Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 25

 Հայեր  25/10/2021   12:00    59  
Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 25

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա որդիների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Վարոսը հռոմեացի զինվոր էր, որ ծառայում էր Եգիպտոսում Մաքսիմինոս կայսեր օրոք: Երբ 7 մենակյացները ձերբակալվում և բանտարկվում են, նրանցից մեկը մեռնում է նույն գիշեր, և Վարոսը մեռնողի տեղն է գրավում, որպեսզի ինքն էլ մարտիրոսանա, ինչի համար դատավորը, զայրանալով, չարաչար տանջանքների ենթարկելով, սպանում է նրան:
  • Թեոդիտեն ու նրա որդիները նահատակվել են Դիոկղետիանոս կայսեր օրոք շուրջ 304թ.: Թեոդիտեն այրի բարեպաշտ կին էր, ով բնակվում էր Մակեդոնիայում իր երեք զավակների հետ, և նրանց դաստիարակել էր քիստոնեական ոգով: Հեթանոս ազնվականներից մեկը, սիրահարվելով նրան, ամուսնության առաջարկ է անում, սակայն մերժվում է: Այս բանի համար նրա աչքի առաջ զավակներին չարաչար տանջում են, սակայն նրանք քաջաբար դիմանում են և չեն ուրանում իրենց հավատը: Ի վերջո, բոլորին կրակն են նետում:
    Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-24, 2023-10-30, 2024-10-28, 2025-10-27, 2026-10-26, 2027-10-25, 2028-10-30, 2029-10-29, 2030-10-28։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2019 - Հայաստանի ծանրամարտի երիտասարդների թիմի անդամ Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ռեկորդակիր և չեմպիոն:
2018 - Լեհաստանում ընթացող Եվրոպայի Մ23 առաջնության ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն` միևնույն ժամանակ ռեկորդ սահմանելով:

  • 85 կգ քաշային կարգում Կարապետյանի պոկում վարժության երեք մոտեցումն էլ հաջող է անցել և ի վերջո նա գլխավերևում պահել է 176 կգ. դա Եվրոպայի նոր ռեկորդ է: 

2016 - Սերժ Սարգսյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

  • Համանախագահները ներկայացրել են այցի առաքելության շրջանակներում մինչ այս Բաքվում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները: Կարևորվել է բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:

2016 - Իսպանիայի Մալագա քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:
2016 -  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վստահություն հատնեց, որ Սարգսյանն ու նախագահ Ալիևը պատրաստ են ԼՂ խաղաղ կարգավորմանը։

  • «Մենք ակնկալում ենք, որ կողմերը կկատարեն իրենց առջև դրված հանձնառությունները: Մնում է բարի կամք դրսևորվի նաև նախագահների կողմից»,­ասաց Ուորլիքը։ 

2015 -  Արցախում՝ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում անցկացվեց Արցախյան թթվի փառատոն:
1981 - ASALA. Հռոմում Թուրքիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Գեոքբերկ Էրգենեկոնը հարձակման է ենթարկվում և վիրավորվում։ 

  • Հայ Գաղտնի Բանակ-ի «24 Սեպտեմբեր Անձնասպանական Քոմանտօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը։ 
  • Գործողության ժամանակ վիրավորվում է ԱՍԱԼԱ-ի անդամներից մեկը, սակայն կարողանում է խույս տալ։

1981 - ASALA. Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող «Ֆուքեթ» սրճարանի առջև, որի արդյունքում վիրավորվում են երեք պաշտոնյաներ։ 

  • Հայ Գաղտնի Բանակ-ին մոտ «Սեպտեմբեր-Ֆրանսա Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։ 
  • Այս կազմակերպությունը հիմնվել էր 1981 թվականի սպետեմբերի 24-ին Փարիզում՝ նպատակ ունենալով հասնել «Վան» գործողության արդյունքում ձերբակալված չորս ազատամարտիկների ազատ արձակմանը։

1968 - Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 2-ը Երևանում անցկացվում է հունգարական արվեստի փառատոն, որի շրջանակում ցուցադրվում են հունգարական ֆիլմեր։
473 - Լևոն I կայսրը Բյուզանդիայի կայսր է հռչակում իր թոռ Լևոն II-ին։

ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Ժոկա (Գեորգի Մկրտիչյան, ծնվ. Խարկով), հայտնի երգիչ, հեղինակ և կատարող 

  • Լեգենդար երգիչ Բոկայի՝ թոռը Բորիս Դավիդյանն է։

1990 - Ֆյուկ (Ֆիլիպե Գալվաու Կարտալյան, ծնվ. Սան Պաուլո, Բրազիլիա), երգիչ, դերասան

