Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 21


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Անկախության օրը 

  • Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ը կողմ քվեարկեց: Երկու օր անց հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։
  • Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2021 - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում այցելեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
2021 - 
Մարտակերտի շրջանում` Մատաղիսի ուղղությամբ հայտնաբերվեց ևս 1 հայ զինծառայողի աճյուն: 
2020 - Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Նիագարայի ջրվեժը լուսավորվեց Հայաստանի դրոշի գույներով:
2020 - Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Փրկչի հռչակավոր արձանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ լուսավորվեց հայկական դրոշի գույներով։ 
2020 - Ռումինիայում անցկացվող Բալկանյան երկրների 73-րդ առաջնությանը Հայաստանի աթլետիկայի հավաքականի հեռացատկորդ Լևոն Աղասյանը դարձավ չեմպիոն։
2011 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստագրել է.

  • «Պատմության մեջ շատ քիչ սերունդների է հաջողվում վերականգնել պետականությունը եւ անկախություն ձեռք բերել։ Անկախությունը հաջողվել է վերականգնել 9-րդ դարում Բագրատունիներին, 12 -րդ դարում` Ռուբինյաններին: 1918 թվականին հաջողվել է վերականգնել Արարատյան Հայաստանի ժողովրդին: Եվ 4-րդը դուք եք, մենք ենք: Եվ 1000 տարի հետո պիտի ասեն` 4-րդ անգամ Հայաստանի անկախությունը վերականգնվեց այս սերնդի կողմից»:

2007 - Ավելի քան 9 տարվա լռությունից հետո խոսում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

  • «Չկա այն գիտակցությունը, որ այսօր հայ ժողովրդի առջև կանգնած, Հայաստանի առջև կանգնած, մեր պետության առջև կանգնած գերագույն խնդիրը, որից կախված է և՛ Հայաստանի ապագան, և՛ մեր ժողովրդի բարօրությունը, և՛ մեր տնտեսության բարգավաճումը, Ղարաբաղի հարցի կարգավորումն է»։ 
  • Նա Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը բնորոշում է լիովին կոռումպացված և հանցագործ վարչակազմ, որը մեզ գլորել է երրորդ երկրների շարքը։ 

2001 - Մոսկվա կինոթատրոնի հրապարակն անվանակոչվում է Շառլ Ազնավուրի անունով։

  • Մաեստրոն անձամբ է տեսնում հավաքվածների ուրախությունն այդ առիթով։ 

2000 - Հանրապետության իշխանությունը Անկախության տոնի առիթով այցելում են Եռաբլուր՝ առանց Վազգեն Սարգսյանի։ 

  • Նա սպանվել էր նախորդ տարվա հոկտեմբերի 27-ին և հուղարկավորվել այստեղ:

2000 - Կառավարության դիմաց բողոքի ցույցի են ելել անհայտ կորած ազատամարտիկների ծնողները։ 

  • Նրանք պահանջում են, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պատասխանի, թե ու՞ր են կորել «Արաբո» ջոկատի 78 զինվորները 1992-ի հունիսի 29-ին:

1999 - Անկախության տոնին Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը այցելում են Եռաբլուր։ 

  • Բաղրամյան 26-ում այս Ռոբերտ Քոչարյանը բաժանում է հերթական մեդալները։ Շնորհակալական խոսքերն ուղղվում են վարչապետ Վազգեն Սարգսյանին։

1998 - Ռոբերտ Քոչարյանը մոտ 500 հոգու տարբեր կոչումներ ու մեդալներ է շնորհում։

  • Բաղրամյան 26-ում նա 36-ին անձամբ է հանձնում իրենց պարգևները, նրանց մեջ է Վլադիմիր Գասպարյանը։ Ծափահարողներից են Վազգեն Սարգսյանն ու Սամվել Բաբայանը։

1996 - Հանրապետության հրապարակում առաջին անգամ Անկախության օրվան նվիրված զինվորական շքերթ է անցկացվում։ 

  • Շքերթի զորահրամանատարը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն է։ Զորահանդեսին կողք կողքի կանգնած են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վանո Սիրադեղյանը և Սերժ Սարգսյանը։ Այստեղ է նաև Շառլ Ազնավուրը։

