Պատմության հայկական օրը. մարտի 30


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Հրապարակվեց հայրենիքի համար մղված մարտերում նահատակված ևս 78 զինծառայողների անուններ։
2019 - ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ձևակերպեց Հայաստանի նոր դոկտրինը՝ Նոր պատերազմ, նոր տարածքներ։ 
2012 - Հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել էր, որ Սերժ Սարգսյանը «ՀՀ նախագահի աթոռը զավթել է Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտման, համատարած ընտրակեղծիքների, զանգվածային բռնությունների և խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած սպանդի հետևանքով»։
1998 - Կեղծ տեղեկանքի և ընտրությունների խայտառակ կեղծման արդյունքում Ռոբերտ Քոչարյանը նստեց նախագահի աթոռին։
1998 - Վենետիկի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտեց և բանաձև ընդունեց 1915թ. հայերի ցեղասպանության մասին` արտահայտելով իր համերաշխությունը հայ ժողովրդի պայքարին հանուն պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության:
1993 - «Եղնիկներ» ջոկատի կողմից ազատագրվել են Գյուլիստան և Թալիշ գյուղերը:
1987 - Երկրի ուղեծիր դուրս բերվեց «Գլազար» գերմանուշակագույն աստղադիտակը, որն առ այսօր մնում է հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը։

  • Մեկ տարի անց լույս տեսավ «Գլազարի» արդյունքներով ստացված գիտական առաջին հոդվածը:

1933 - Երևանի հին շուկայի` Ղանթարի տեղում հիմնվեց մանկական զբոսայգին:
1932 - Երևանում մեծ շուքով նշվում է Պետական առաջին թատրոնի տասնամյակը, որը հետագայում կոչվեց Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն։

  • Տասնամյակի առիթով թատրոնի կոլեկտիվը պարգևատրվում է «Աշխատանքի դրոշի» շքանշանով և կոչվում «կարմրադրոշ»։
  • Թատրոնի ռեժիսորներ Լևոն Քալանթարը, Արմեն Գուլակյանը, դերասաններ Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Ավետ Ավետիսյանը և Մկրտիչ Ջանանը ստանում են վաստակավոր արտիստի կոչում։

1909 - Կ. Պոլսում գահընկեց եղավ Սուլթան Համիդը:
1828 - Հիմնվեց Նոր Բայազետը, 1959 թվականից` Կամո, ներկայում` Գավառ:
1827 - Թիֆլիսում տեղի է ունենում հայ կամավորների զորահանդեսը:
1805 - Շորագյալի սուլթանության (Արևելյան Շիրակ) կենտրոն Արթիկի գրավումը ռուսական զորքերի կողմից:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1929 - Վիկտոր Ֆանարջյան, նեյրոֆիզիոլոգ
1926 - Արտավազդ Գևորգյան, իրավաբան, պետական գործիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