  • Ծնվել է հայկական երաժշտական ընտանիքում։ "Hori" խմբի մեներգիչն է։
  • 2009-ին "Globo" կինոընկերությունը 17-րդ եթերաշրջանի նկարահանումների էր հրավիրել "Malhacao" հեռուստասերիալում։ Նրա "Quem sou eu" երգը ընտրվել է որպես սերիալի նոր եթերաշրջանի ներածական թեմա։

1979 - Միխայիլ Գալուստյան (ծնվ. Սոչի), շոումեն, հեռուստահաղորդավար, սցենարիստ, դերասան
1961 - Առաքել Սեմյոնով (ծնվ. Օդեսա), դերասան, կոմպոզիտոր,

  • ԽՍՀՄ 1-ին փոփ փառատոնի օրհներգի հեղինակը (1988):

1960 - Օսվալդո Ռիոս (ծնվ. Կարոլինա, Պուերտո Ռիկո), հայտնի մեքսիկացի և պուերտոռիկացի դերասան, երաժիշտ, մոդել

  • Ծնվել է հայ ընտանիքում։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Կասանդրա» և «Բլանկոյի այրին» սերիալներում փայլուն դերերի շնորհիվ։

1949 - Ռոս Բաղդասարյան (ծնվ. Լոս Անջելես, ԱՄՆ, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ
1926 - Սերգեյ Աղաբաբով, հայ խորհրդային կոմպոզիտոր (1959)
1923 - Արտաշես Բաբայան (ծնվ. Սարուխան, Հայաստան, մ. 2009), հայ դրամատուրգ, թատերագետ և թարգմանիչ
1920 - Թբիլելի (Մարինա Կարապետյան, ծնվ. Թբիլիսի, մ. 2002), դերասանուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)
1920 - Հովհաննես Բարսեղյան, ականավոր հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (2014)
1919 - Մակիչ Արզումանյան (ծնվ. Բարում, Ադրբեջան, մ. 1988) պատմաբան, հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագիր (1979-1988թթ.)
1914 - Հայկ Աղասիև (ծնվ. Դերբենտ, մ. 2002), խորտակված նավերի բարձրացման կատարելագործված մեթոդների մշակող, 1 աստիճանի կապիտան, ռազմանավերի ինժեներ
1913 - Անտոն Քոչինյան (ծնվ. Շահալի, Հայաստան, մ. 1990), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, Երկրորդ Հանրապետության վարչապետ (01.02.1952-30.01.1966)

  • 1968թ. սեպտեմբերին Քոչինյանը գրություն է ուղարկում ԽՄԿԿ Կենտկոմ ՝ խնդրելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ին պարգևատրել Կարմիր Դրոշի շքանշանով։

1913 - Աշոտ Միրզոյան (ծնվ. Թավրիզ, Իրան, մ. 1986 թ.), նկարիչ, սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956 թ.), ՀՀ վաստակավոր նկարիչ (1984 թ.)
1909 - Արծրուն Աբրահամյան, քիմիկոս (մ. 1978)
1906 - Վռամշապուհ Շաքարյան, հայ խորհրդային նկարիչ
1901 - Ալեքսանդր Խանամիրով (ծնվ. Կարս, մ. 1983), օտորինոլարինգոլոգ, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

  • Ընտանիքն ապրում էր Կարսում։ 1918 թվականին Կարսը գրավվեց թուրքական զորքերի կողմից։ Ընտանիքը ստիպված է եղել թուրքական ցեղասպանությունից փախչել նախ Հյուսիսային Հայաստան, ապա՝ Դոնի Ռոստով, որտեղ եղել են հին հայկական բնակավայրեր և հզոր հայկական սփյուռք։

1900 - Հովհաննես Ավագյան, դերասան
1900 - Գրիգոր Հարությունյան (ծնվ. Թելավի, մ. 1957), Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար (1937-1953)

  • Իսահակյանի թեթև ձեռքով Հարությունյանին տրվել է «Գրիշա - շինարար» մականունը։ 1946-ին չվախեցավ Ստալինի առաջ հարց բարձրացնել Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման և Թուրքիայի կողմից գրավված հողերը վերադարձնելու մասին։
  • 1949թ. արտաքսված հայերին վերադարձնելու խնդրանքով դիմել է Ստալինին։

1866 - Հակովբոս Տաշյան, լեզվաբան և հայագետ (մ. 1933)

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0