Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 28


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրեց 1 հայ ռազմագերի։
2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2014 - Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձան բարեկամ քաղաքներ։

  • ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքը ի քաղաքային խորհուրդը միաձայն հռչակագիր է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ քաղաքի հետ բարեկամական կապեր հաստատելու մասին։ Հադրութը  (ԼՂՀ) և Բըրբանքը  (ԱՄՆ) դարձել են բարեկամ քաղաքներ։

2012 - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Փարիզում առաջին հանդիպումն են ունենում` մարդասպան Ռ. Սաֆարովին ներում շնորհելու` Ի. Ալիևի որոշումից հետո։

  • Հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունները սուղ էին, նշվում էր միայն, որ կողմերը միջնորդներին ներկայացրել են իրենց գաղափարները` խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար, ինչպես նաև վերահաստատել բանակցությունները շարունակելու վճռականությունը:

2011 - Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվում է Կարեն Կարապետյանը: 
2001- Ընդդիմադիր եռյակը՝ ՀԺԿ-ն, Հանրապետությունը և Ազգային Միաբանությունը Մատենադարանի մոտ հրավիրած խոշոր հանրահավաքում պահանջում են միայն Ռոբերտ Քոչարյանին իշխանությունից հեռացումը։
2000 - Ծառատունկով են մեկնարկում Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունները: 

  • Կաթողիկոս Գարեգին Երկրորդն անձամբ է օրհնում Խոր Վիրապում տնկվող ծառերը:

1997 - Ընդդիմադիրները հանրահավաք են հրավիրում  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղի հարցի լուծման տեսակետների դեմ։

  • Նրանք ասում են, որ նախագահն ուզում է Արցախը բռնակցել Ադրբեջանին, թեև Արամ Սարգսյանն չի բացառում, որ իրենք սխալ են հասկացել նախագահին, բայց Ադրբեջանն ինչու՞ է ծափահարում նրան:

1996 - Մոսկվայում կողմերը շարունակում են բանակցությունները ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո: Ակնկալիքները մեծ չեն։

  • Հանդիպումից մեկ ամիս առաջ Հայաստանի նախագահը հայտարարել էր` այսօր Ստեփանակերտն ու Բաքուն պատրաստ չեն քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն ունի այդ կարգավիճակի մասին իր սեփական պատկերացումը, որը կտրուկ հակադրվում է հակառակորդի տեսակետին։Լրագրողների հետ զրույցում Լևոն Տեր֊Պետրոսյանը մանրամասնել էր` «միջնորդները առաջարկել են կարգավորման փաթեթային տարբերակ, որը ենթադրում է, որ միաժամանակ լուծվելու են և ՛գրավված տարածքների վերադարձման հարցը, բացի Լաչինի շրջանից, և՛ խաղաղարար ուժերի տեղադրումը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, և՛ շրջափակումների վերացումը, և՛ փախստականների վերադարձը իրենց բնակավայրերը, ինչպես նաեւ՝ բուֆերային, անջատիչ ու ոչ թռիչքային գոտիների ստեղծումը Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանում։ Սա հարցի փաթեթային լուծման մի մասն էր։ Մյուս մասը Ղարաբաղի կարգավիճակի ճշտումն է։
  • ...Բայց քանի որ փաթեթային տարբերակը չի ընդունվում, պետք է փորձել փուլայինը։ Ըստ էության այդ փուլերն ընդգրկում են այն երկու բաղադրամասերը, որ կային փաթեթային լուծման ժամանակ, բայց դրանք ժամանակի մեջ իրարից հեռացվում են։ Առաջին փուլում իրականացվում է այն, ինչ ես ասացի, իսկ կարգավիճակի հարցն, ըստ էության, հետաձգվում է մինչեւ այն ժամանակը, քանի դեռ չի իրականացել եւ չի կիրառվել առաջին փուլը»։

1988 - Խորհրդային Հայաստանի ՊԱԿ-ի ղեկավար Վալերի Բադամյանցը «Հույժ գաղտնի. անձնապես» կնիքը կրող զեկուցագիր է ուղարկել Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին:

  • «Ձեզ հետ համաձայնեցված և ԽՍՀՄ ՊԱԿ-ի թույլտվությամբ 1988-ի սեպտեմբերին հանրապետության տարածքում մենք աշխատանք կատարեցինք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի և Բյուրոյի անդամ Հրաչ Տասնապետյանի հետ:
  • ՀՅԴ առաջնորդները հանրապետության ՊԱԿ-ի նախագահին հավաստիացրին, որ կուսակցությունը զորակցում է ԼՂԻՄ հարցի լուծման համար ԽՍՀՄ ղեկավարության և Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի գործնական քայլերին,- գրված էր զեկուցագրում և ավելացրած. - ՀՅԴ ղեկավարությունը դատապարտում է Հայաստանը ԽՍՀՄ կազմից դուրս բերելու կոչերը՝ Հայկական ԽՍՀ-ն դիտարկելով իբրև հայկական պետական կազմավորման միակ առկա իրական ձևը»:

1981 - ASALA. Պայթյուն Փարիզի պատկերասրահում, վիրավորվում է երեք պաշտոնյա։ 

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Սեպտեմբեր-Ֆրանսա Կազմակերպությունն» ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Թամար Կապրելյան (ծնվ. Սքոթսդեյլ, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և դերասանուհի

  • Մեծացել է Վրաստանում և Կալիֆորնիայում։ Տանը նրա հետ միշտ հայերեն են խոսել։ Անգլերեն լեզվով Թամարը սկսել է խոսել հինգ տարեկանում, իսկ հայերենին լավ է տիրապետում նաև այսօր։

1952 - Էդուարդ Աղաջանով (ծնվ. Կիրովաբադ, Ադրբեջան, մ. 2008) Հայաստանի վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության կոմիտեի նախագահ (1995-1998)
1950 - Վեհարի Սաքանյան (ծնվ. Ֆրանսիա), բժիշկ, մոլեկուլային կենսաբան
1947 - Բորիս Աբալյան, "Lege Artis" կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր (ք. Սանկտ Պետերբուրգ), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (2005)
1938 - Կարինե Լիսիցյան, հայ երգչուհի (սոպրանո), դաշնակահարուհի, հասարակական գործիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1979), Հայաստանի ժողովրդական արտիստ (1987), Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1997)

  • Աշխարհահռչակ երգիչ Պավել Լիսիցիանի և Դագմարա Լիսիցիանի դուստրը:

1926 - Լևոն Արամյան, թարգմանիչ

  • Թարգմանություններ. Ալեքսանդր Dumas «Սև կակաչ», Բորիս Ռառումովսկի. «Ինչ է արվեստը»։

1920 - Էմմա Ծատուրյան (մ. 1996), խմբավար, երաժշտական գործիչ
1887 - Թագուհի Շահնազարյան, դաշնակահար
1857 - Գևորգ Բաշինջաղյան, հայ նկարիչ, գրող և հասարակական գործիչ
1817 - Ղևոնդ Հովնանյան, հայ բանասեր և լեզվաբան