Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 20


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրը (Հայ Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Խարիթյանք ազգությամբ հաբեշ էին և ապրում էին Եթովպիայի Նեհրան քաղաքում: 6-րդ դարում հրեաները հզորացել էին այդ երկրում: Եվդեմոնա քաղաքի թագավոր Դու Նովասը հարձակվում է քրիստոնյա Նեհրան քաղաքի վրա` բնակիչներին հուդայական հավատին դարձնելու նպատակով: Խաբեությամբ գրավելով քաղաքը` հրամայում են խարույկի վրա այրել հոգևորականներին, վանականներին և միանձնուհիներին, իսկ քաղաքի կառավարիչ Արեթին և մեծամեծներին բանտարկում են: Հարցաքննության ժամանակ Դու Նովասը դիմում է նրանց` պահանջելով ուրանալ Քրիստոսին: Սակայն քաղաքացիները 95-ամյա կառավարչի գլխավորությամբ մերժում են` ասելով. «Չենք ուրանա Քրիստոսին, քանի որ նա մեզ համար կյանք է, իսկ հանուն նրա մահը ձեռքբերում է» և անվախ հանձնվում են տանջանքների: Մի քանի տարի անց քրիստոնյա արքա Ելեսբովամը հաղթում է Դու Նովասին և քրիստոնեությունը պետական կրոն հռչակում ողջ Եթովպիայում:
  • Հուլիանոս Մեծի օրոք Արտեմեան երիտասարդ, առաքինի զորական էր կայսերական բանակում և հասել էր պատվիրակի աստիճանի: Նույն հավատարմությամբ նա, որպես Եգիպտոսի բանակի ընդհանուր հրամանատար, ծառայում է հաջորդ կայսեր իշխանության ժամանակ: Հետագայում, երբ Հուլիանոս Ուրացող կայսրը պարսկական արշավանքի ժամանակ Անտիոքում դատում է երկու երեցներին` Եվգենիոսին ու Մակարին, Արտեմեան համարձակվում է համաժողովրդական կերպով մեղադրել նրան դաժանության և անպատվության մեջ, ինչի համար չարչարանքների է ենթարկվում և գլխատվում:
  • Սրբի մահից հետո նրա մասունքները տեղափոխվում են Կ.Պոլիս և ամփոփվում Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցում, իսկ այսօր այդ մասունքների մի մասը պահպանվում է Աթոս սուրբ լեռան վրա՝ Ս. Պանտելեյմոն վանքում:
  • Քրիստափորը և երկու կանայք` Կալինիկեն և Ակյուլինեն, նահատակվել են Դեկոս կայսեր օրոք Լիկիայում: Ս. Քրիստափորը Հուլիանոս կայսեր օրոք գերեվարվում է, ծառայում հռոմեական բանակում և այդ ընթացքում քրիստոնյա դառնում: Տեսնելով իր հավատակիցների անմարդկային չարչարանքները` նրա մեջ մեծ ցանկություն է առաջանում հանդիմանել հեթանոսներին և քարոզել ճշմարտությունը, սակայն հունարեն չիմանալու պատճառով ի վիճակի չի լինում: Սակայն աղոթքով Տիրոջից հունարեն խոսելու շնորհ է ստանում: Մի օր նկատում է, որ զինվորականները մի քրիստոնյայի են տանջում: Քրիստափորը հանդիմանում է նրանց և ազատում այդ քրիստոնյային: Քաղաքի դատավորը, իրազեկ դառնալով այս ամենին, 200 զինվոր է ուղարկում՝ նրան ձերբակալելու, ովքեր, սակայն, ճանապարհին Քրիստափորի քարոզի և կատարած հրաշքի շնորհիվ նույնպես քրիստոնյա են դառնում: Երբ նրան դատավորի առջև են բերում, հանդիմանախառն պատասխաններ է տալիս՝ մերժելով դատավորի՝ կռապաշտ դառնալու հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվում և բանտարկվում: Ապա նրա մոտ են ուղարկում երկու պոռնիկ կանանց` Կալինիկեին և Ակյուլինեին՝ նրան գայթակղելու համար: Սակայն վերջիններս նրա քարոզության միջոցով դարձի են գալիս: Զայրացած դատավորը նախ նահատակել է տալիս երկու կանանց, ապա` զինվորներին, ովքեր բացահայտում են իրենց քրիստոնյա լինելը, իսկ հետո գլխատում է Ս. Քրիստափորին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-20, 2023-10-26,  2024-10-24, 2025-10-23, 2026-10-22, 2027-10-21, 2028-10-26, 2029-10-25, 2030-10-24։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2020 - ՀՀ վարչապետին միջնորդներն առաջարկել են «5 + 2» տարբերակը։

