Այսօր ծնվել են. 27 հուլիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Մարեկ Համշիկ, սլովակ ֆուտբոլիստ
1923 - Մասուտացու Օյամա, քյոքուշինքայ կարատեի հիմնադիր վարպետը
1917 - Բուրվիլ, ֆրանսիացի դերասան, էստրադային երգիչ

  • Լուի դե Ֆյունեսի հետ նկարահանվել է «Մեծ զբոսանք» և «Շշմածը» ֆիլմերում։

1897 - Ադոլֆո Բալոնչերի, իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1889 - Օտո Սկուլմե, լատվիացի նկարիչ
1835 - Ջոզուե Կարդուչչի, իտալացի բանաստեղծ (մ. 1907)
1830 - Ադել Հյուգո, Վիկտոր Հյուգոյի և Ադելի դուստրը

  • Ֆրանսուա Տրյուֆոյի «Ադել Հ.-ի պատմությունը» ֆիլմի գլխավոր հերոսուհու նախատիպն է։ Իր անվանումով Ադել Հյուգոյին է պարտական այսպես կոչված՝ «Ադելի համախտանիշը», այն է՝ երկարատև սիրային կախվածություն, հիվանդագին կիրք, որը մնում է անպատասխան։
  • Ադելը երկար ժամանակ տառապել է անգլիացի սպա Ալբերտ Պինսոնի նկատմամբ անպատասխան զգացմունքներից։

1824 - Ալեքսանդր Դյումա (որդի), ֆրանսիացի գրող

  • Առավել հայտնի է որպես «Կամելիազարդ տիկինը» վեպի հեղինակ։

ՀԱՅԵՐ

1992 - Ալինա Բաբայան, թաեքվան-դոյի Ռուսաստանի չեմպիո, թայբոքսինգի և քիքբոքսինգի մրցաշարերի մրցանակակիր
1987 - Հռիփսիմե Խուրշուդյան, հայ ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն (2007 - 2010), Եվրոպայի չեմպիոն (2007), ծանրամարտի աշխարհի առաջնության (2009) և Օլիմպիական խաղերի (2012) մրցանակակիր: Միջազգային կարգի Հայաստանի սպորտի վարպետ (2004):

  • Նրա նախնիները բնակություն են հաստատել Ապարանում, իսկ հետո Մուշից Քասախում՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ։
  • Ամուսինը ծանրորդ Տարոն Թովմասյանն է։

1975 - Արա Աբրահամյան, հունահռոմեական ոճի հայ ըմբիշ

  • Աշխարհի կրկնակի չեմպիոն։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
  • BoxSport ամսագրի վարկածով Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի 2012 թվականի լավագույն բռնցքամարտիկ:

1969 - Յանա Ջանգիրովա, խմբագիր, լրագրող, copywriter, բովանդակության մենեջեր
1969 - Էդուարդ Զաքարյան, Դոնի Ռոստովի պետական երաժշտական թատրոնի մենակատար
1966 - Սամվել Գրիգորյան, սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2004)

  • Սեքսոլոգիական հետազոտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ (1995, Նյու Յորքի Գիտությունների ակադեմիայի անդամ (2001):

1959 - Վահրամ Մարտիրոսյան, գրող, բանաստեղծ, թարգմանիչ
1947 - Վիտալի Զաստուխով, բասկետբոլիստ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր: Միջազգային կարգի սպորտի վարպետ

  • Ծնվել է Երևանում։ Հայաստանում անցկացվում է Վիտալի Զաստուխովի անվան բասկետբոլի պատանեկան մրցաշար:

1944 - Սպարտակ Գամբարով, իմունոլոգ - ալերգոլոգ

  • 2001թ.-ից ՌԴ ԲՏԳԱ ակադեմիկոս և ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ։

1944 - Մկրտիչ Մազմանյան, քանդակագործ

  • ՅՈՒՆԵՍԿՕ - ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ: Նա անցկացրել է անհատական ցուցահանդեսներ Մոնակոյում, Փարիզում և Բազելում։

1942 - Կլոդ Մութաֆյան, ֆրանսահայ մաթեմատիկոս, հայագետ և պատմաբան
1930 - Ալեքսանդր Բախչիև, դաշնակահար - մենակատար, կամերային անսամբլի արտիստ, կոնցերտմայստեր, մանկավարժ

  • Կամերային անսամբլի և քառյակի ամբիոնի պրոֆեսոր: Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2005):
  • Բեռլինի երիտասարդության եւ ուսանողների III համաշխարհային փառատոնի մրցույթի դափնեկիր (1951, II մրցանակ):

1929 - Վաղարշակ Ջրբաշյան, ֆիզիկոս - տեսաբան, աստղաֆիզիկոս
1888 - Յակով Դավթյան, դիվանագետ, ՌՍՖՍՀ ՆԳՎ-ին կից ՊՄԿ առաջին ղեկավար

  • Երկրի արտաքին հետախուզության կազմակերպիչն ու առաջին ղեկավարը5

1871 - Հովհաննես Ստեփանյան, հայ դերասան: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

  • Հայկական դրամատիկական խմբերի հետ շրջագայել է Իրանում, Թուրքիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում։

1869 - Արկադի Հարությունյան, թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1934)
1784 - Դենիս Դավիդով, 1812-ի Հայրենական պատերազմի հերոս