը բաղկացած է գրողի հոր անվան սկզբնատառերից։

1904 - Արտավազդ Սաղոյան (ծնվ. Ախալցխա, մ. 1971), դերծովակալ, I աստիճանի կապիտան, Բալթյան նավատորմի գլխավոր հրետանավոր
1900 - Մարտին Մազմանյան, հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ
1891 - Վաղինակ Բեքարյան, հայ մանկավարժ, բանաստեղծ
1859 - Իվան Պոպով (մ. 1917), կոմպոզիտոր, դիրիժոր

  • Գրել է «Հայկական ռապսոդիա» սիմֆոնիան։

1809 - Մսեր Մսերյանց (ծնվ. Զմյուռնիա, Թուրքիա, մ. 1878), բանաստեղծ, ազգագրագետ, աստվածաբան

  • Մոսկվայում հրատարակել է առաջին հայկական պարբերականները՝ «Մարգարիտներ» (1858-1862) գրական ժողովածուն և «Համբավաբեր Ռուսիո» թերթը (1861-1864):