Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 14


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում ընդունեց Փարիզի կենտրոնական հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքը, անվանակոչել Հայաստանի անունով՝ ստանալով Հայաստանի էսպլանադ անվանումը  («Esplanade d’Arménie»)։  
2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2020 - Ավստրիայի խորհրդարանը Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև ընդունեց։
2019 - Բրիտանական The Independent պարբերականի կազմած աշխարհի խորհրդարանների ամենագեղեցիկ շենքերի թոփ 10-յակը ընդգրկվեց ՀՀ խորհրդարանի շենքը:

  • «Համալսարանական փոքր քաղաքի մեղմ մթնոլորտ կա այնտեղ: Դա գեղեցիկ, շքեղ, սիմետրիկ շենք է, տարածքը հրաշալի տեսք ունի»,- նշում է պարբերականը ՀՀ խորհրդարանի մասին:
  • Թոփ-տասնյակում առաջին տեղը զբաղեցնում է Հունգարիայի խորհրդարանը, երկրորդը` Ռումինիայի, երրորդ տեղում Տինիդադ և Տոբագոյի խորհրդարանի շենքն է: Տասնյակում են նաև Անգոլայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Կանադայի, Սեյշելյան կղզիների և Բութանի խորհրդարանների շենքերը:

2019 - Հնդկաստանում շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան տղաների պայքարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, որոնք դարձել են համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալակիրներ:
2018 - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ջիբրալթարի ազգային հավաքականի պատվիրակության ղեկավարից ներողություն է խնդրել Հայաստան - Ջիբրալթար Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղից առաջ Ջիբրալթարի օրհներգի փոխարեն Լիխտենշտեյնի հիմնը միացնելու համար:
2017 - ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կազմից՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ երկիրը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները:
2016 - Երևանում մեկնարկեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրական մարմինների նիստը:

  • ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները աջակցություն հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ­ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, մասնավորապես ուժի և սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահասարության և ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում:

2016 - Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: 

  • Օրինագծին կողմ քվեարկեցին 156, դեմ` 146 պատգամավոր: 

2013 - «Իդոլ» կրկեսային արվեստի համաշխարհային փառատոնի հաղթող ճանաչվեց Մոսկվայի Ցվետնոյ բուլվարի կրկեսի արտիստուհի Էլիզա Խաչատրյանը՝ ճոպանի վրա բալետային վարիացիաների համար։
2009 - Երեկոյան Սերժ Սարգսյանը ժամանեց Թուրքիայի Բուրսա քաղաք` դիտելու ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան խաղը:

  • Թուրքիա այցելելու հրավերը Սարգսյանին հղել էր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ով անցած տարվա սեպտեմբերի 6-ին իր հայաստանցի պաշտոնակցի հրավերով ժամանել էր Երևան` Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Այդ հանդիպումն ավարտվել է Թուրքիայի հաղթանակով` 2:0:
  • Հայաստանի հավաքականը, ինչպես Երևանում, պարտվեց նույն` 0-2 հաշվով: Թե ինչու էր բարձրանում Սերժ Սարգսյանի տրամադրությունը Հայաստանի դարպասին Թուրքիայի խփած գոլերի ժամանակ, ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանովը բացատրեց, որ գոլերը գեղեցիկ էին դրա համար։

2001 - Հայաստանում համերգով հանդես եկավ Անկարայի լարային քառյակը՝ Կոմիտասի ստեղծագործությունների սեփական կատարմամբ։

  • Նոտաները տրամադրել էր ՀՀ Արտգործնախարարությունը։

1998 - Երեք շաբաթվա ընթացքում 3-րդ անգամ հրաժարական է ներկայացնում Ազգային ժողովի փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։

  • Բազեյանը հոգեբանորեն պատրաստ չէ աշխատել այս ազգային ժողովում, թեև իր նարկայացրած ուժը մեծամասնություն է։

1997 - Հայաստան է ժամանում Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրին։

