Պատմության հայկական օրը. նոյեմբերի 14


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Անդրե զորավարը համաքրիստոնեական սուրբ է, ով նահատակության պսակն ընդունեց հանուն քրիստոնեական հավատի տարածման եւ ծաղկման: Նա Կիլիկիայից էր եւ ապրում էր Դիոկղետիանոս կայսեր օրոք: Որպես բարձրաստիճան զինվորական` ծառայում էր Սիրիայի կայսերական բանակում` միաժամանակ լինելով գաղտնի քրիստոնյա: Պարսիկների դեմ պատերազմի ժամանակ, երբ իր սակավաթիվ բանակը (մոտ 600 հոգի) հարկադրված նահանջում էր, քաջարի զորավարը նրանց գոտեպնդում է Հիսուս Քրիստոսի անունով և վերադարձնելով բանակին մարտադաշտ` հաղթական դուրս գալիս պատերազմից: Սրանով ողջ բանակը քրիստոնյա է դառնում: Բանակի ընդհանուր սպարապետը, իմանալով այս մասին, զորք է ուղարկում եւ Տյուրոսի կիրճում նահատակում ամենքին: Կալինիկոսը գաղատացի քրիստոնյա էր և իբրեւ ձեթի վաճառական, տեղից տեղ էր շրջում եւ տարածում քրիստոնեական հավատը: Երբ ձերբակալվեց եւ հրավիրվեց ուրանալու Քրիստոսին, մերժեց և տաժանակիր չարչարանքների ենթարկվելով` նահատակվեց: 
  • Դոմետիոսը տարսոնացի քրիստոնյա ազնվական ընտանիքի զավակ էր, ժամանակակից Դիոկղետիանոս կայսերը: Լինելով բժիշկ, նա շրջում էր զանազան կողմերում և կարոտյալ հիվանդներին բժշկում իր մասնագիտական գիտելիքներով և հավատի զորությամբ: Միաժամանակ սրտապնդում էր հալածանքի ենթարկված քրիստոնյաներին: Շուտով, սակայն, ձերբակալվում է և տարվում Նիկոմեդիա` դատվելու: Հակառակ իր մարտիրոսանալու բուռն փափագի` նա շղթայակապ չարչարանքի տարվելիս մի պահ կանգ է առնում աղոթելու և ավանդում է իր մաքուր եւ բարեսեր հոգին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-14, 2023-09-04, 2024-08-06, 2025-01-28, 2026-08-04, 2027-11-15, 2028-09-04, 2029-09-03, 2030-01-29։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2021 - Հայաստանի անվտանգության խորհուրդը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
2020 - Իջեցվեցին Դադիվանքի զանգերը։ 

  • Ավելի վաղ Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը հայտնել էր, որ Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում։ Վանական համալիրի հոգևոր ժառանգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, քանի որ «հարցերը չեն լուծվել»: Իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Տեր Հովհաննեսին հաղորդել էր․ «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»:

2020 - «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ձերբակալվեց իշխանությունը յուրացնելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով։
2019 - Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո ԱՄՆ սենատի անդամ Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ:
2019 - Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մեկնաբանելով պաշտոնական այն հայտարարությունները, ասաց, որ Երևանն ու Մոսկվան շուտով ստորագրելու են հուշագիր՝ կենսաբանական լաբորատորիաները ՌԴ առողջապահության և ռազմական ոլորտի մասնագետների առջև բացելու համար:

  • «ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում, որ ամերիկյան ֆինանսական միջոցներով ՀՀ-ում վերազինված կենսաբանական լաբորատորիաներ մոտ ապագայում կարողանան մուտք գործել ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներն ու մասնագետները»,- ասել է Լին Թրեյսին։

2019 - Լեգենդար Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, պաստառներ և վերնաշապիկներ է թողարկում «Պատերազմն ավարտված է» թեմայով, որոնց շարքում է նաև հայերեն տարբերակը։ 

  • «Պատերազմն ավարտված է։ Եթե դու ուզում ես այդ»,- այս գրությունն է պարունակում հայերեն պաստառը։ 
  • Գրառմամբ Օնոն հայտնել է, որ պաստառներն ու շապիկները հասանելի են անգլերենով, հայերենով, ավելի քան 100 լեզվով։

1981 - ASALA. Պայթյուն Փարիզի Էյֆելյան աշտարակից քիչ հեռու, Սենայով նավարկող Vedette de Paris զբոսաշրջային նավի վրա։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Կազմակերպություն»-ը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1979 - Արտավազդ Քարամյան, հայ ֆուտբոլիստ
1979 - Արման Քարամյան, հայ ֆուտբոլիստ
1926 - Մարկ Արյան, երգիչ, երգահան, բանաստեղծ, գործարար
1922 - Հրաչյա Ղափլանյան, թատերական ռեժիսոր (մ. 1988)
1922 - Էդուարդ Բաղդասարյան, հայ կոմպոզիտոր (մ. 1987)
1921 - Ռուբեն Մելիք (Մելիք Մինասյանց), սփյուռքահայ ֆրանսագիր բանաստեղծ (մ. 2007)