Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 21

 Հայեր  21/10/2021   10:50    110  
Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 21

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրը Հայ Հայ Առաքելական Եկեղեցի

  • Ս. Խարիթյանք ազգությամբ հաբեշ էին և ապրում էին Եթովպիայի Նեհրան քաղաքում: 6-րդ դարում հրեաները հզորացել էին այդ երկրում: Եվդեմոնա քաղաքի թագավոր Դու Նովասը հարձակվում է քրիստոնյա Նեհրան քաղաքի վրա` բնակիչներին հուդայական հավատին դարձնելու նպատակով: Խաբեությամբ գրավելով քաղաքը` հրամայում են խարույկի վրա այրել հոգևորականներին, վանականներին և միանձնուհիներին, իսկ քաղաքի կառավարիչ Արեթին և մեծամեծներին բանտարկում են: Հարցաքննության ժամանակ Դու Նովասը դիմում է նրանց` պահանջելով ուրանալ Քրիստոսին: Սակայն քաղաքացիները 95-ամյա կառավարչի գլխավորությամբ մերժում են` ասելով. «Չենք ուրանա Քրիստոսին, քանի որ նա մեզ համար կյանք է, իսկ հանուն նրա մահը ձեռքբերում է» և անվախ հանձնվում են տանջանքների: Մի քանի տարի անց քրիստոնյա արքա Ելեսբովամը հաղթում է Դու Նովասին և քրիստոնեությունը պետական կրոն հռչակում ողջ Եթովպիայում:
  • Հուլիանոս Մեծի օրոք Արտեմեան երիտասարդ, առաքինի զորական էր կայսերական բանակում և հասել էր պատվիրակի աստիճանի: Նույն հավատարմությամբ նա, որպես Եգիպտոսի բանակի ընդհանուր հրամանատար, ծառայում է հաջորդ կայսեր իշխանության ժամանակ: Հետագայում, երբ Հուլիանոս Ուրացող կայսրը պարսկական արշավանքի ժամանակ Անտիոքում դատում է երկու երեցներին` Եվգենիոսին ու Մակարին, Արտեմեան համարձակվում է համաժողովրդական կերպով մեղադրել նրան դաժանության և անպատվության մեջ, ինչի համար չարչարանքների է ենթարկվում և գլխատվում:
  • Սրբի մահից հետո նրա մասունքները տեղափոխվում են Կ.Պոլիս և ամփոփվում Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցում, իսկ այսօր այդ մասունքների մի մասը պահպանվում է Աթոս սուրբ լեռան վրա՝ Ս. Պանտելեյմոն վանքում:
  • Քրիստափորը և երկու կանայք` Կալինիկեն և Ակյուլինեն, նահատակվել են Դեկոս կայսեր օրոք Լիկիայում: Ս. Քրիստափորը Հուլիանոս կայսեր օրոք գերեվարվում է, ծառայում հռոմեական բանակում և այդ ընթացքում քրիստոնյա դառնում: Տեսնելով իր հավատակիցների անմարդկային չարչարանքները` նրա մեջ մեծ ցանկություն է առաջանում հանդիմանել հեթանոսներին և քարոզել ճշմարտությունը, սակայն հունարեն չիմանալու պատճառով ի վիճակի չի լինում: Սակայն աղոթքով Տիրոջից հունարեն խոսելու շնորհ է ստանում: Մի օր նկատում է, որ զինվորականները մի քրիստոնյայի են տանջում: Քրիստափորը հանդիմանում է նրանց և ազատում այդ քրիստոնյային: Քաղաքի դատավորը, իրազեկ դառնալով այս ամենին, 200 զինվոր է ուղարկում՝ նրան ձերբակալելու, ովքեր, սակայն, ճանապարհին Քրիստափորի քարոզի և կատարած հրաշքի շնորհիվ նույնպես քրիստոնյա են դառնում: Երբ նրան դատավորի առջև են բերում, հանդիմանախառն պատասխաններ է տալիս՝ մերժելով դատավորի՝ կռապաշտ դառնալու հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվում և բանտարկվում: Ապա նրա մոտ են ուղարկում երկու պոռնիկ կանանց` Կալինիկեին և Ակյուլինեին՝ նրան գայթակղելու համար: Սակայն վերջիններս նրա քարոզության միջոցով դարձի են գալիս: Զայրացած դատավորը նախ նահատակել է տալիս երկու կանանց, ապա` զինվորներին, ովքեր բացահայտում են իրենց քրիստոնյա լինելը, իսկ հետո գլխատում է Ս. Քրիստափորին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-20, 2023-10-26,  2024-10-24, 2025-10-23, 2026-10-22, 2027-10-21, 2028-10-26, 2029-10-25, 2030-10-24։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2019 - «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում շուրջ մեկ շաբաթ գտնվող Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը դուրս գրվեց հիվանդանոցից և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
2019 - Ձերբակալվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
2017 - Ալբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց հաղթողի կոչումը և ռեկորդ սահմանեց: 
2012 - Հայտնի է դառնում, որ 13 քաղբանտարկյալներին հանդիպելու պահանջով ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Յագլանդին ուղղված 11 հասարակական կազմակերպությունների նամակը տեղ չի հասել: 