  • Նրան դիմավորում է Ռոբերտ Քոչարյանը։ Հարիրին հանդիպում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա լրագրողներին։

1997 - Երևանում հայտնի նախկին «Կռունկ» ռեստորանի տեղում բացվում է Ռամկավար ազատական կուսակցության «Թեքեյան կենտրոնը»։

  • Բացմանը մասնակցում են Կաթողիկոսը, քաղաքապետ Վանո Սիրադեղյանը։

1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է 874 բանաձևը, որը կոչ է անում ուղիղ շփումների արդյունքում հաստատված հրադադարը դարձնել մշտական։

  • Փաստաթուղթը հորդորում է նաև դուրս բերել ուժերը օկուպացված տարածքներից` Մինսկի խմբի հաստատած ժամանակացույցի համաձայն և վերացնել շրջափակումը:
  • Նախորդ բանաձևերից հետո միջնորդական խումբը անհետաձգելի միջոցառումների ծրագիր էր կազմել , Հայաստանն ու Ղարաբաղը համաձայնել էին, Ադրբեջանը`մերժել:
  • «Բաքվում ուզում էին միայն տարածքների ազատագրում`առանց շրջափակման վերացման»,֊ պնդում է Մինսկի խմբի ռուս համանախագահ Վ.Կազիմիրովը:

1920 - Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց Հայաստանը խորհրդայնացնելու մասին։
1794 - Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրեց պատմա-մշակութային, գրական-հասարակական «Ազդարար»՝ հայկական առաջին, Հնդկաստանի՝ առաջին ոչ անգլերեն պարբերականը։

  • Հանդեսի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար (տետրակ) յուրաքանչյուրը՝ մոտ 50 էջ, 965 էջ ընդհանուր ծավալով։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Իվետա Մուկուչյան, գերմանահայ երգչուհի, մոդել

  • Ծնվել է Երևանում, 5 տարեկանում տեղափոխվել Համբուրգ՝ Գերմանիա։ 2009 թվականին վերադարձել է Հայաստան և մասնակցել է «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։
  • 2016 թվականի մայիսին «Love Wave» երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթին, որն անցկացվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։
  • 2016 թվականին Մուկուչյանը նաև արել է իր դերասանական առաջին քայլերը՝ նկարահանվելով «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում։

1944 - Ալեքսեյ Սիսակյան (ծնվ. Մոսկվա, մ. 2010), հայ խորհրդային տեսաբան ֆիզիկոս, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն
1940 - Գեորգի Մգոյան (մ. 2013), հայտնի մանկական վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ
1930 - Լևոն Գևորգյան, ճարտարապետ
1924 - Սերգեյ Էդուկարյանց (ծնվ. Խաբարովսկ, Ռուսաստան, մ. 2001), գնդակով հոկեյի մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1973), ՌՍՖՍՀ վաստակավոր մարզիչ (1969)
1922 - Վաչագան Վլասով (մ. 2003), գեներալ-մայոր, Ալմա-Աթայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի առաջին պետ
1922 - Հարություն Մկրտչյան (մ. 2002), Խորհրդային Միության հերոս

  • Ավագ սերժանտ Հարություն Մկրտչյանին Սևաստոպոլի համար մղված մարտերում շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում: Մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, Օդերի անցմանը, Ֆրանկֆուրտի և Բեռլինի գրավմանը։

1904 - Աշոտ Ներսեսյան, դերասան, վառ դերերի վարպետ, որկատարում էր մեղմ կատակերգական ոճով, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1954)
1902 - Համազասպ Հարությունյան (մ. 1971), խորհրդային դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան

  • Տասը տարի շարունակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններում ԽՍՀՄ պատվիրակությունների կազմում էր։
  • Թաղված է Նովոդևիչի գերեզմանատանը, Ն. Ս. Խրուշչովի կողքին:

1895 - Դանիել Դզնունի (մ. 1967) պատմաբան, կինոգետ, հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից