Պատմության հայկական օրը. նոյեմբերի 16


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2021 - Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք նախաձեռնեցին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ 

  • Հայկական կողմը կորուստներ է ունեցել. 15 զոհ և 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։

2007 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը»։
2000 - Անվանի դերասան Խորեն Աբրահամյանը մերժում է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի առաջարկը՝ դառնալ օպերայի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 

  • Պատճառն այն չէ, որ ինքը օպերային թատրոնից ոչինչ չի հասկանում:

1999 - Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Բորիս Նազարյանը նշանակվում է Հայաստանի գլխավոր դատախազ: 

  • Քոչարյանը դատախազության աշխատակիցներին անկեղծորեն ասում է, որ քաղաքական իրավիճակի պատճառով է կատարում այս նշանակումը: Մեկ այլ հրամանագրով նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվում է գլխավոր դատախազի տեղակալ:

1998 - Հայկական հողում թաղելու համար Դաշնակցությունը Թբիլիսիից Հայաստան է բերում իր երեք հիմնադիրներից մեկի՝ Սիմոն Զավարյանի աճյունը։
1997 - Ընդդիմադիր ուժերը Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպում, որիթեման Ղարաբաղյան հակամարտության մասին նախագահ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն է: 

  • Ղարաբաղի ազատամարտի վետերանները հավաքվածներին դիմում են նամակով, որտեղ ասում են, որ թույլ չեն տա Հայաստանի իշխանություններին իրենց գործը փոշիացնել:

1987 - ԽՄԿԿ Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի խորհրդական Աբել Աղանբեկյանը, ելույթ ունենալով Փարիզում, արտահայտվեց ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու պաշտպանությամբ։
1981 - ASALA. Պայթյուն Փարիզի Գար դը Լեստ երկաթուղային կայարանի պայուսակների բաժնում, երկու վիրավոր։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը՝ պահանջելով բանտից ազատ արձակել Մոնթե Մելքոնյանին, «Վան» գործողության չորս անդամներին և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ»-ի անդամ Հրայր-Մաքս Քիլինճեանին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1996 - Ռոբերտ Աբաջյան, հետմահու Արցախի հերոս
1967 - Ռալֆ Յիրիկյան, գործարար
1951 - Գեղազնիկ Միքայելյան, Հայաստանի ազգային հերոս
1949 - Արտաշես Թումանյան, Հայաստանի պետական գործիչ, դիվանագետ
1936 - Ռոբերտ Ամիրխանյան, կոմպոզիտոր
1933 - Զավեն Ավետիսյան, հայ գրականագետ։
1923 - Վահրամ Խաչիկյան, նկարիչ
1912 - Լևոն Բաբայան (մ.1995), ճարտարապետ
1904 - Միհրան Մխիթարյան, հայ սովետական ճարտարապետ
1895 - Մայքլ Առլեն (մ.1956), սփյուռքահայ անգլիագիր գրող