  • Վերջինս Երևանում հայտարարում է, որ առաջին անգամ է լսում այդ նամակի մասին: Սակայն նկատում է, որ Եվրախորհրդի համար անընդունելի է քաղբանտարկյալների առկայությունը:

2008 - Հայաստան է այցելում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
2000 - Հոկտեմբերի 27-ի դրդապատճառների մասին Աշոտ Մանուչարյանի տեղեկություններով հետաքրքրվում է զինվորական դատախազությունը: 

  • Դեռ ասուլիսից առաջ նրան զանգահարում է զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ պարզաբանեք Մեղրիի վարկածի մասին ձեր տեղեկությունները: Մանուչարյանը խոստանում է պարզաբանել ասուլիսից հետո: Նրա տուն ոստիկանություն է գալիս, սակայն բերման են ենթարկում հաջորդ օրը: Այստեղ նա տեղեկանում է, որ իրեն չեն ձերբակալելու իր վարկածների համար։

2000 - Հայաստանի օլիմպիական կոմիտեն 2000-ի այս օրը Լոզանի դատարանում բողոքարկում է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը, որով դոպինգ օգտագործելու համար Սիդնեյին օլիմպիադայի բրոնզե մեդալից զրկել են ծանրամարտիկ Աշոտ Դանիելյանին: 

  • Մեր օլիմպիական կոմիտեի նախագահ Բենուր Փաշայանը վստահեցնում է, որ Սիդնեյ ուղարկելուց առաջ բոլոր մարզիկներին ստուգել են, դոպինգ չկար:

1997 - Երևան է ժամանում Կիրիլ Լավրովը՝ նշելու իր աշակերտ Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի 60-ամյակը, ինչպես նաև հայ թատրոնի 2050-ամյակը:
1993 - Ադրբեջանը խախտում է օգոստոսի 31- ից հաստատված հրադադարը, և մի քանի օր անց կորցնում է Զանգելանի շրջանն ու Հորադիզ քաղաքը։

  • Հրադադարը ձեռք էր բերվել Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնագիրը ստորագրել էին Ղարաբաղի ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը և արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը և Ադրբեջանի ԳԽ նախագահ Ա Ջալիլովը։

1992 - Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Գերագույն խորհրդում ամփոփում է իր նախագահության մեկ տարին: 

  • Նա պետության վիճակն ընդհանուր առմամբ գնահատում է ծանր:
  • Լուծվելիք խնդիրներից ամենակարևորը նա համարում է Մեծամորի ատոմակայանի վերագործարկումը, որի աշխատանքները դադարեցվել էին 1988-ի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո:

ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Արթուր Ալեքսանյան (ծնվ. Գյումրի), հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մրցանակակիր: Միջազգային կարգի սպորտի վարպետ

  • Ըստ Ըմբշամարտի համաշխարհային ասոցիացիայի (UWW) 2016-ին հրապարակած վարկանիշային աղյուսակի, հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգում առաջին տեղը տրվեց Արթուր Ալեքսանյանին:

1989 - Առաքել Միրզոյան (ծնվ. Երևան), հայ ծանրորդ, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն և արծաթե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության և միջազգային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

  • Հայտնի խորհրդային ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին է:

1980 - Քիմ Քարդաշյան (ծնվ. Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի ֆոտոմոդել և հայ-շոտլանդական-հոլանդական ծագում ունեցող դերասանուհի

  • Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։
  • Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է թեթև ատլետիկայի հայտնի մարզիկ Բրյուս Ջենների հետ։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին։ Քիմն ունի երկու քույր՝ Քլոեն և Քորթնին և մեկ եղբայր Ռոբը։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները։ Քարդաշյանը «Keeping Up With the Kardashians» հեռուստատեսային ծրագրերի աստղերից է՝ իր երկու քույրերի, մոր, եղբոր, երկու խորթ քույրերի և խորթ հոր հետ։
  • 2010 թ. հուլիսի 1-ին Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվել է Քարդաշյանի մոմե արձանը։ Քարդաշյանն առաջին անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ, սակայն ամուսնությունից 72 օր հետո բաժանվել են։ Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ 2014 թվականի մայիսին նրանք ամուսնացել են Ֆլորենցիայում։

1974 - Սիմոն Բիրչ (ծնվ. Բրայթոն, Մեծ Բրիտանիա), նկարիչ

  • 2007 թվականին Սայմոնը լուրջ ախտորոշում է ստացել՝ ուռուցքաբանության հազվագյուտ ձև... Այդ ժամանակից ի վեր նա յուղաներկով վառ, զգացմունքներով հագեցած նկարներ է նկարում։

1962 - Վինսենթ Բաղյան (Փամբաղյան, ծնվ. Սանտ Կվին, Ֆրանսիա), երգիչ
1951 - Արարատ Խրիմյան (ծնվ. Ախալքալաք, Վրաստան, մ. 2012), քաղաքական գործիչ, գործարար

  • Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու համար մեդալներով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրով:

1949 - Հովհաննես Միկոյան (ծնվ. Մոսկվա), ավիակոնստրուկտոր

  • Հայրն Արտեմ Միկոյանն է։

1946 - Վալերի Մյալո (ծնվ. Ստերլիտամակ, Ռուսաստան), ԽՍՀՄ դիսկ-ժոկեյը

  • Ստացել է «Կարմիր» ("Red") մականունը, երբ հնչեցրել է Լ.Բրեժնևի ձայնը Օլիմպիադա 80-ի փակման օրը։
  • Դեպի Արարատ լեռը  ջերմային օդապարիկով «Թռիչք Նոյյան տապանով» միջազգային նախագծի հեղինակ է:

1943 - Լևոն Պողոս Զեքիյան («Հայր Լևոն», ծնվ. Ստամբուլ, Թուրքիա), փիլիսոփա, մանկավարժ, հասարակական գործիչ, Վենետիկի հայկական ակադեմիայի գլխավոր քարտուղար (մինչև 1981 թ.)
1942 - Լաուրա Վարդանյան (ծնվ. Գառնի), դերասանուհի
1941 - Սիմոն Տերյան (ծնվ. Գանձակ, մ. 2000) Հայաստանի պետական էստրադային նվագախմբի երաժիշտ, մենակատար
1929 - Թելմա Բերեկյան (ծնվ. Նիցա, Ֆրանսիա), պատմության և աշխարհագրության պրոֆեսոր

  • Նրա ծնողները Ֆրանսիա են գաղթել 1915 թվականի ցեղասպանությունից հետո։

1929 - Ռաֆայել Հակոբյան, օդային ակրոբատ, ծաղրածու, ՌԴ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1928 - Ջանիկ Ջանոյան (մ. 2010), պետական և քաղաքական գործիչ, ՀՀ ֆինանսների նախարար (1975-1993)
1923 - Ռադամես Միքայելյան, հրթիռային զենքի մասնագետ
1902 - Կարո Հովնաթանյան, հայ խորհրդային վիրաբույժ
1863 - Սիպիլ (Զապէլ Խանճեան), ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1934), գրող, հայտնի հայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ, մանկավարժ
1848 - Մկրտիչ Փորթուգալյան, արևմտահայ ազգային-ազատագրական պայքարի գործիչ (մ. 1921 թ.)
1824 - Միխայիլ Լորիս-Մելիքով (ծնվ. Թբիլիսի, խելք. 1888), կոմբ, Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար (օգոստոս 1880 - մայիս 1881)

  • Սերում է Սոմխեթի հին հայ մելիքական տոհմից։
  • Կովկասում եղել է հմուտ զորահրամանատար և տեղական ադմինիստրատոր։ Հատուկ ուշադրություն է դարձրել ժողովրդական կրթությանը։ Նրա օրոք ուսումնական հաստատությունների թիվը մի քանի տասնյակից հասել է 300-ի։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0