Պատմության հայկական օրը. 17 փետրվար


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

  • Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել գերիների վերադարձի խնդրին.

2017 - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը Մյունխենում: Ավարտին միջնորդները հայտարարեցին` պատերազմը տարբերակ չէ։

  • Միջնորդներն ընդգծել էին`ուժի կիրառումը միայն տառապանք և ավերածություն կբերի, կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել և իրենց ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի։

2006 - Գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում հայտարարում է, որ վերադառնում է ակտիվ օրենսդրական աշխատանքի։
2000 - Հայ ազգային հերոս զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվեց Հայաստան:

  • Սա նրան Հայաստանում վերահուղարկավորելու երրորդ փորձն էր, այս անգամ արդեն՝ հաջող: 
  • Օզանյանը մահացել էր 75 տարի առաջ Ամերիկայի Ֆրեզնո քաղաքում: Մինչև Եռաբլուրում հուղարկավորման բուն օրը՝ փետրվարի 20-ը, աճյունը կտեղադրվի Օպերայի շենքում վերջին հրաժեշտի համար:

1999 - Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եկել էր Ազգային Ժողով՝ խորհրդարանից ստանալու Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու իրավունքը: 

  • Երկրապահները պատրաստ են հանձնել Սիրադեղյանին: Մինչ այդ Քոչարյանն սպառնացել էր, որ չհանձնելու դեպքում կցրի խորհրդարանը: Վերջինս քվեարկում է հանձնելու օգտին: 

1999 - Ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանն Ազգային Ժողովում առաջարկում է ստեղծել Քոչարյանի պաշտոնանկությունը նախապատրաստող ժամանակավոր հանձնաժողով:
1999 - Առաջին անգամ պաշտոնապես խոսվում է Ալեքսանդր Թամանյանի նախագծած Հյուսիսային պողոտան կյանքի կոչելու մասին:
1998 - Ազգային Ժողովի փոխնախագահ է դառնում Յուրի Բախշյանը: 

  • Նա փոխարինում է երկու շաբաթ առաջ հեռացած ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանին: Արա Սահակյանի տեղին հավակնում են Արթուր Բաղդասարյանն ու Ալբերտ Բազեյանը: Բաղդասարյանն ասում է, որ զիջում է իր տեղը Բազեյանին:

1998 - Նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանը խոստովանում է, որ արդար ընտրություններ անցկացնելու համար Հայաստանում խնդիրներ կան:
1998 - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրանն անձամբ գովազդում է այստեղ արտադրվող «Քասթել» գարեջուրը: 

  • Սա հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկության կարծես թե ապագա ունեցող առաջին արտադրանքներից է:

1998 -  ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնն ուղերձ է հղում Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նախագահի պաշտոնից նրա հրաժարանի առիթով.

  • «Մինչ նորանկախ Հայաստանը դիմագրավում էր անհամար մարտահրավերներ, Դուք առանցքային դերակատարում ունեցաք Հայաստանի՝ որպես անկախ, ինքնիշխան պետության կայացման գործում։ Դուք հիշվելու եք Հայաստանի տնտեսության վերափոխման եւ բոլոր հայերի կյանքի բարելավման խնդրում ներդրած մնայուն ավանդի համար։
  • Ես հատկապես գնահատում եմ Ձեր խիզախ առաջնորդությունը` վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ կատարած աշխատանքի համար, որը կենսական կարևորություն ունի Հայաստանի և ողջ կովկասյան տարածաշրջանի ապագայի համար»։

1992 - Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավում են Մարտունու շրջանի ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի (Վարանդա) ադրբեջանական ռազմական հանգույցը:
1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանն ընդունեց ԵԱՀԽ անդամ երկրների՝ Ստեփանակերտ ժամանած մի խումբ դիտորդների:
1976 - ASALA. Լիբանանում Թուրքիայի դեսպանն ու երեք թուրք դիվանագետներ վիրավորվում են, երբ կրակ է բացվում դեսպանատան մեքենայի վրա։

  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը։ Նույն թվականին Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն իրականացրել է հետևյալ գործողությունները.
  • Ստամբուլի ռազմական խարսխի նռնակահարում։
  • Փարիզում Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության գրասենյակը օդ է ելնում հզոր պայթյունից։
  • Փարիզում պայթեցվում է «Թրքիշ Էյրլայնս» օդանավային ընկերության գրասենյակը։
  • Պայթեցվում է Փարիզում Թուրքիայի դեսպանատան քարոզչական բաժինը։
  • Մի շարք այլ գործողություններ, որոնց պատասխանատվությունը Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն չի ստանձնել ապահովության նկատառումներից ելնելով։

1921 - Փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը ռուս բոլշևիկները Երևանի բանտում կացնահարեցին հայազգի 21 մտավորականներին ու զինվորական գործիչներին։

  • Նրանց մեջ էին Խմբապետ Համազասպը, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը (Կորգանով)` Ղարաքիլիսայի ճակատամարտի հեծելազորային գնդի հրամանատարը, Երանոս Թարվերդյանը և այլն։

1908 - Կազմակերպվեց Թեհրանի Հայոց ազգային խորհուրդը:

  • 1911թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:

1811 - Հիմնվեց Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, որն իր գործունեությունը շարունակում է առ այսօր:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1997 - Սիմոն Մարտիրոսյան (ծնվ. Հայկաշեն, ՀՀ), ծանրորդ, աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն
1976 - Էլմիրա Սկրիպչենկո, միջազգային գրոսմայստեր, ֆրանսիական, նախկինում մոլդովական շախմատիստուհի, Եվրոպայի չեմպիոնուհի (2001), Մոլդովայի և Ֆրանսիայի բազմակի չեմպիոն

  • Ծնվել է Քիշինյովում (Մոլդովա) շախմատիստների՝ դատավոր Ֆյոդոր Սկրիպչենկոյի և Մոլդովայի 8-ակի չեմպիոնուհի, վատակավոր մարզիչ Նաիրա Աղաբաբյանի ընտանիքում։ Շախմատ սկսել է խաղալ վաղ մանկությունից՝ մոր ղեկավարությամբ։ 
  • 1992 թ. Էլմիրան դարձավ աշխարհի մինչև 16 տարեկան աղջիկների առաջնության հաղթող։ Այդ ժամանակվանից Մոլդովայի շախմատի հավաքականի անդամ  է։
  • 1996 թ-ից բնակվում է Փարիզում։ 2000 թ. Էլմիրան հասավ մինչև աշխարհի շախմատի առաջնության մինչև քառորդ եզրափակիչ։ 2001 թ. նա կրկնեց այդ հաջողությունը՝ հաղթելով շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում և Եվրոպայի թիմային առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր՝ Մոլդովայի հավաքականի կազմում։ 
  • 2002 թ. Էլմիրան հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականի կազմում։ 2004 թ. Բիլեի և Կրանոտուրինսկի մրցաշարերի հաղթողն էր։
  • 1997 թ. Էլմիրա Սկրիպչենկոն ամուսնացավ ֆրանսիացի հանրահայտ գրոսմայստեր Ժոել Լոտյեի հետ, սակայն 2003-ին բաժանվեց նրանից։ 1997-2003 թթ նա կրում էր կրկնակի ազգանուն՝ Սկրիպչենկո-Լոտյե։
  • 2006 թ. ամուսնացավ մեկ այլ ֆրանսիացի շախմատիստ Լորանս Ֆրենսինեի հետ։ 2007-ին նրանք աղջիկ ունեցան։

1960 - Արամ Աբրահամյան (ծնվ. Երևան), «Առավոտ» օրաթերթի խմբագիր, արվեստագիտության թեկնածու
1950 - Ալբերտ Երիցյան, գործարար, բարերար
1930 - Սպարտակ Ղազարյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1987), լրագրող, գրող; ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող

  • Նվագել է մի քանի երաժշտական գործիքներով՝ ակորդեոն, կիթառ, կոնտրաբաս։

1927 - Մարիա Թամրազյան (ծնվ. Վլադիկավկազ, մ. 1968), հայ խորհրդային դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1925 - Գայանա Անպետկովա-Շարովա (ծնվ. Սանկտ Պետերբուրգ, մ. 2005) բանասեր, անտիկ գրականության մասնագետ
1924 - Գևորգ Վարդանյան (օպերատիվ մականունը՝ «Ամիր», ծնվ. Դոնի Ռոստով, մ. 2012), Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, պետանվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս 
1906 - Էրվանդ Հայրապետյանց (ծնվ. Սանկտ Պետերբուրգ, մ. 1975), նշանավոր ֆիզիոլոգ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բարձրագույն նյարդային գործունեության, տարածական վերլուծության տեսության մասնագետ, ԽՍՀՄ ԳԱ Պավլովյան մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ
1885 - Նինա Մանուչարյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1972), թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1944)
1879 - Հովհաննես Ադամյան (ծնվ. Բաքու, մ. 1932), ֆիզիկոս, գունավոր հեռուստատեսության և ռադիոֆոտոթելեգրաֆիայի գյուտարարներից մեկը

  • 1925-ին ստացել է 3 գույնանի հեռուստատեսության արտոնագիր:

1877 - Գրիգոր Ղափանցյան, (ծնվ. Աշտարակ, մ. 1957), հայ խորհրդային լեզվաբան, պատմաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1942)
1874 - Ալեքսանդր Խատիսյանց (ծնվ. Թիֆլիս, մ. 1945), Թիֆլիսի քաղաքապետ (1910-1917), Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ (1919-1920), հայ և ռուս քաղաքական գործիչ

  • Մասոն։ «Հյուսիսային Աստղ» Փարիզի մասոնական օթյակի անդամ: «Ազատ Ռուսաստան» Փարիզի մասոնական օթյակի անդամ։

1830 - Գևորգ Դոդոխյան (ծնվ. Սիմֆերոպոլ, մ. 1908), բանաստեղծ, մանկավարժ, թարգմանիչ

  • Դոդոխյանի գրչին է պատկանում «Մանուշակ» քնարական բանաստեղծությունը, որը մինչ օրս մնում է դասագրքերում և գրավում է հայ երեխաներին որպես բնության զարթոնքի հիանալի նկարագրություն:

1824 - Կղեմես Սիպիլյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1878), հայ դրամագետ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ

  • Շրջագայելով Հայաստանի (Էջմիածին, Վան), Անդրկովկասի (Թիֆլիս), Պարսկաստանի (Թեհրան, Սպահան), Փոքր Ասիայի, Միջագետքի, Կիլիկիայի մի շարք վայրերում՝ հավաքել և ուսումնասիրել է հայկական դրամներ, դրամագիտական նյութեր և այլ հնություններ։

1644 - Վարդան Հունանյան (ծնվ. Տոկատ, մ. 1715), Լվովի հայկական ծիսակարգի արքեպիսկոպոս (1681-1715)

  • Հունանյանը Ռեչ Պոսպոլիտայի և կաթոլիկ եկեղեցու հետ հայերի ունիայի հեղինակն է։ 1691-ին Լվովում հայ հոգևորականների ժողով է հրավիրվել, որի ժամանակ որոշում է կայացվել վերջնականապես խզել Էջմիածնի հետ ։ Նրա կողմից ստեղծվել է Կամենեց-Պոդոլսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը, ինչպես նաև կազմակերպվել է Լվովի բենեդիկտինոկ հայկական վանքը։