  • Պարզ էր, որ Շուշին ու Հադրութը չէին մտնում «5 + 2»-ի մեջ։

2020 - Ադրբեջանցիները գրավում են Խոդա Աֆարինը, Զանգելանը, հասնում Մեղրիի սահման։
2017 - Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ դարձան Կարուշ Ղուկասյանը, Անդրանիկ Կարապետյանը և Սոնա Պողոսյանը:
2017 - Փարիզաբնակ մտավորական Հրայր Հրաչյանը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին նվիրաբերեց Միսաք Մեծարենցի հանրահայտ «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» աղոթք-բանաստեղծության ինքնագիրը: 
Հայ պոեզիայի այս գլուխգործոցը Մեծարենցը հյուսել է կյանքի վերջին ամիսներին` կոչելով այն «Արդի մարդուն «Հայր մերը»»:
2015 -  Նախկինում «Ժողովուրդ» օրաթերթում խմբագիր աշխատած, հետագայում ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը «ամենայն պատասխանատվությամբ պնդում է, որ ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը շուրջ 600 հազարով ավել է պաշտոնական ցուցանիշների հիման վրա ստացվող ընտրողների թվից:
2014 - Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ Ղարաբաղ այցելելու հրավերներ է ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: 

  • «Մեր կարծիքով, համանախագահ երկրների ղեկավարները չեն կարող լրջագույն հաջողությունների հասնել զբաղվելով մի երկրի, մի ժողովրդի ճակատագրով առանց անմիջական շփումներ ունենալու այդ երկրի հետ: Այսօր էլ գտնում ենք, որ սա միջազգային հանրության կողմից իրականացվող աշխատանքներում ամենամեծ բացերից մեկը հենց կայանում է դրանում»,- հայտարարել է Բակո Սահակյանը։

2000 - Աշոտ Մանուչարյանը մի շարք ծանրագույն մեղադրանքներ է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին, որոնք վերաբերվում են հոկտեմբերի 27-ի քննությանը:

  • Սպանության գլխավոր վարկածը Մեղրիի փոխանակումն է Լաչինի միջանցքի հետ, որին համաձայն է եղել Քոչարյանը դեմ են եղել Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը։

2000 - Կառավարությունը հաստատում է էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման ժամանակացույցը: 
1999 - Մայր Աթոռում իր աշխատանքներն է սկսում Ազգային Եկեղեցական ժողովը. Էջմիածինը պատրաստվում է կաթողիկոսի ընտրություններին, որն, ըստ ժամանակացույցի, պետք է տեղի ունենա հաջորդ օրը: 

  • Ժողովի պատվիրակների մեջ են Վազգեն Սարգսյանի եղբայրը, Գագիկ Ծառուկյանը, 7 մարզպետեր, Աշտարակի միլպետը: Նրանք կաթողիկոսին պետք է ընտրեն սուրբ հոգու ներշնչանքով:

