Պատմության հայկական օրը. մարտի 29


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում հայտնաբերվեց ևս մեկ աճյուն: 
2019 - Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը առաջին պաշտոնական հանդիպումն են անցկացնում` Մինսկի խմբի հովանու ներքո:

  • Հանդիպման ավարտին Բաքվից ու Երևանից հակասական հայտարարություններ են հնչում`ստիպելով Փաշինյանին արձագանքել: «Շատ տարօրինակ իրավիճակ է, երբ երկու երկրների ղեկավարներ մի քանի ժամ սենյակում ունենում են հանդիպում, և հետո տեղի են ունենում մեկնաբանություններ, որոնք տրամագծորեն իրարից տարբերվում են, և սա ընդհանրապես գործընթացի լրջությունը դնում է կասկածի տակ»,֊հայտարարել էր Հայաստանի վարչապետը: Փաշինյանը պնդել էր, թե հանդիպմանը քննարկվել է նաև Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու հարցը,մինչդեռ Ալիևը հայրենիք վերադառնալով հայտարարել էր` բանակցությունների ձևաչափը մնաց անփոփոխ:

2017 - Հայաստանի առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի համար անվտանգության գոտի ծառայող տարածքների վերադարձը անխուսափելի է, քանի որ դա բխում է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերից:

  • «Ի՞նչ ենք անելու, ծնկի ենք բերելու ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին: Անգամ եթե Բաքուն գրավեք, վաղ թե ուշ պետք է տարածքները վերադարձնեք: Տղա եք, հողերը ետ մի տվեք, բայց այս ազգը մեղք է»,- ասել էր ՀԱԿ ղեկավարը:
  • Լևոն Տեր-Պետրոսյանը նաև հայտարարել էր, որ ազգի «իրական թշնամիները և գերեզմանափորերը բոլոր այն մարդիկ են, որոնք դավանում են «ոչ մի թիզ հող» սկզբունքը:
  • Հայաստանի առաջին նախագահն ասել էր, որ 1998 թվականի հրաժարականի ժամանակ իր արված բոլոր բացասական կանխատեսումներն իրականացել են և հաստատվել է այն թեզը, որ Հայաստանը չի կարող զարգանալ, քանի դեռ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ:

2004 - Միջնորդները նոր տարր են մտցնում գործընթաց` բանակցություններ արտգործնախարարների միջև: Առաջինը կայանում է Պրահայում։

  • Տարեվերջին` ԵԱՀԿ նախարարների խորհրդին ներկայացված զեկույցում միջնորդները նշել էին. «Պրահայի գործընթացի» շրջանակներում համաձայնություն ձեռք բերվեց նոր մեթոդի վերաբերյալ, այն է` առանց օրակարգի, առանց պարտավորությունների, առանց բանակցությունների ազատ երկխոսություն` Հայաստանի, Ադրբեջանի կամ համանախագահների կողմից առաջարկված որեւէ հարցի շուրջ»։ Ըստ համանախագահների, այս հանդիպումները հասել էին երկու հիմնական արդյունքների՝
  • ա) մեթոդաբանորեն ուսումնասիրվել էին ապագա կարգավորման չափորոշիչները,
  • արդյունքում բանակցողները պարզ պատկերացում էին կազմել յուրաքանչյուր կողմի դերի մասին,
  • բ)աստիճանաբար առանձնացվել էր խնդրի կորիզը` այն հիմքը, որի շուրջ
  • կարող են սկսվել իրական բանակցություններ, երկու կողմերի փոխզիջումներով:

1992 - Շուշիից և Ղամբալու,  Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և հետ շպրտվեցին ելման կետերը:
1925 - Խորհրդային միության և Թուրքիայի սահմանազատման աշխատանքներին զուգահեռ կարգավորվում էր նաև Արաքս գետի ջրերի հավասարաչափ օգտագործման հարցը. սահմանային խառը հանձնաժողովն անցել էր Արաքսի երկայնքով և մոտեցել Արփային, որն ամենաբարդ հատվածն էր։

