Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 26


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2019 - Նշվել է Վանաձորի օրը։
2011 - Սերժ Սարգսյանի
հանդիպումը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ բավականին չոր և պաշտոնական ընթացք է ունեցել:

  • Սերժ Սարգսյանը մեծ դժվարությամբ՝ երկար սպասումներից հետո է կարողացել հանդիպել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ։
  • Պաշտոնական այցի շրջանակներում անհայտ է, թե ո՞վ է գիշերով նրան ճանապարհել:

2011 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին բոլոր հարցերում:

  • «Լեռնային Ղարաբաղը արյունահոսող վերք է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար։ Թուրքիան Ադրբեջանի հետ ուս-ուսի տված կպայքարի մինչև Ղարաբաղի ազատագրումը»,- հայտարարել է Էրդողանը: 

1995 - Վերագործարկվեց 1989 թ. հունվարի 6-ին ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ փակված  Հայկական ատոմակայանը։
1988
- Վաշինգտոնում, Սպիտակ Տան Ռուզվելտյան ընդունարանում տեղի է ունենում Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատմական հանդիպումը: 

  • Այս հանդիպումը պատմական էր, քանի որ սա առաջին անգամն էր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունելության էր արժանանում ԱՄՆ նախագահին Սպիտակ Տանը և, որ ավելի կարևոր է, այս հանդիպումը ներկայացվեց նախագահի այդ օրվա պաշտոնական օրակարգում, պարագա, որ վերապահվում է միայն պետության ներկայացուցիչ նախագահներին ու վարչապետներին:
  • Վեհափառ Հայրապետի գլխավորած պատվիրակության անդամներն էին Թորգոմ արք. Մանուկյանը, Վաչե արք. Հովսեփյանը, Ներսես արք. Պոզապալյանը, Վազգեն եպս. Քեշիշյանը, Վարդան ավ. քհն. Գասպարյանը, Վինսընթ Կյուրեղյանը, Պերի Զորթյանը, Արմեն Ավետիսյանը, Սուրեն Ֆեսչյանը, Էդուարդ Ճերեճյանը:
  • Հաջորդ օրը Վաշինգտոն Փոստում տպագրվում է այս հանդիպման մասին և Վազգեն Վեհափառի խոսքը բառ առ բառ ներկայացվում է աշխարհին։

1981 - ASALA. Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող «Լեո Տրաքստոր» էլիտար խանութի առջև։ 

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Սեպտեմբեր-Ֆրանսա Կազմակերպությունն» ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1963 - Երևանում նշվեց Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը։

  • Հանդիսավոր նիստին մասնակցում էին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1964 - Յուրի Դոխոյան, ռուս հայազգի շախմատիստ
1955 - Գուրգեն Բաղդասարյան, խորհրդային ազատ ոճի ըմբիշ, մարզիչ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ
1945 - Ելիզավետա Շաթիրյան, թարգմանիչ

  • Հայ գրողների ստեղծագործությունները թարգմանում է ռուսերեն։

1937 - Արսեն Բերբերյան (ծնվ. Ալեքսանդրիա, Եգիպտոս), արքեպիսկոպոս, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ

  • 1962-1967 թթ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անձնական քարտուղարն էր։

1931 - Ուլյան Փիրումով (ծնվ. Մոսկվա, մ. 2015 թ.), հայ գիտնական գազոդինամիկայի և հրթիռային տեխնիկայի բնագավառում, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ
1926 - Օսիպ Շամամյան (մ. 2006), բալետի արտիստ, պարուսույց, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ 
1881 - Սերգեյ Մերկուրով, հույն հայ քանդակագործ (մ. 1952)
1874 - Օննիկ Չիֆթե-Սարաֆ (ծնվ. Ստամբուլ, մ. 1932), լրագրող, գրականագետ


ԳՈՎԱԶԴ

биржа трафика