1999 - Հայ-թուրքական բիզնես ֆորումի թուրք նախագահը վստահ է, որ մոտ ապագայում կբացվի հայ-թուրքական սահմանը։ 
1999 - ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Սթիվեն Սեստանովիչը և Մինսկի խմբի ամերիկացի եռանախագահ Քերի Քավանոն Երևանում հանդիպում են Քոչարյանի, Վ. Սարգսյանի, Օսկանյանի և Ս. Սարգսյանի հետ:

  • Հաջորդ օրը Սեստանովիչը և Քավանոն Բաքվում ղարաբաղյան բանակցությունները շարունակում են Ալիևի, Թոֆիկ Զուլֆուգարովի, Աբիևի հետ: Այս հանդիպումից երեք օր անց հրաժարական են տալիս արտգործնախարար Զուլֆուգարովը և Ալիևի աշխատակազմի կարևոր դեմքերից Էլդար Նամազովը: Ավելի վաղ հրաժարական էր տվել Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեն:

1998 - 40- օրյա պաշտոնավարումից հետո Կասյա Աբգարյանը Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակի պարտականությունները հանձնում է Վահե Գաբրիելյանին: 

  • Տիկին Աբգարյանը խնդիրներ ունի նախագահի տեսակետը լրագրողներին հասցնելու հարցում:

1993 - Ադրբեջանը խախտում է օգոստոսի 31- ից հաստատված հրադադարը։
1987 - Հեյդար Ալիևին հեռացնում են քաղբյուրոյից։
1980 - ASALA. Չպայթած ռումբ է գտնվում Փարիզի Շվեյցարիա ուղևորվող Ինթրլեյքըն գնացքի մեջ։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «Հոկտեմբերի 3»  կազմակերպությունը ստանձնում է պատասխանատվությունը՝ ցույց տալով, որ ցանկության դեպքում կարող է պայթեցնել նաև ուղևորատար գնացքներ։

1977 - ASALA. Աթենքում նռնակ է նետվում Թուրքիայի դեսպանության մամլո կցորդի օգնական Մէթին Եալմանի մեքենայի վրա, որի հետևանքով մեքենան այրվում է։

  • Պատասխանատվությունх ստանձնում է Հայ Գաղտնի Բանակը։

Նույն թվականին Հայ Գաղտնի Բանակի կողմից իրականացված այլ գործողություններ.

  • Փարիզում պայթեցվում են Թուրքիայի դեսպանատան տուրիզմի և քարոզչության բաժինները։
  • Չորս պայթյուններ Անկարայի տարբեր թաղամասերում։
  • Պայթյուն Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։
  • Պայթյուն Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան տուրիզմի գրասենյակում։
  • Պայթյուն լոնդոնում գտնվող թրքական բանկում։
  • Մահափորձ Թուրքիայի լրտեսական գործակալության տնօրենի և նրա օգնականի դեմ։ Երկուսն էլ ծանր վիրավորվում են։
  • Թուրքիայում ավերվում է Դեմիրելի կուսակցության անդամների թեյարանը, որը ծառայում էր որպես կուսակցության ոչ պաշտոնական հավաքատեղի։
  • Փարիզում պայթեցվում է Թուրքիայի դեսպանատան տեղեկատվական գրասենյակը։
  • Եվս վեց ռազմական գործողություններ, որոնք վայրը ԱՍԱԼԱ-ի անդամները դեռևս չեն նշում, այդ վայրերում դեռևս գործող ԱՍԱԼԱ-ի տղաների անվտանգությունն ապահովելու նպատակով։

1971 - Հայաստանում մեծ շուքով նշում է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակը։
1954 - Մոսկվայում կայանում է ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղը՝ Երևանի «Սպարտակի» (հետագայում վերանվանվում է «Արարատ») և Կիևի «Դինամոյի» միջև:

  • Եղանակային անբարենպաստ պայմաններում իրեն ավելի լավ է դրսևորում Կիևի «Դինամոն»՝ հաղթանակ տանելով 2:1 հաշվով: 

