Պատմության հայկական օրը. օգոստոսի 28


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ս. Աստվածածնի գոտու գյուտը Տիրամորը նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու յոթ տոներից է: Մի հանգամանք, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս Ս. Կույսի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղի ու դերի մասին: Նա, որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում: Արկադիոս կայսեր օրոք (395 - 408թթ.) Երուսաղեմում էր գտնվում Ս. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ այն զետեղում են եկեղեցում: Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում և գոտին դնում այնտեղ՝ հավատացյալների համար պաշտամունքի և տոնակատարության առարկա դարձնելով: Հայ իրականության մեջ Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնը 1774 թվականին ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետն՝ իր հրատարակած օրացույցի մեջ: Առհասարակ, Քրիստոսի Եկեղեցին թե` սրբերի մասունքների, թե` նրանց գործածած որոշ իրերի հանդեպ ունեցել է և այսօր էլ ունի յուրահատուկ վերաբերմունք: Աստվածաշունչը և եկեղեցական կյանքի փորձառությունը փաստում են, որ Ամենակարող Աստված իր զորությունը նաև այդ առարկաների միջոցով է արտահայտել: Սուրբգրային լավագույն վկայությունն այն դրվագն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես մեռած մարդու դիակը, դիպչելով Եղիսե մարգարեի ոսկորներին, վերակենդանանում է (Դ Թագ. 13: 21): Ուստի, Եկեղեցին հարգանք ցուցաբերելով աստվածային զորությամբ օժտված իրերի նկատմամբ, դրանց միջոցով իր պաշտամունքն ու երկրպագությունն է մատուցում ճշմարիտ Աստծուն:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-28, 2023-09-27, 2024-09-01, 2025-08-31, 2026-08-30, 2027-08-29, 2028-08-27, 2029-08-26, 2030-09-01։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2018 - ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 2008 թվականի մարտի 1-ի ցույցը ցրելու գործի շրջանակներում։
2008 - ԲՀԿ նախագահի մամլո գրասենյակը հերքում է այն տեղեկատվությունը, թե Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատից որևէ մեկը մասնակցություն է ունեցել մարտի 1-ի դեպքերին: 
2001 - Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Ռոբերտ Քոչարյանն այցելում են Երևանի նորակառույց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ 

  • Կաթողիկոսը Քոչարյանին տեղեկացնում է, որ եկեղեցու հատակը տաքացվող է։ 

2001 - Հանրապետությունը պատրաստվում է սեպտեմբերի 7-ից 9-ը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի ունեցող ցլամարտին։ 

  • Կենդանապաշտպան միջազգային կազմակերպություննները մեր իշխանություններին կոչ են անում Քրիստոնեության 1700 ամյակ նշող տարում հայկական հողի վրա նման գազանություն չկազմակերպել։ 

2000 - Ռուսաստանցի գործարար Արկադի Վարդանյանը Արտաշատում խորհրդակցում է ազգային մտավորականության հետ։

  • Հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը նրա մասին ասում է՝ մտավորականները սպասում էին առաջնորդի և առաջնորդը եկավ։ 

2000 - Ավարտվում է սպանության կազմակերպման մեջ մեղադրվող ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի և նրա խմբի դատավարությունը։

  • Վերջինս դատապարտվում է 6 տարվա ազատազրկման։ 5 մեղադրյալ համաներումով ազատ է արձակում դատարանի դահլիճից։
  • Եվս 6 մեղադրյալ դատապարտվում է 8-ից 15 տարվա ազատազրկման։

1998 - Երևանում սկսում է գործել հայ ինտելեկտուալների և գործարարների ակումբ։

  • Կամերային երաժշտության տանը նրանք ոսկեղենիկ ռուսերենով քննարկում են հայ ժողովրդի փրկության հարցերը։

1997 - Արտգործնախարարի տեղակալ Վարդան Օսկանյանն ընտրվում է 20-ից ավելի հայ գործարարներից կազմված Ազգային կոմիտեի նախագահ։

  • Այս կոմիտեն պիտի միանա Վիենայի խորհրդին, որը միմյանց է կապում աշխարհի գործարարներին։ 

1993 - Ադրբեջանի քաղաքացիները անվստահություն հայտնեցին Էլչիբեյին՝ ազգային հանրաքվեի ժամանակ։
1990 - Օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներն անցնում են բացահայտ տեռորիստական գործողությունների:

  • Առանց պետհամարանիշի մեքենայի կողմից վրաերթի է ենթարկվում և ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվում պատգամավոր Ռաֆայել Իշխանյանը:
  • Գնդակոծվում է Երևանի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետևանքով վիրավորվում է 3 մարդ:
  • Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվում է ՀԱԲ-ի մարտիկների կողմից: Դրա հետևանքով վիրավորվում են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գեղազնիկ Միքայելյանը և պատգամավոր Վիտյա Այվազյանը, որոնք մի քանի ժամ հետո մահանում են:
  • Ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու քաղաքացիների անվտանգության շահերից՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հանրապետության ողջ տարածքում մտցնել արտակարգ դրություն` սահմանելով պարետային ժամ` ժամը 24-ից մինչև 6-ը:
2. Լուծարքի ենթարկել Հայոց Ազգային Բանակ ռազմական կազմակերպությունը:
3. Կոչ անել ՀԱԲ-ի մարտիկներին մինչև 1990 թվականի օգոստոսի 29-ի ժամը 22-ը հանձնել իրենց ունեցած զենքն ու ռազմամթերքը, զբաղեցրած շենքերը, հափշտակված ռազմական տեխնիկան և տրանսպորտային միջոցները:
4. Սույն որոշման պահանջները կատարող անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, իսկ չենթարկվողները կձերբակալվեն և կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
5. Սույն որոշման իրականացումը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և նրան ենթակա ներքին զորքերի ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի, ինչպես նաև միլիցիայի կառուցվածքներում ընդգրկված հասարակական կարգի պահպանության ջոկատների վրա:
6. Սույն որոշման իրականացման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի վրա:
7. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյան»:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Արման Փաշիկյան, հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի չեմպիոն (2009)
1982 - Կարո Փարիզյան, խառը մենամարտերի հայ ամերիկացի մարտիկ

