Պատմության հայկական օրը. նոյեմբերի 12


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - Հայ Ազգային Կոնգրեսի կոշտ արձագանքեց «Իմ Քայլը» խմբակցության հայտարարությանը։

  • ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության հայտարարությունը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը դեռևս չի հասկացել, թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով ողջ հայ ժողովրդի նկատմամբ։
  • Հայտարարությունը միաժամանակ ակնհայտ է դարձնում, որ իշխանությունը կտրականապես մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստորեն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` իբրև-թե իր իսկ դավանած սկզբունքների՝ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կոպիտ ոտնահարում։

2020 - Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելեց ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

  • Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արցախում հաստատված զինադադարից հետո ստեղծված իրավիճակի և Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ:

2014 - Արցախում խոցվում է Մի-24 ուղղաթիռը։
2008 - «Մեզ մնում է օգնել նախագահներին վերջնական տեսքի բերել ձեռք բերված պայմանավորվածությունները»,֊ «Ազատությանն» ասում է ամերիկացի միջնորդ Մեթյու Բրայզան:

  • Մոսկվայում ընդունված հռչակագրից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե չլուծված է մնում 2-3 հարց, որոնք ենթակա են համաձայնեցման. «Խոսքը, նախ եւ առաջ, Լաչինի միջանցքի մասին է, եւ մեր զգացողությունը` որպես երեք միջնորդներից մեկի, այնպիսին է, որ հանգուցալուծումը միանգամայն իրական է»:
  • Ամերիկացի դիվանագետը, իր հերթին նշում է, որ էական տարաձայնություններ են մնում նաև հանրաքվեի հարցում:

1981 - ASALA. Երեք պայթյուն Բեյրութի Մանարայի շրջանում գտնվող «Էյր Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի, Վերդեոն պողոտայի վրա գտնվող Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կենտրոնի և Ֆրանսիայի հյուպատոսի տան առջև։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1971 - Հայկ Թոքմաջյան, քանդակագործ
1946 - Օլեգ Եսայան, հայ քաղաքական և պետական գործիչ և դիվանագետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին վարչապետը
1941 - Նորայր Ենգիբարյան, մաթեմատիկոս և աստղագետ
1938 - Վիլյամ Պետրոսյան, քանդակագործ
1936 - Վոլոդյա Սարդարյան, հայ սովետական ֆիզիկոս
1933 - Վլադիմիր Մովսիսյան, խորհրդային կուսակցական և պետական աշխատող, ՀՀ պետական գործիչ
1923 - Արփենիկ Ղափանցյան, նկարչուհի (մ.1996)
1899 - Հովհաննես Հեքելեկյան, հայազգի մանրէաբան և կենսաքիմիկոս (մ.1989)
1895 - Հրաչյա Ներսիսյան, կինոյի և թատրոնի դերասան (մ.1961)


ԳՈՎԱԶԴ

биржа трафика