Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 18


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Թեոդիտոն քահանայի, Զենոն, Մակար և Եվդոքսեա զինվորների և Ռամելասի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Թեոդիտոն քահանան եկեղեցու ավագերեցն էր, ապրել է Հուլիանոս Ուրացող կայսեր ժամանակաշրջանում: Վերջինիս եղբորորդին` Հուլիանոս Կոմսը, որ կայսրության արևելյան նահանգների կառավարիչն էր, հրաման է արձակում աքսորել բոլոր եկեղեցականներին` եկեղեցիների գանձերն ավելի դյուրությամբ կողոպտելու համար: Թեոդիտոն քահանան մերժում է հեռանալ եկեղեցուց կամ հանձնել եկեղեցական սպասքը` շարունակելով իր սովորական աստվածային պաշտամունքը և քարոզչությունը: Կոմսը  ձերբակալում է նրան, նախ չարչարանքի ենթարկում, ապա գլխատում: Նախքան մարտիրոսության պսակն առնելը Թեոդիտոնն ատյանում որոշ կանխասացություններ է անում, որոնք բառացիորեն կատարվում են: Հուլիանոս Կոմսն անծանոթ հիվանդությունից, իսկ Ուրացող կայսրը, պարսիկների դեմ մղած պատերազմի ընթացքում անծանոթի արձակած նետից խոցվելով՝ չարաչար մեռնում են:
  • Զենոնը, Մակարը և Եվդոքսիոսը չարչարանքների են ենթարկվել և նահատակվել Մաքսիմիանոս կայսեր օրոք, 311-312 թվականներին, Փոքր Հայքի Մելիտենե քաղաքում: Եվդոքսիոսը, ով կայսերական բանակի զորավար էր, հալածանքների ժամանակ իր կնոջ` Վասիլուհու և զինակից ընկերներ Զենոնի և Մակարի հետ թաքնվում են: Ապա նա թաքստոցից դուրս է գալիս, հանձնվում զինվորականներին և Զենոնի հետ գլխատվում: Նրանց հետևում է նաև Ս. Մակարը:
  • Ռամելասը նահատակվել է Մաքսիմիանոս կայսեր օրոք: Արևելքի արշավանքի ժամանակ կայսրն իր զորքում հայտնաբերում է 11.000 քրիստոնյաների, որոնց աքսորում է Փոքր Հայքի Մելիտենե քաղաքը: Պահակազորի հրամանատար Ռամելասը հանդիմանում է կայսերն անաստվածության և անարդարության համար ու բացահայտ հռչակում իր քրիստոնյա լինելը, ինչի համար էլ անմիջապես գլխատվում է: 
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-18, 2023-10-24, 2024-10-22, 2025-10-21, 2026-10-20, 2027-10-19, 2028-10-24, 2029-10-23, 2030-10-22։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2019 - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, տիկնոջ հետ բնակության տեղափոխվեց Հայաստան։
2018 - ՄԻԵԴ-ը հրապարակեց 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները:

  • Որպես արդարացի փոխհատուցում՝ կառավարությունը Գրիգոր Ոսկերչյանին պետք է վճարի 3000, իսկ Մասիս Այվազյանին՝ 4500 եվրո գումար:

2018 - Ստամբուլում 90 տարեկանում մահացավ հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ 
2017 -
68 տարեկանում բանտում մահացավ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: 

  • Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թ հուլիսի 15-ին «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում: Բանտում գտնվելու ժամանակահատվածում Լևոն Հայրապետյանը առողջական ծանր վիճակում էր հայտնվել:

2016 - ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարեց, որ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 5 շրջանների հանձնման հարցն «անհրաժեշտ է դիտարկել ԼՂ հակամարտության կարգավորման մյուս տարրերի հետ, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, փախստականների վերադարձը, միջանցքի պահպանումն ու խաղաղապահական օպերացիայի անցկացումը»:
2016 - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով փոխզիջումը հնարավոր է, տարածաշրջանը կարող է ինքնավար հանրապետություն դառնալ: 

  • «Խելամիտ փոխզիջումը հնարավոր է. Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, նրանց կենսագործունեության, Ադրբեջանի կողմից տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ապահովումը: Եվ երկու ժողովուրդների միջև խաղաղ համագործակցությունը՝ տարածքների ազատագրման պայմանով: Ահա թե ինչպես ենք մենք տեսնում հակամարտության կարգավորումը»,- ասել է Ալիևը:
  • Միևնույն ժամանակ, չի կարող փոխզիջում լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցով: «Մենք երբեք չենք համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախության տրամադրման հետ»,- ընդգծել է նա:

2012 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացումը:
2011 - ԱՄՆ ի Լոնգ-Այլենդի բնակիչ, ոչ սթափ վիճակում գտնվող Վարուժան Խոջամիրյանը Նյու Յորք-Լոս Անջելես թռաչքի ժամանակ ինքնաթիռում տուրուդմպոց է սարքել, որի պատճառով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել:  
2011 - Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանը պայմանագիր ստորագրեցին ԱՊՀ-ում ազատ առևտրի գոտու մասին:
1999 - Հոկտեմբերի 18-21-ը կայացավ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության այցը Մոսկվա, որը գլխավորում էր խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը։
1991 - Ադրբեջանն անկախացավ Խորհրդային Միությունից։
1987 - Երևանում տեղի ունեցավ ցույց՝ մայրաքաղաքի էկոլոգիական խնդիրների և Չարդախլու գյուղի հայաթափման հետ կապված։
1932 - Մինջևանից Կապան է հասնում առաջին մարդատար գնացքը։

  • Երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում նոյեմբերի 7-ին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Եղիա Յավրույան (ծնվ. Չալտըր, Ռուսաստան), ֆուտբոլիստ
1963 - Գուրգեն Վարդանյան, հունգարականգեղասահքի մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ (1984)

  • Մարզել է կանանց մենասահքի Եվրոպայի առաջին չեմպիոն Յուլիա Շեբեշտյենին։

1958 - Հրանտ Բագրատյան, տնտեսագետ, Հայաստանի Հանրապետության վարչապետ (1993-1996), ՌՀՄ իսկական անդամ

  • 1995 - Ամերիկյան կենսաբանական ինստիտուտում ճանաչվել է տարվա մարդ:
  • 1997 թ. շնորհվել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվավոր դոկտորի կոչում։

1953 - Սթիվեն Սայադյան (ծնվ. Չիկագո, Իլինոյս ԱՄՆ), հայտնի ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, դերասան, պրոդյուսեր, օպերատոր

  • Էրոտիկ և պոռնոգրաֆիկ ֆիլմերի ճանաչված վարպետ: Նրա նկարներում նկարահանվել են ամերիկացի հայտնի պոռնոաստղեր։

1947 - Դավիթ Գասպարյան, գրականագետ
1936 - Ալինա Փահլևանյան, երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008)
1931 - Խաչիկ Նազարեթյան, դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1965)
1922 - Բաղիշ Հովսեփյան, արձակագիր
1911 - Վիկտոր Աբիանց (ծնվ. Չեռնոբիլ, Ուկրաինա, մ. 1984), հայ գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ինժեներ-մեխանիկ