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1967 - Արթուր Գրիգորյան (ծնվ. Տաշքենդ), բռնցքամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Գերմանիայի չեմպիոն, WBO վարկածով աշխարհի չեմպիոն (1996-2004)

  • Անցկացրել է 384 մենամարտ, որոնցից 361-ում հաղթել է:

1963 - Ռուբեն Ապրեսյան (ծնվ. Մոսկվա), աբստրակցիոնիստ նկարիչ
1956 - Արարատ Սարգսյան, հայ ժամանակակից նկարիչ
1937 - Լարի Զարյան (մ. 2011), քաղաքական և հասարակական գործիչ, չորս անգամ ընտրվել է Կալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ

  • Լ. Զարյանն առաջին հայն է ԱՄՆ-ում, որը հաղթել է քաղաքի ղեկավարի ընտրություններում։

1923 - Սամուել Խաչիկյան (ծնվ. Թավրիզ, Իրան, միտք: 2001), կինոռեժիսոր, սցենարիստ

  • Նա իրանական կինոյի պատմության առաջին թրեյլերն է նկարել 1954 թվականին «Շիրազից աղջիկը» ֆիլմի համար։
  • Նրա որդին՝ Էդվին Խաչիկյանը, ներկայումս Թեհրանի կինոստուդիայի տնօրենն է։

1921 - Նաում Գրեբնև (ծն. Հարբին, Չինաստան, մ. 1988), Կովկասի և Արևելքի ժողովրդական պոեզիայի և դասական բանաստեղծների թարգմանիչ

  • Գրեբնևի թարգմանությամբ առանձին հրատարակություններով լույս են տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Նահապետ Քուչակի «Հայրեններ»  միջնադարյան հայկական երկերը: Նրա թարգմանած հայ բանաստեղծների թվում են այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են ՝ Դավթակ Քերթողը, Ներսես Շնորհալին, Ֆրիկը, Մկրտիչ Նաղաշը, Քերովբեն, Նաղաշ Հովնաթանը, Բաղդասար Դպիրը, Գրիգոր Օշականցին, Հովհաննես Թումանյանը, Համո Սահյանը և այլն:
  • Նարեկացու բանաստեղծությունների Ն. Գրեբնևի թարգմանության հիման վրա Ալֆրեդ Շնիտկեն Կոնցերտ է գրել։

1913 - Ջորջ Մայքլ Հակոբյան (ծնվ. Խարբերդ, Արևմտյան Հայաստան, մ. 2010), կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր

  • Նրա «Մոռացված ցեղասպանություն» (1976)  ֆիլմը Երկու անգամ առաջադրվել Էմմիի մրցանակաբաշխությանը։

1907 - Արլին Ֆրենսիս (Արլին Ֆրենսիս Ղազանյան, ծնվ. Բոստոն, ԱՄՆ, մ. 2001), դերասանուհի, ռադիո և հեռուստահաղորդավար

  • Ղազանյանը դարձել է հեռուստատեսության առաջին կանանցից, ով իր վրա է վերցրել ոչ երաժշտական, ոչ դրամատիկ բնույթի ծրագրեր վարելու պարտականությունը։
  • 1954-1957թթ. նա վարել է կանանց լսարանին ուղղված "Home" ծրագիրը և դարձել նրա գլխավոր խմբագիրը։
  • "Newsweek" ամսագիրը Ֆրենսիսի նկարը տեղադրել է շապիկին՝ «Հեռուստատեսության առաջին տիկին» մակագրությամբ։

1899 - Արմեն Գուլակյան, հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ (մ. 1960)
1890 - Տիգրան Խռլոփյան (մ. 1968), սփյուռքահայ հասարակական և մշակութային գործիչ
1880 - Ալեքսանդր Սունդուկյանց (մ. 1936), վիրաբույժ
1735 - Պետրոս Քալանթարյան (ծնվ. Նոր Ջուլֆա), XVIII դարի հայ բժիշկ