  • 2006 թվականին Wrestling Observer Newslette-ը Դիեգո Սանչեսի դեմ  նրա մենամարտը ճանաչեց տարվա մենամարտ։

1973 - Արմեն Շահգելդյան, խորհրդային և հայ ֆուտբոլիստ, հարձակվող

  • Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ' 1993, 2006:

1965 - Սմբատ Բունիաթյան, արձակագիր, թարգմանիչ

  • «Տարվա լավագույն թարգմանություն» մրցանակ (Վսեվոլոդ Գորոշինի «Չորս օր» պատմվածքի թարգմանության համար, 1997):

1945 - Ալյոշա Աբրահամյան, հայկական ֆուտբոլի լեգենդներից, դարպասապահ, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1967):

  • Ֆուրման Աբրահամյանի եղբայրն է, ԽՍՀՄ չեմպիոն (1973)։
  • Աբրահամյանն ընդգրկվել է Լև Յաշինի խորհրդանշական ակումբում (որպես դարպասապահ, որն դարպասն անառիկ է պահել 100 և ավելի խաղերում): Աբրահամյանը 138 «չոր» հանդիպում է անցկացրել։

1944 - Պյոտր Փիրումով, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ
1937 - Վիլեն Սաֆարյան, գիտնական երկրաբան, շումերական տեքստերի ընթերցանության տեսության հեղինակ
1932 - Արտաշես Յավրյան, բանաստեղծ, թարգմանիչ
1931 - Իոսիֆ Հակոբյան, կոնստրուկտոր, զգալի ներդրում է ունեցել «Մակերևույթ-Երկինք» և «Երկինք-Երկինք» դասի հրթիռների համար ինքնանշանավորման ռադիոլոկացիոն գլխիկների ստեղծման տեսության և պրակտիկայի մշակման գործում
1925 - Յակով Բազելյան, ռեժիսոր, դերասան, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ

  • Դերասանական աշխատանքներից է «Անապատի սպիտակ արևը»։

1924 - Կոնստանտին Շիրինյան, ֆուտբոլիստ, հոկեյիստ (գնդակով), քանդակագործ, Ռուսաստանի վաստակավոր քանդակագործ
1919 - Բեն Աղաջանյան - ամերիկյան ֆուտբոլի լեգենդ, համարվում է պատմության մեջ ամենամեծ քիքերը

  • Նրա հայրը հովիվ էր, ԱՄՆ էր եկել Հայաստանից։

1917 - Զավեն Միրզոյան - հրթիռատիեզերական տեխնիկայի կառավարման համակարգերի մասնագետ, կիրառական մեխանիկայի ԳՀԻ գլխավոր ինժեների տեղակալ, հրթիռների, ուղեծրային կայանների և տիեզերական ապարատների կառավարման համակարգերի վիդեո սարքավորումների մշակող
1917 - Սերգեյ Նաջարով, Ինտուրիստի ղեկավար աշխատակից

  • Կինը Խորհրդային Միության մարշալ Բաղրամյանի աշջիկն է։

1910 - Կիրա Սարաջևա, Հարփեր, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1958)
1906 - Ասատուր Մարգարյան, հայ խորհրդային պտղաբույծ
1905 - Սարգիս Սալտիկով, խորհրդային հայ ինժեներ և գիտնական-մետալուրգ, պրոֆեսոր
1904 - Վեներա Հակոբյան, դերասանուհի
1895 - Պավել Աբամելիք, կոռնետ, իշխան, հին հայկական ազնվական-մելիքական տոհմից
1888 - Գուիդո Արա, նախկին իտալացի ֆուտբոլիստ
1885 - Եկատերինա Դուրյան-Արմենյան, դերասանուհի
1877 - Պյոտր Արգուտինսկի-Դոլգորուկով, փոխգնդապետ, իշխան, հին հայկական իշխանական տոհմի ներկայացուցիչ
1864 - Ալեքսանդր Քալանթարով, կապիտան, ազնվական, հին հայկական ազնվական տոհմից
1833 - Ավգուստին Մինասովիչ, վարշավահայ առևտրական, շրջանային և Վարշավայի մագիստրատ, Մազովեցկի վոյեվոդության առևտրային տրիբունալի փոխնախագահ, Վարշավայի մունիցիպալ խորհրդի նախագահ
1828 - Պավել Աբամելեք, կամեր-жունկեր, իշխան  հին հայկական ազնվական-մելիքական ցեղից