Պատմության հայկական օրը. մայիսի 12


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - «Freedom House»-ն Ադրբեջանին կոչ է անում հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրել ՄԻԵԴ-ին։
2021 - Իսպանիայում պատգամավորներն ու սենատորները պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին։
2014 - Մինսկի խումբ, հրադադարի 20-ամյակին հանդիմանում է` «կողմերը պատրաստակամություն չեն հայտնում քաղաքական որոշումներ կայացնել` խաղաղության գործընթացում անհրաժեշտ առաջընթաց գրանցելու համար»։

  • Միջնորդները դիմում են նաև տարածաշրջանի ժողովուրդներին` կոչ անելով խորհել անցած երկու տասնամյակի ժառանգության մասին:

2012 - 10-րդ օրն է, ինչ ԿԸՀ-ի հացադուլ հայտարարծ Արտավազդ Վարդանյանը պահանջում է չեղյալ համարել 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները և բացահայտել մարտի 1-ի մեղավորներին: 
2009 - 1994-ի հրադադարի համաձայնագրից 15 տարի անց Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին առաջ գնալ և հասնել լիակատար հաշտեցման։

  • «15 տարի առաջ առաջնորդները խիզախ եւ հեռատես որոշում կայացրեցին, սակայն, դժբախտաբար, հաստատված հրադադարը լիակատար չէ, և ամեն տարի ողբերգականորեն կյանքեր են կորսվում ճակատային գծերի երկայնքով»,- հայտարարել էին միջնորդները` հույս հայտնելով, որ «խաղաղ կարգավորումը, որի ուղղությամբ ներկայումս աշխատում են կողմերը, թույլ կտա նոր սերունդներին Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում մեծանալ առանց պատերազմի սարսափները ապրելու»:
  • «Հուսով ենք նաև, որ կհաջողվի վերջնական տեսքի բերել խաղաղ կարգավորման Հիմնարար Սկզբունքները»,- նշել էին Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը և Բեռնար Ֆասիեն:

2004 - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երրորդ հանդիպումն են անցկացնում, այս անգամ` Ստրասբուրգում։

  • Վարդան Օսկանյանը հանդիպումից հետո չէր հերքել, որ Մամեդյարովի հետ քննարկվում է 7 շրջանները վերադարձնելու դիմաց հաղորդակցության ուղիների բացման հարցը :«Իսկապես բուռն քննարկումներ են ծավալվում», - ասել էր Օսկանյանը, ընդգծելով`«Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը.հարցի էությունը Ղարաբաղի կարգավիճակն է: Մնացած բոլոր խնդիրները հետեւանք են այդ խնդրին լուծում չտալուն»:

2000 - Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում աջ ուժերը հայտարարում են, որ Հայաստանը պետք է ազատվի Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից։ 
2000 -
Հայաստանի Հանրապետության 10-րդ վարչապետ է նշանակում Հանրապետական կուսակցության նախագահ, Ազգային Ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը։ 
1999 - Առավոտյան ժամը 10 - ին «Կովկաս-99» Հիմալայան արշավախմբի գրոհային ջոկատի մասնակիցներ Բենո Կաշակաշվիլին, Աֆի Գիգանին, Բիձինա Գուջաբիձեն, Լև Սարկիսովը, շերպեր Չավան Ռիտան և Նավենգլան ոտք դրեցին աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը:
1998 - Հայաստանում գտնվող ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկին Ռոբերտ Քոչարյանը հետ նախատեսվածից մեկ ժամ ավելի զրույց ունեցավ։ 

  • Ռոբերտ Քոչարյանն ԱՊՀ-ի մեջ ընդգրկված միակ պետության ղեկավարն էր, որը ԱՊՀ վերջին գագաթաժողովում դեմ էր արտահայտվել Բերեզովսկու նշանակմանն այդպաշտոնում։

1994 - Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ ՀՀ-ի, Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:

  • Բիշքեկում ձեռք բերված «քաղաքական» համաձայնությունը ամրապնդվում է երեք կողմերի` Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի զինվորականների` Ս. Սարգսյանի, Մ. Մամեդովի, Ս. Բաբայանի ստորագրություններով:
  • Փաստաթուղթը, ի տարբերություն նախորդների, նախատեսում էր ոչ թե կարճատև, այլ` անժամկետ հրադադար, և ըստ Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Վ.Կազիմիրովի, ստորագրվել է մինչ այդ երբևէ չկիրառված պրակտիկայով:
  • «...անհեթեթ փակուղի էր ստեղծվել.հակամարտող բոլոր կողմերը համաձայն էին հրադադարին, բայց գործն առաջ չէր գնում, քանի որ վերջիններս չէին համաձայնում, թե ում ստորագրություններն են լինելու փաստաթղթի տակ: Ժամանակ ընդհանրապես չկար...Ոչ ստանդարտ որոշումներ էին պետք: Ի վերջո պայմանավորվեցինք, որ համաձայնագիրը կստորագրեն կողմերի գլխավոր զինվորականները`հեռակա, ապա ֆաքսով այն կուղարկեն Մոսկվա: Այդ պատճառով համաձայնագիրը չունի միասնական բնօրինակ կամ բոլոր երեք կողմերի ներկայացուցիչների կողմից ստորագրված օրինակներ»,֊ավելի ուշ գրել էր Կազիմիրովը իր «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում:

1963 - Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս օծվեց Խորեն Ա-ն:
1956 -
Մոսկվայի Գերագույն Պատրիարքը ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ն. Ա. Բուլգանինի մոտ տեղի ունեցած պաշտոնական ընդունելությանը նրան է փոխանցել Սուրբ Աթոռի եկեղեցական գործունեության մասին հուշագիրը, ինչպես նաև առանձին հուշագիր՝ Լեռնային Ղարաբաղը հայկական ԽՍՀ-ին միանալու առաջարկությամբ:
1956 - Հրազդանի մեծ կամրջի հանդիսավոր բացումը (Երևան)։
1851 - Զեյթունի իշխանները Էջմիածնի Կաթողիկոսին գրում են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին:

  • Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ 4-րդի հրովարտակը:

1815 - Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1994 - Դավիթ Հովհաննիսյան (ծնվ. Արմավիր), ռուսաստանցի սամբիստ և ձյուդոիստ, սամբոյի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն
1966 - Գագիկ Հարությունյան (ծնվ. Երևան), էստրադային ծրագրերի բեմադրող ռեժիսոր
1941 - Սերգեյ Գրիգորյանց (ծնվ. Կիև), խորհրդային այլախոհ, լրագրող, «Գլաստնոստ» հիմնադրամի նախագահ

  • Որպես նկարների կոլեկցիոներ՝ բազմիցս ցուցադրություններ է կազմակերպել նոնկոնֆորմիստ նկարիչների մասնակցությամբ։ Հայտնի «բուլդոզերային» ցուցահանդեսի մասնակից է:

1938 - Ռայմոնդ Ջանազյան (ծնվ. Երևան, մ. 2010), կինոպրոդյուսեր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ
1937 - Անատոլի Մոկացյան (ծնվ. Երևան, մ. 2000), կինոռեժիսոր, սցենարիստ
1928 - Իզաբել Սադոյան (ծնվ. Լիոն), դերասանուհի
1926 - Հեղինե Հովհաննիսյան (ծնվ. Երևան, մ. 2014), դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ
1921 - Էդուարդ Միրզոյան (ծնվ. Գորի, մ. 2012), հայ կոմպոզիտոր, երաժշտական և հասարակական գործիչ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958), Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1963), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)
1913 - Թադևոս Աղեկյան (ծնվ. Բաթում, մ. 2006), հայազգի ռուս աստղագետ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1999)

  • Աստղագիտության զարգացման գործում ունեցած ավանդի համար Թադեոս Աղեկյանի անունը շնորհվել է արեգակնային համակարգի փոքր մոլորակներից մեկին (№362):

1886 - Լշան Գրիգորյան (ծնվ. Բինգյոլ, Թուրքիա, մ. 1978), «Տիտանիկի» 711 վերապրածներից

  • Նավում եղել է 6 հայ, որոնցից երկուսը՝ Նշան Գրիգորյանը և Դավիթ Վարդանյանը, փրկվել են։