1991 - Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց Անկախության հանրաքվե: 

  • Խորհրդային Հայաստանի քաղաքացիներն այս օրը «Այո» կամ «Ոչ» են ասում միակ հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն»։
  • Ընտրողների 94,99%-ը տոկոս մասնակցությամբ հանրաքվեում ընտրողների 99 տոկոսը քվեարկեց Հայաստանի անկախության օգտին:

1988 - ԼՂԻՄ-ում մտցվում է «հատուկ կառավարման ռեժիմ»։

ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Ստեփան Մարյանյան (ծնվ. Դինյան, ՌԴ Կրասնոդարի երկրամաս), ռուս հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռուսաստանի առաջնությունների մրցանակակիր, 2013 թվականի աշխարհի գավաթակիր, 2015 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն, միջազգային կարգի Ռուսաստանի սպորտի վարպետ
1978 - Արման Մուսինյան, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ
1966 - Արմեն Բաղդասարյան, քաղաքական մեկնաբան
1966 - Արմեն Սարգսյան, ֆուտբոլիստ, հայտնի խորհրդային և հայ կիսապաշտպան, մարզիչ
1961 - Սերգեյ Մնդոյանց, Ռուսաստանի պառլամենտարիզմի զարգացման հիմնադրամի նախագահ
1957 - Ռազմիկ Միրզոյան (ծնվ. Գերմանիա), աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ
1941 - Վարդան Վարժապետյան (ծնվ. Ուֆա, Ռուսաստան), գրող, թարգմանիչ, հրատարակիչ, «Նոյ» հայ-հրեական հանդեսի գլխավոր խմբագիր, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ, ԽՍՀՄ գրողների միության անդամ
1936 - Դոնարա Կարագյոզյան, արձակագիր, թարգմանիչ
1922 - Գեորգի Ավթանդիլով (ծնվ. կիզլյար Դաղստան), պաթոլոգոանատոմ, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Գերմանիայի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի պաթոլոգների ընկերությունների պատվավոր անդամ, ստերեոլոգների միջազգային միության և պաթոլոգների Եվրոպական միության անդամ

  • 1999 թվականին ակադեմիկոս Գ. Ավթանդիլովին շնորհվել է «2000/2001 տարվա աշխարհի Մարդ» պատվավոր կոչումը, նրա կենսագրությունը տեղադրվել է «Երկրագնդի 5000 մտավորականներ» տեղեկագրում:

1900 - Սարգիս Մարտիրոսյան, Խորհրդային Միության հերոս, գեներալ-լեյտենանտ

  • 1944 թվականի հուլիսի 26-ին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը գեներալ Ս. Մարտիրոսյանին շնորհեց Պատվավոր լեգեոնի կոչում ՝  նրան շնորհելով «1-ին աստիճանի հրամանատարական շքանշան»՝  բարձր նվիրվածության և բացառիկ հմուտ ռազմական գործողություններ վարելու համար:
  • 1945 թ. մայիսի 9-ին Մարտիրոսյանի կորպուսն առաջինը ներխուժեց ազատագրված Պրահա։ Այս գործողության համար 1945թ. մայիսի 10-ին Մարտիրոսյանն արժանացել է հերոսի կոչման։
  • Նրա անունով կոչվում է Կիևի փողոցներից մեկը, որտեղ նա եղել է քաղաքի կայազորի առաջին պետը։

1862 - Պյոտր Մելիքով (Պյոտր Մելիքյան), իշխան, գեներալ-մայոր, հին հայկական Մելիք-իշխանական տոհմի ներկայացուցիչ

  • 1918 թվականի սեպտեմբերին ձերբակալվել է Պետրոգրադում ՝ Ուրիցկու սպանության գործով։ Ազատ է արձակվել հանցանշանների չհաստատման պատճառով։
  • Արտագաղթել է արտերկիր։ 1931 թվականին Նիցցայում (Ֆրանսիա) ղեկավարել է «Պաժերի միության» խումբը։

1820 - Զուրաբ Անտոնով (ծն. Գորի, Վրաստան), դրամատուրգ, հայազգի դերասան