Պատմության հայկական օրը. նոյեմբերի 13


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2014 - Ադրբեջանական կողմը խոցում է Ղարաբաղում ուսումնավարժական թռիչք իրականացնող Մի-24 ուղղաթիռը, անձնակազմի երեք անդամներն էլ զոհվում են. սա 1994 թվականի հրադադարից ի վեր շփման գծում արձանագրված առաջին նման դեպքն էր։

  • Ռազմական ուղղաթիռը մասնակցում էր Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ զորավարժություններին: Միջադեպից հետո Բաքուն հայտարարեց, թե իբր ուղղաթիռը հարձակվել է ադրբեջանական դիրքերի վրա,հայկական կողմը, սակայն, պնդում է` այն գտնվում էր Ղարաբաղի տարածքում: Օրեր շարունակ, չնայած միջազգային հանրության հորդորներին, հայկական ուժերը չէին կարողանում մոտենալ կործանված ինքնաթիռին. Ադրբեջանն այդ տարածքը պահում էր ինտենսիվ կրակահերթերի տակ: Զոհերի աճյունները հնարավոր եղավ տարհանել ավելի քան մեկ շաբաթ անց միայն`հատուկ գործողությամբ, որի հետևանքով ադրբեջանցի երկու զինվոր էր զոհվել:

2010 - Քաղաքապետարանը երկու ամսվա ընթացքում 32-րդ անգամ մերժում է Ազատության հրապարակում միտինգ անելու մասին ՀԱԿ-ի դիմումը։ 

  • Քաղաքապետարանը ՀԱԿ-ին առաջարկվում է հավաքվել Մատենադարանի մոտ, Ազատության հրապարակում ցուցահանդես է։ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով ամեն ինչ օրենքով է

2003 - ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պաշտպանում է Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի կոմունալ ծախսերը մեր բյուջեի միջոցներով վճարելու կառավարության որոշումը։ 

  • Խոսքը տարեկան մեկուկես միլիոն դոլարի մասին է։

2001 - Արմավիրի հացի մաֆիան հրդեհում է քաղաքի հացի գործարանը։ 

  • Արմավիրում խոսում են այն մասին, որ հացի մասնավոր արտադրողներին չի գոհացրել այն, որ այս գործարանը 120 դրամանոց մատնաքաշի գինն իջեցրել է 90 դրամ։ 

2001 - Հինգ ամիս շարունակ փորձնական եթեր ունեցող «Հայրենիք» մանկական հեռուստաալիքը պաշտոնապես մտնում է եթեր։ 
1999 - «Երկրապահը» հայտարարում է, որ Հանրապետականի հետ կառավարության ձևավորման մասով առաջացած ճգնաժամը հաղթահարված է, ոչ մի խնդիր չկա: 

  • Վազգեն Սարգսյանի մահով «Երկրապահն» իրեն զգում է որբացած, հետևաբար տարօրինակ չէ, որ հոկտեմբերի 27-ի առաջին օրերին բանակը կոշտ լեզվով է խոսում քաղաքական ղեկավարության հետ։
  • Հանրապետականի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը վստահեցնում է, որ նախագահ Քոչարյանի և վարչապետ Արամ Սարգսյանի միջև տարաձայնություններ չկան: Կար տեսակետ, որ երկրի քաղաքական կյանքի հիմնական դերակատարը Արամ Սարգսյանին պաշտպանող բանակն է: 

1999 - Փոքրիկ Սիրուշոյի ներկայությամբ նրա մայրը՝ երգչուհի Սյուզան Մարգարյանը, «Գլորիա» կանանց ակումբում  խոսում է տղամարդկանց հաճելի լինելու ջանքերի մասին: 

  • Տարիներ անց Սիրուշոն դառնում է Ռոբերտ Քոչարյանի հարսը։

1998 - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում են Արցախի հարցի լուծման նոր առաջարկներով: 

  • Առաջարկները ենթադրում են հակամարտության համապարփակ լուծում: Ադրբեջանը Ալիևի խորհրդականի մակարդակով արդեն մերժել է այս առաջարկները։

1981 - ASALA. Նռնակներով հարձակում Փարիզի «Փերեֆերիկ» պողոտայի Շարանթին կամրջի մոտ ֆրանսիական ոստիկանական մեքենայի վրա։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Կազմակերպություն»-ը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1946 - Վանո Սիրադեղյան, հայ ժամանակակից արձակագիր, հրապարակախոս, հասարակական և քաղաքական, պետական գործիչ (մ. 2021)
1937 - Լորիս Ճգնավորյան, դիրիժոր և կոմպոզիտոր
1927 - Գեորգի Յարալյան, հայ ծաղրանկարիչ (մ. 2011)
1895 - Անաստաս Միկոյան, խորհրդային պետական և քաղաքական գործիչ (մ. 1978)
1894 - Լևոն Զոհրաբյան, հայ դերասան (մ. 1959)