«Ջոկեր» (ԱՄՆ, Կանադա, 2019)

 Լավ կինո  02.09.2021   23:00    2339
«Ջոկեր» (ԱՄՆ, Կանադա, 2019)

«Ջոկեր ամերիկյան հոգեբանական թրիլլերի նկարահանումները տեղի են ունենում Չիկագոյում։ Ֆիլմի սյուժեն պատմում է Ջոկերի ծագման մասին և ոչ մի կապ չունի DC-ի կոմիքսների հիման վրա նկարահանված այլ ֆիլմերի հետ։

Համեստ ու աննկատ կատակերգու Արթուր Ֆլեքը տևական բացակայությունից հետո վերադառնում է Գոթեմ Սիթի։ Ֆլեքն ապրում է հիվանդ մոր հետ, ով մանկուց սովորեցնում էր նրան «ժպտալ աշխարհին ։ Անհաջողակ կատակերգուն ծրագրում է խնամել ծեր մորը, հանգստանալ և փորձել նորից սկսել հումորիստի կարիերան։ Փորձելով լինել բարի ու միայն ուրախություն պարգևել մարդկանց՝ Արթուրը բախվում է մարդկային դաժանության հետ և աստիճանաբար հանգում այն եզրակացության, որ այս աշխարհը նրանից ոչ թե բարի ժպիտ կստանա, այլ չարագործ Ջոկերի քմծիծաղ։

Նրան չի հետաքրքրում ինչ է կատարվում իր շուրջը։ Արթուրն ունի իր անցյալին վերաբերող գաղտնիք․ Ֆլեքների պատմությունն ինչ որ կերպ կապված է Ուեյնների՝ Գոթեմի ամենահարուստ ընտանիքի հետ։ Այդ գաղտնիքն Արթուրին ստիպում է հրաժարվել քաղաքակիրթ կերպարից և ընդունել նոր դեր՝ հանցագործ աշխարհի ծաղրածու արքայազն՝ Ջոկերի դերը։

Ֆիլմի թրեյլերը՝

  • անվանումը բնօրինակում՝ Joker
  • թողարկման տարեթիվը՝ 2019
  • երկիրը՝ ԱՄՆ, Կանադա
  • ռեժիսոր՝ Թոդ Ֆիլիպս
  • սցենարը՝ Թոդ Ֆիլիպս, Սքոթ Սիլվեր, Բոբ Քեյն
  • դերերում՝ Հոակին Ֆենիքս, Ռոբերտ Դե Նիրո, Զազի Բիտց, Ֆրենսիս Կորնոյ
  • երգահան՝ Հիլդուր Հուդանդոտիր
  • ժանրը՝ թրիլեր, կրիմինալ, դրամա 
  • բյուջե՝ $55.000.000
  • տարիքային սահմանափակում՝ 18+
  • տևողությունը՝ 122 րոպե / 02։02

«Ջոկեր ֆիլմը դիտեք այստեղ:

Իսկ գիտե՞ք, որ...

  • Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 31-ին Վենետիկի 76-րդ կինոփառատոնում, որտեղ արժանացել Է գլխավոր ՝ «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ մրցանակին։
  • Ֆիլմն այնտեղ արժանացել է ութրոպեանոց ծափահարությունների։
  • Ֆիլմը միջազգային վարձույթում հավաքել Է ավելի քան մեկ միլիարդ դոլար, ինչը թույլ է տվել այն զբաղեցնել յոթերորդ տեղը ՝ 2019 թվականի ամենաբարձր գումար վաստակած ֆիլմերի ցանկում և դարձել ամենաշատ գամար վաստակած R կատեգորիայի ֆիլմը պատմության մեջ։
  • «Ջոկեր ֆիլմն ԱՄՆ-ում 93,5 մլն դոլար է հավաքել վարձույթի առաջին հանգստյան օրերին: Կինոնկարն այդպիսով ռեկորդ է սահմանել։ Վերջին տարվա ընթացքում այդ ռեկորդը պահպանում էր Ռուբեն Ֆլյայշերի «Վենոմ ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել Է Թոմ Հարդին: Նրան հաջողվել Է վարձույթում 80 մլն դոլար հավաքել առաջին հանգստյան օրերին:
  • Կինոնկարը ցուցադրվել Է աշխարհի 73 երկրի 22,5 հազար կինոթատրոններում:
  • «Ջոկերը , որում գլխավոր դերը կատարել Է «Օսկար մրցանակի եռակի անվանակարգորդ Հոակին Ֆենիքսը,