Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 2


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ

Արենի Գինու Փառատոն 2021

  • Արդեն ավանդույթ դարձած Արենի գինու փառատոնը տեղի է ունենում հոկտեմբերի 2-ին Վայոց Ձոր մարզի Արենի գյուղում։ Փառատոնի ընթացքում տեղի և հարակից շրջանների բնակիչները ներկայացնում են իրենց գինիները, ազգային կերակրատեսակները, հուշանվերները գյուղի ամբողջ երկանյքով:
  • 2021-ին հատուկ ձևավորված առանձնացված տարածքում արտադրական գինեգործները, ներկայացնեն շուրջ 100 տեսակի գինիներ, ռեստորանները կառաջարկեն հայկական և միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները, պանրագործների տաղավարներում ներկայացված կլինի պանիրների լայն տեսականի:
  • Փառատոնին մուտքն անվճար է։ Արտադրական Գինիների տաղավարների ներկայացրած գինիներից օգտվելու համար պետք է ձեռք բերել 3000 ՀՀԴ արժողությամբ հատուկ փաթեթները։ Փաթեթներն ներառում են․ գինու ապակե բաժակ, կտորե հարմարավետ պատյան Արենի Գինու Փառատոնի ապրանքանիշով։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ՝ քրոնիկոն։
2008 - Սերժ Սարգսյանը ուղերձով դիմում է հայ ժողովրդին, որում ասում է.

  • «Առաջիկա ամիսներին Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել, իսկ առաջիկա տարիներին սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»։ 

2006 - Մինսկի խումբը այցելում է Բաքու, Երևան, մեկ ամիս անց էլ միջնորդները հանդիպում են Հայաստանի ու Ղարաբաղի նախագահներին Մինսկում` ԱՊՀ գագաթնաժողովում։

  • «Մաքոքային» այս դիվանագիտությունը շոշափելի արդյունք չի տալիս: Միջնորդները պնդում են, թե սպառել են իրենց երևակայությունը, և հիմա կողմերից են սպասում պատասխան, կամ` նոր, այլընտրանքային տարբերակ: Կողմերը «թայմ֊աուտ» են վերցնում`քննարկումների համար:
  • Բրյուսելում տարեվերջին կայանում է ԵԱՀԿ նախարարական հանդիպումը, որտեղ Օսկանյանն ու Մամեդյարովն անգամ չեն հանդիպում:

2002 - Դատարանում Հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հայտարարում է, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով մտադիր է առաջադրել իր թեկնածությունը հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում։
2001 - Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դեմ քրեական գործ է հարուցվում Ռոբերտ Քոչարյանի դեմ սադրանք կազմակերպելու փաստով։

  • Գողության համար դատապարտված ոմն Հարություն Գրիգորյանը, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործների հետ նույն խցում է եղել,  50 հազար դոլարի դիմաց պետք է հայտարարեր, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։ Առերեսման ժամանակ Գրիգորյանը հրաժարվել է իր հայտարարությունից, ասել է Սաղաթելյանը և հավելել. «Չեմ հրաժարվելու էն մտքից, թե ես ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանն է եղել հոկտեմբերի 27-ի կազմակերպիչը»։

2000 - ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը խոսում է հակամարտության կարգավորման նոր՝ մի հարցի, մի պատասխանի սկզբունքի մասին։

  • Նա գտնում է, որ պետք չէ հստակեցնել Ղարաբաղի իրավական կարգավիճակը։

1996 - ԵԱՀԿ Մինսկի խումբն այցելում է Ստեփանակերտ, համանախագահող, ֆինն Հեյկի Թալվիտիեն և ռուս Վալենտին Լոզինսկին կոչ են անում մինչև դեկտեմբեր` Լիսաբոնում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը ավարտին հասցնել կարգավորման շուրջ քաղաքական բանակցությունները։

  • Տարիներ անց ֆինն դիվանագետ Տերհի Հակալան իր գրքում պատմել էր. «այն ժամանակ, երբ Ֆինլանդիան ստանձնեց համանախագահությունը, բանակցությունները տապալված էին ընթացակարգային տարաձայնությունների պատճառով, որոնցից ամենալուրջը վեճն էր, թե ինչ կարգավիճակ է ունենալու Ղարաբաղը բանակցային գործընթացում: Չնայած դե ֆակտո ստեղծված իրավիճակին, Ադրբեջանը մինչ օրս Ղարաբաղը որպես հակամարտության կողմ չի ճանաչում, և պնդում է, թե վեճը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է: Մինսկի խմբի անդամների դիրքորոշումը հստակ է` Ղարաբաղը աներկբա հակամարտության երրորդ կողմն է, և ԵԱՀԿ փաստաթղթերը խոսում են հավաքական` «հակամարտության կողմերի մասին»` հավելյալ բանավեճերից խուսափելու համար»:
  • Ֆինն դիվանագետը այս տողերը հրապարակել է 1998֊ին` «ԵԱՀԿ Մինսկի գործընթացը. հավասարակշռություն հինգ տարի անց» գրքում:

1992 - Լիովին ձախողվեց հյուսիս-արևելքից ԼՂՀ Մարտունի քաղաքի վրա ձեռնարկված ադրբեջանական լայնածավալ հարձակումը:

  • Վճռական հակագրոհով հայկական ուժերը թշնամուն հետ շպրտեցին ելման դիրքերից և ազատագրեցին 2 տարի առաջ Ադրբեջանի կողմից զավթված զգալի տարածքներ:

1955 - Էջմիածնի Մայր տաճարում տեղի ունեցավ Ծայրագույն պատրիարք Ամենայն հայոց նորընծա կաթողիկոս Վազգեն Ա-ի օծումը։

  • Օծման արարողությունը կատարեցին Եգիպտոսի թեմի առաջնորդ Մամբրե արքեպիսկոպոս Սիրունյանը, Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդ Մամբրե արքեպիսկոպոս Գալֆայանը, Հարավային Ամերիկայի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Մանուկյանը, Վարդան արքեպիսկոպոս Գասպարյանը (Կալիֆոռնիա), Կիլիկիայի կաթողիկոսության ներկայացուցիչ Դերենիկ եպիսկոպոս Փոլադյանը, ներքին թեմերից՝ Վահան արքեպիսկոպոս Կոստանյանը, եպիսկոպոսներ Սուրեն Թորոսյանը և Սահակ Տեր-Հովհաննիսյանը։
  • Օծման ժամանակ Ծայրագույն պատրիարք Ամենայն հայոց նորընծա կաթողիկոս Վազգեն Ա-ին մատուցվեց հայրապետական գավազանը։ Օծման առթիվ մատուցվեց հանդիսավոր պատարագ, որը կատարեց կաթողիկոս Վազգեն Ա-ն։ 
  • Վազգեն Ա-ն պաշտոնավարում է գրեթե 40 տարի՝ մինչև 1995 թվականի օգոստոսի 18-ը, երբ 85 տարեկանում հեռանում է կյանքից:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1948 - Սամվել Գևորգյան (2014), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ
1938 - Վլադիկ Ներսեսյանց, ռուս հայ գիտնական, իրավաբան (մ. 2005)
1936 - Ֆրիդ Սողոյան, հայ քանդակագործ, նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1981), Ռուսաստանի ժողովրդական նկարիչ (2004), Ուկրաինայի ժողովրդական նկարիչ (2011)
1932 - Իրինա Պոդոշյան, երգչուհի
1931 - Աշոտ Մելիք-Շահնազարյան (ծնվ. Թբիլիսի, մ. 2004), Մեքսիկայում և Կուբայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2001-2004)

  • Աշոտ Մելիք-Շահնազարյանը Համահայկական խաղերի նախաձեռնողն ու կազմակերպիչն է: 1997 թվականին ընտրվել է այդ մրցումների համաշխարհային կոմիտեի նախագահ։

1922 - Իզաբելլա Աղայան (մ. 2010), կերամիկական նկարիչ, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ

  • Իզաբելլա Աղայանը հին հայկական տոհմի ժառանգորդ նկարչուհի է, ով աշխարհին նվիրել է մշակույթի հայտնի գործիչների մի ամբողջ համաստեղություն։ Նրա նախնիների թվում են ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանը, հայ գրող և մանկավարժ Ղազարոս Աղայանը։

1901 - Թաթուլ Ալթունյան, հայ կոմպոզիտոր (1973)
1879 - Պավել Ամիրագո (մ. 1945), երգիչ (տենոր), Բաքվի, Տաշքենդի և Կիսլովոդսկի օպերայի և բալետի թատրոնների տնօրեն
1834 - Գևորգ Խանթարջյան, քահանա (1906)

  • 1880 թ. մայիսից մինչև դեկտեմբեր զբաղվել է սովամահ հայերի օգտին նվիրատվություններ հավաքելով։