Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 16


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2021 - Վարանդայի շրջանում հայտնաբերվեց ևս 1 զինծառայողի աճյուն:
2020 - Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը նվեր ստացավ անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ամբողջ արխիվը: 

  • Իսրայելյանը հեղինակել է այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Մայր Հայաստանը, Սարդարապատի հուշահամալիրը, «Նոյ» գինու-կոնյակի գործարանի շենքը և այլն:

2019 - ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնեց իր հրաժարականի մասին:

  • Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:

2019 - ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանեց Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը:

  • Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Հանրապետության նախագահի նստավայրում դիտել են օրերս Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում բացված «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագրով բացօթյա ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները:

2008 - Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացնում Հովհաննես Մանուկյանը։ 

  • Հրաժարականի պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում։ 

2000 - Հրաժարական է ներկայացնում Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը։ 

  • Մամուլի ասուլիսում Տիգրան Թորոսյանը հայտնում է նաև, որ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։

2001 - Ռուսաստանը Հայաստանին է ուղարկում 73 վագոն բեռնված 5 հազար տոննա ցորենի սերմացու։ 

  • Այս օգնությունը պետք է մեղմի երաշտի տարվա ծանր հետևանքները ամբողջ հանրապետության տարածքում:

2000 - Ստեփանակերտում ընթանում է Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դատավարությունը։ 

  • Նա մեղադրվում է Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի մահափորձի համար։ 

1999 - Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Նորվեգիայի արտգործնախարար Քնութ Վոլեբեկն առայժմ կարևոր է համարում Ղարաբաղի ճակատում հրադադարի պահպանումը։ 

  • Այսօր նա ուրախ է, որ իր հետ Բաքու է տանելու ադրբեջանցի երեք ռազմագերի և հույս ունի, որ մինչև ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովը Հայաստանը և Ադրբեջանը կվերսկսեն բանակցությունները։

1998 - Սևանի կալանավայրում բացվում է կալանավորներ կառուցած «Սուրբ Սարգիս» մատուռը։ 
1986 - ASALA. Պայթյուն Փարիզի Մոնպառնաս բանուկ թաղամասում։ 5 սպանված, 52 վիրավոր։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1981 - ASALA. Պայթյուն Թեհրանում Շվեյցարաիյի դեսպանատան օտարների հարցերով գրասենյակի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1976 - Լողորդ Շավարշ Կարապետյանը Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսից փրկում է 20 հոգու կյանք։

  • ժամը 18:10  թիվ 15 երթուղին վարորդ Ս. Մանուչարյանի տրոլեյբուսը շարժվում էր 50/60 կմ/ժ արագությամբ` գտնվելով Երևանյան ջրամբարի պատնեշի ճանապարհային մասի երկրորդ շարքում: Այնուհետև այն կտրուկ թեքվել է աջ և, մոտավորապես 45 աստիճան անկյան տակ, ցատկել մայթի վրայից և սուզվել ջուրը: Հետախուզման տվյալների և ականատեսների ցուցմունքների համաձայն, չեն նկատվել տրոլեյբուսի շարժմանը խանգարող գործոններ: Բացի այդ, տրոլեյբուսը պետք է շարժվեր առաջին շարքում, քանի որ այդ շարքն ազատ էր: Տեխնիկական զննման հանձնաժողովի կազմված ակտի համաձայն, վթարի պահին տրոլեյբուսը գտնվում էր սարքին վիճակում:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1971 - Էդուարդ Սաֆարյան, ջութակահար, դիրիժոր, խմբավար

  • 2011 թվականից Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցիների ռեգենտն է, նորոգել է եկեղեցական երգչախումբն ու գլխավորել այն՝  միաժամանակ հանդիսանալով երգչախմբի մենակատարն ու կատարողը:

1966 - Արտակ Թովմասյան, Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս
1959 - Լևոն Յոլյան, շախմատիստ, միջազգային վարպետ
1944 - Բաբկեն Արարքցյան, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
1933 - Հենրիկ Իսախանով (ծն. Բաքու), օպերային երգիչ, ռեժիսոր, մանկավարժ, գիտական աշխատող, Ուզբեկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1964)
1931 - Արտաշես Քալանթարյան, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող և երգիծաբան
1915 - Անդրո Նավասարդով (ծնվ. Թիֆլիս), բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ (1948)

  • Համամիութենական մրցաշարերից մեկում նա առաջին անգամ ռինգում հանդիպում է երկրի բացարձակ չեմպիոն, ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկ Նիկոլայ Կորոլյովի հետ և հիանալի անցկացնում այդ դժվարին մենամարտը: Սակայն դատավորները հաղթանակը պարգևում են Կորոլյովին։
  • Նավասարդովը սարսափելի վիրավորվում է, քանի որ ինքն էր հաղթել մարտը։ Սակայն ինքը՝ Կորոլյովը, նամակ է գրում Կենտրոնական թերթերից մեկին, որտեղ հրաժարվում է իրեն անազնիվ շնորհված հաղթանակից և Նավասարդովի հաղթող անվանում։ Դատավորները ստիպված էին վերանայել իրենց որոշումը։ Դրանից հետո Կորոլյովն ու Նավասարդովը երկար տարիներ ընկերներ դարձան, թեև ռինգում անհաշտ մրցակիցներ են եղել։

1907 - Յուրի Պանոյան (Վրույր Փանոյան), դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)
1907 - Գուրգեն Բաբաջանյան, գենետիկ, ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ
1898 - Արմենակ Տեր-Աբրահամյան (ծնվ. Թիֆլիս), հայ խորհրդային երգիչ (տենոր), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
1890 - Ստեփան Զորյան, արձակագիր, թարգմանիչ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1965)

  • «Գրադարանի աղջիկը» վիպակի, «Պապ թագավոր», «Հայկական ամրոց» պատմավեպերի հեղինակն է:
  • Թարգմանել է Լև Տոլստոյի, Տուրգենևի, Հենրիկ Սենկևիչի, Մարկ Տվենի, Ստեֆան Ցվեյգի ստեղծագործությունները:
  • Զորյանի անունով կոչվում են Երևանի թիվ 56 (1969) և Վանաձորի թիվ 22 (1969) դպրոցները: Վանաձորում գործում է նրա տուն-թանգարանը (1988)։ Սահմանվել է Ստ. Զորյանի անվան ամենամյա մրցանակ՝ երեխաների և պատանիների համար լավագույն ստեղծագործությունների համար (1983):

1884 - Գժեգոժ Զարուգևիչ (ծն. Կութներ), գինեգործ, Լեհաստանի գինեգործության հիմնադիրներից 
1857 - Ալեքսանդր Սումբատով-Յուժին (Ալեքսանդր Սումբատյան, ծն. Կուկուևկա, Ռուսաստան), իշխան (Գուրիայի կառավարիչը), դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1922)

  • Հայկական թատերական ընկերության պատվավոր անդամ (1908)։
  • Յուժինն ստեղծել է իր խաղային ոճը ողբերգության մեջ, ռոմանտիկ դրամայում, ժամանակակից դրամայում և կատակերգությունում:
  • Ընկերություն էր անում են այնպիսի ականավոր հայ մշակույթի գործիչների Գաբրիել Սունդուկյանի, Պետրոս Ադամյանի, Հովհաննես Թումանյանի, Շիրվանզադեի, Հովհաննես Աբելյանի հետ:

1822 - Ծերենց, հայ պատմագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, բժիշկ