  • Այստեղ գետը հաճախ անցնում էր մի երկրի տարածքից մյուսը և մի քանի անգամ փոխել էր հունը, ինչը բարդություններ էր ստեղծել երկու երկրների սահմանամերձ բնակավայրերի հողատարածքները մշակելու համար։
  • Գետի խորությունը և հունը ճշգրիտ որոշելու համար զինվորները լողալով անցնում էին և չափումներ իրականացնում։ Ի վերջո, մարտի 30-ին Հաջի Բայրամ գյուղում ստորագրվում է համաձայնագիր և տեղադրվում են սահմանային առաջին սյուները։ Այս բարդ աշխատանքներին աջակցելու համար հանձնաժողովը հատուկ արձանագրությամբ շնորհակալություն է հայտնում սահմանապահ ջոկատի անդամ Դանիլի Սայապինին և սահմանային ուղեկալի պետ Տիգրան Զարգարյանին։

1921 - Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը:

  • Հայար տունը կրում էր  բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:

1914 - Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
1851 -
Ստեղծվում է «Կովկասյան գրաքննական կոմիտեն»։
1827 -
Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
1001 - Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
554 - Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Գեղամ Վարդանյան (ծնվ. Երևան), գեղասահորդ, 2005 թ. տղամարդկանց մենասահքի Հայաստանի չեմպիոն
1952 - Անդրանիկ Թանգյան (ծնվ. Մոսկվա), գերմանական մաթեմատիկոս, տնտեսագետ, երաժշտական տեսաբան և կոմպոզիտոր

  • 2010 թ. ՀՀ Ազգային արխիվի ծագումնաբանական տեղեկանքների հիման վրա վերականգնել է Մելիք-Թանգյան պատմական ազգանունը:
  • Թանգյանն ապրում է Դյուսելդորֆում։

1918 - Չարլզ Հրաչ Փափազ (ծնվ. Տրոյա, ԱՄՆ), հայկական ծագմամբ ամերիկյան ռադիոֆիզիկ
1912 - Ավագ Պետրոսյան (ծնվ. Գյամրեզ, Հայաստան), երգիչ (լիրիկո-դրամատիկ. տենոր), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
1906 - Թամարա Խանում (Թամարա Պետրոսյան, ծնվ. Ֆերգանա, մ. 1991), երգչուհի, պարուհի, Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1932), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)

  • Կարելի է ասել, որ մինչ Հեռուստատեսության և երաժշտական տեսահոլովակների դարաշրջանը Միջին Ասիան արդեն ունեցել է իր սեփական էթնո-Մադոննան-գերհզոր ժողովրդական մեգա-աստղ։

1866 - Կարապետ Տեր-Մկրտչյան (ծնվ. Գնչու, Արցախ, մ. 1915), հայագետ, աստվածաբան
1865 - Մանուկ Աբեղյան (ծնվ. Աստապատ, մ. 1944), գրականագետ, լեզվաբան

  • Մ. Աբեղյանի անունը շնորհվել է Երևանի Մ.Աբեղյանի անվան ՀԽՍՀ գրականության ինստիտուտին, Երևանի թիվ 3 միջնակարգ դպրոցին (1944):

1771 - Գեորգ ֆոն Արեթին (ծնվ. Ինգոլստադտ, մ. 1844), պետական գործիչ
1592 - Նահապետ Քուչակ (ծնվ. Խարակոնիս, Վանի մոտ, մ. շուրջ 1592), XVI դարի հայ բանաստեղծ, հայ առաջին աշուղներից 

Քնաի՜ ու քանի՜ ասեմ.
       «Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե´սք արէք,
       զլուսընկան աստառ ձեւեցեք.
Թուխ ամպն այլ բամպակ արէք
       ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.
Աստղերն այլ կոճակ արէք,
       զիս ի ներս ողկիկ շարեցէք»: