Պատմության հայկական օրը. 22 փետրվար


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2013 - Երևանի կենտրոնում ցուցարարները նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ դիտորդներին պահանջում են հեռանալ Հայաստանից՝ նրանք հավանություն են տվել կեղծված ընտրությունների արդյունքներին: 

  • Դիտորդները մոտենում են ցուցարարներին և մաղթում նույնպիսի ընտրություններ իրենց երկրներում:

2008 - Չորրորդ օրն է, որ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացնում են ազատության հրապարակում պահանջելով չեղյալ համարել նախագահի կեղծված ընտրությունները: 

  • Ոստիկանությունը ընդդիմությանն ու ժողովրդին առաջարկում է հեռու մնալ հրապարակային միջոցառումներից:

2002 - Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ խաղաղությունն իր գինն ունի և այդ գինը կարող է լինել տարածքների վերադարձը: 
2002 - Պողոս Պողոսյանի սպանության համար մեղադրվող Աղամալ Հարությունյանը, որը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահն է, դատապարտվում է 2 տարվա պայմանական ազատազրկման: 

  • Ըստ դատավճռի, Պողոսյանը մահացել է քաշքշուկից, Աղամալը մեղավոր է անզգույշ սպանության համար: 

2000 - Ռոբերտ Քոչարյանը պետական բարձր պարգևներ է հանձնում հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներին. Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին հետմահու շնորհվում է Ազգային հերոսի կոչում: 
1998 - Ստեփանակերտում ղարաբաղյան շարժման 10-րդ տարեդարձի հանդիսավոր միջոցառմանը Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը Վազգեն Սարգսյանին շնորհում է Արցախի հերոսի կոչում:
1998 - ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանը հայտարարում է, որ «Ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանը կարող է մասնակցել Հայաստանի նախագահի ընտրություններին, որովհետև Ղարաբաղ պետություն գոյություն չունի»:
1994 - Հայաստանում 1, 10, 50, 100 և 200 դրամանոց թղթադրամներին միանում են 5 և 10 դրամանոց մետաղադրամներն ու 5, 10, 20 և 50 լումայանոց մետաղադրամները: 
1988 - Արցախյան պատերազմ. Սկսվեց Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվեց Հյուսիսային Արցախի վրա հարձակումների կասեցմամբ և Բաքվի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով:
1960 - Բեյրութի հայ թատերասիրաց ընկերության թատերախումբը կոչվեց մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի անունով:
1939 - Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
1931 - Հայաստանի կենտգործկոմը որոշում ընդունեց հանրապետությունում ռադիոհաղորդումների կոմիտե հիմնելու մասին
1920 - Շոշու գյուղում գումարվեց Ղարաբաղի 8-րդ համագումարը, որին ներկա էին 96 պատգամավորներ Գյուլիստանից, Ջիվանշիրից, Խաչենից, Դիզակից ու Վարանդայից: Համագումարը որոշեց՝ մերժել Սուլթանովի պահանջը և շարունակել մնալ օգոստոսի 22-ի համաձայնության գետնի վրա: Միաժամանակ, համագումարը բուռն կերպով բողոքեց Սուլթանովի գործած կամայականությունների, բռնությունների դեմ:

  • Նույն պահին, 45-50 հոգի էլ, գլխավորապես քաղաքացիներ, հավաքվեցին Շուշիում, կազմեցին առանձին համագումար և ընդունեցին Սուլթանովի պահանջը՝ Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս:

1837 - Էջմիածնում հիմնվեց հայկական եկեղեցական բարձրագույն խորհուրդը

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Մնացական Մովսիսյան, հունահռոմեական ոճի մարզիչ, Ռուսաստանի սպորտի վարպետ
1963 - Սիլվա Քելեգյան (ծնվ. Նյու Յորք), հայ-ամերիկյան դերասանուհի, կենդանիների պաշտպան, գրող
1953 - Ռայմոնդ Հարություն Կևորկյան (ծնվ. Փարիզ), պատմաբան, «Նուբար փաշա» գրադարանի տնօրեն , ժամանակակից հայկական հետազոտությունների հանդեսի տնօրեն-խմբագիր
1952 - Ջեյմս Բաղյան (ծնվ. Ֆիլադելֆիա), ամերիկացի աստղագնաց, ինժեներ, բժիշկ

  • 1989 թ. մարտի 13-19-ը՝ որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, Ջեյմս Բաղյանը «Դիսքավերի» տիեզերանավով թռիչք կատարեց «Սփեյս Շաթլ» ծրագրով։

1952 - Ջեյմս Թարջան (ծնված. Պոնոմա, ԱՄՆ), շախմատիստ, գրոսմայստեր (1976)

  • ԱՄՆ-ի թիմի կազմում մասնակիցը 5-րդ Օլիմպիական խաղերին:

1944 - Ռոբերտ Քարդաշյան (ծնվ. Լոս Անջելես, մ. 2003), ամերիկացի իրավաբան, գործարար

  • Հայտնի է դարձել ամերիկյան ֆուտբոլի խաղացող և դերասան Օ'Ջեյ Սիմփսոնին (OJ Simpson) պաշտպանելու շնորհիվ, ով մեղադրվում էր նախկին կնոջ և նրա սիրեկանի սպանության մեջ: Չնայած հանցանշանների առկայությանը, Օ'Ջեյ Սիմփսոնին արդարացրել են Ռոբերտ Քարդաշյանի շնորհիվ։

1942 - Արասի Բալաբանյան (ծնվ. Կամպու Գրանդի, Բրազիլիա), բրազիլահայ դերասանուհի

  • Նա Ռաֆայելի և Էսթեր Բալաբանյանի դուստրն է, որ փրկվել է Հայոց ցեղասպանությունից և գաղթել Բրազիլիա։
  • Մրցանակներն ու անվանակարգերը՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Սան Պաուլու արվեստաբանների ասոցիացիա, 1995), կանանց լավագույն դեր՝ Տրոֆի (1997), կատակերգության լավագույն դերասանուհի (2003, Contigo մրցանակ, Բրազիլիա)։

1938 - Արտավազդ Փելեշյան (ծնվ. Լենինական), նշանավոր ռեժիսոր-վավերագրող, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1995)

  • Սերգեյ Փարաջանովը համարում էր նրան «իրական կինեմատոգրաֆիայի սակավաթիվ հանճարներից մեկը»: Նրանով հիանում են Անդրեյ Կոնչալովսկին եւ Ժան-Լյուկ Գոդարը: Ռուս կինոքննադատ Օլեգ Առոնսոնը նշում է, որ «դեռ 70-կաններին նա արդեն համարվում էր համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական»: Նա այսպես կոչված «դիստանցիոն մոնտաժի» տեսության ստեղծողն է: Այս ամենը վավերագրական կինոյի կենդանի դասական Արտավազդ Փելեշյանի մասին է:

1928 - Ֆրունզե Ելանյան (ծնվ. Երևան, մ. 2007), մանկավարժ, բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Չեխոսլովակիայի վաստակավոր արտիստ (1971)
1924 - Էֆրաին Չաքուրյան (ծնվ. Կորդովա, Արգենտինա), ամերիկյան ֆուտբոլի արգենտինացի խաղացող
1922 - Սանասար Սևոյան (ծնվ. Մեծ Մանթաշ, մ. 1962), Փառքի շքանշանի լրիվ ասպետ
1909 - Տարաս Թուսուզյան, գեներալ-մայոր