Պատմության հայկական օրը. նոյեմբերի 15

 Հայեր  15/11/2021   11:00    36  
Պատմության հայկական օրը. նոյեմբերի 15

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Անդրե զորավարը համաքրիստոնեական սուրբ է, ով նահատակության պսակն ընդունեց հանուն քրիստոնեական հավատի տարածման եւ ծաղկման: Նա Կիլիկիայից էր եւ ապրում էր Դիոկղետիանոս կայսեր օրոք: Որպես բարձրաստիճան զինվորական` ծառայում էր Սիրիայի կայսերական բանակում` միաժամանակ լինելով գաղտնի քրիստոնյա: Պարսիկների դեմ պատերազմի ժամանակ, երբ իր սակավաթիվ բանակը (մոտ 600 հոգի) հարկադրված նահանջում էր, քաջարի զորավարը նրանց գոտեպնդում է Հիսուս Քրիստոսի անունով և վերադարձնելով բանակին մարտադաշտ` հաղթական դուրս գալիս պատերազմից: Սրանով ողջ բանակը քրիստոնյա է դառնում: Բանակի ընդհանուր սպարապետը, իմանալով այս մասին, զորք է ուղարկում եւ Տյուրոսի կիրճում նահատակում ամենքին: Կալինիկոսը գաղատացի քրիստոնյա էր և իբրեւ ձեթի վաճառական, տեղից տեղ էր շրջում եւ տարածում քրիստոնեական հավատը: Երբ ձերբակալվեց եւ հրավիրվեց ուրանալու Քրիստոսին, մերժեց և տաժանակիր չարչարանքների ենթարկվելով` նահատակվեց: 
  • Դոմետիոսը տարսոնացի քրիստոնյա ազնվական ընտանիքի զավակ էր, ժամանակակից Դիոկղետիանոս կայսերը: Լինելով բժիշկ, նա շրջում էր զանազան կողմերում և կարոտյալ հիվանդներին բժշկում իր մասնագիտական գիտելիքներով և հավատի զորությամբ: Միաժամանակ սրտապնդում էր հալածանքի ենթարկված քրիստոնյաներին: Շուտով, սակայն, ձերբակալվում է և տարվում Նիկոմեդիա` դատվելու: Հակառակ իր մարտիրոսանալու բուռն փափագի` նա շղթայակապ չարչարանքի տարվելիս մի պահ կանգ է առնում աղոթելու և ավանդում է իր մաքուր եւ բարեսեր հոգին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-14, 2023-09-04, 2024-08-06, 2025-01-28, 2026-08-04, 2027-11-15, 2028-09-04, 2029-09-03, 2030-01-29։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

1981 - ASALA. Չորս պայթյուններ Լիբանանի Ջյունիի շրջանի «Էյր Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի, Դորայի շրջանի «Լբանո-Ֆրանսեզ» բանկի, Բուրջ-Համմուտի «Յունիոն Նասիոնալ դը Փարի» բանկի և Զուք Մըքայելի «Ֆրանսաբանկ» դրամատան առջև։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը։

ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Գրիգոր Մխիթարյան (ծնվ. Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլահայ շախմատիստ, Բրազիլիայի կրկնակի չեմպիոն (2012, 2016), գրոսմայստեր 

  • Գրիգոր Սևակ Մխիթարյանը պորտուգալերենին զուգահեռ տիրապետում է նաև հայերենին։ Առաջին անգամ Հայաստանում եղել է 1999 թվականին, հոր հետ։ 

1967 - Հովհաննես Լոլոյան (ծնվ. 1967, Լենինական), ճանապարհորդ, մարզիկ

  • 2,5 տարեկանում հիվանդացել է պոլիոմիելիտով: 1998-2007թթ. եղել է «Կամք» հաշմանդամային ընկերության կազմակերպիչը և նախագահը:
  • 2004 թ. մարզական սայլակով անցել է 2.300 կմ Գյումրիից մինչև Հունաստանի մայրաքաղաք Աթենք՝ 7 պետությունների տարածքով ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Հունաստանի: Այս մարաթոնի նպատակն էր ցույց տալ մարդու կամքի անսասան ուժը:

1864 - Շմավոն Շահպունի (մ. 1960), Հայաստանի վաստակավոր դասախոս, հանրապետական նշանակության անհատական թոշակառու
1845 - Վասիլե Կոնտա (Գոնտա) (ծնվ. Նյամց, Ռումինիա,  մ. 1882), հայազգի ռումին փիլիսոփա, պետական, քաղաքական գործիչ, իրավագետ

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0