Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 29


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի hիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի) 

  • Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից է: Նա ծնվել է 347 թվականին Անտիոքում: Իր ուսումը ստացել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում և ճարտասանության մեջ հմտացել Լիբանիոսի դպրոցում: Դեռ երիտասարդ տարիքից իրեն նվիրել է ճգնողական կյանքին: 381 թվականին Մելետիոս Անտիոքացու կողմից ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին Փլաբիանոսի կողմից` քահանա: Այս ընթացքում սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան» տիտղոսին: 398 թվականին, հակառակ իր կամքի, ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք և եռանդով ու նախանձախնդրությամբ ձեռնարկում մայրաքաղաքի բարեկարգումը, որ հեռացած էր քրիստոնեական կենցաղից և ապրում էր անբարո ու վեճերով լի կյանքով: Ոսկեբերանը կշտամբում էր ամեն տեսակ անբարոյականություն, ինչի պատճառով էլ իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը: Սուրբ Հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ: 403 թվականին  եկեղեցական ժողովի կողմից, 29 անհիմն ամբաստանություններով, աքսորման հրաման է տրվում, սակայն աքսոր մեկնելու գիշերն այնպիսի ահավոր երկրաշարժ ու հրդեհներ են լինում, որ կայսրուհին նրան ետ է կանչում իր աթոռին:
  • Հովհան Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները:  Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության` Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում: Սուրբ Հայրապետն աքսորվում է Պոնտոս և նահատակվում 407 թվականին Կոմանա քաղաքում: Նրա արտասանած վերջին բառերն են. «Փառք քեզ, Աստված, փառք քեզ, ամեն ինչի համար փառք քեզ»: 438 թվականին սրբի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ. Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում: Բազմաժանր է նրա մատենագրական վաստակը` մեկնություններ, ճառեր, ներբողներ, թղթեր և այլն, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողել քրիստոնեական մտքի պատմության վրա: Նրա գործերը հայերեն են թարգմանվել իր կենդանության օրոք:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-29, 2023-11-02, 2024-10-31, 2025-10-30, 2026-10-29, 2027-10-30, 2028-11-02, 2029-11-01, 2030-10-31։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2018 - Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան`գոհունակություն հայտնելով Ալիև֊Փաշինյան պայմանավորվածությունների ու հանդիպումների վերաբերյալ։

  • Միջնորդների այցից հետո հայկական կողմը պնդեց, թե քննարկումների առանցքում է եղել Ստեփանակերտը բանակցային սեղան վերադարձնելու հարցը: Այդ մասին անդրադարձ, սակայն, միջնորդների հայտարարության մեջ չեղավ:

2019 - ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
2015 - Պարագվայի Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ընդունող բանաձև։
2001 - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստիպված է պարզաբանել, թե ինչու է Ամերիկան փոփոխություններ մտցրել 907-րդ բանաձևի մեջ և ավելացրել Ադրբեջանի օգնությունը՝ նրան ընդգրկելով հակաահաբեկչական պայքարի գործընկերների ցանկի մեջ և բազմաթիվ ռազմական սարքավորումներ նվիրել: 

  • Օսկանյանն ասում է, որ Ադրբեջանում էլ կան «Ալ Ղաիդայի» անդամներ, որոնց պետք է չեզոքացնել Ադրբեջանի իշխանությունների օգնությամբ:

1998 - Հայաստանում է սփյուռքահայ ռաբիզ երգիչ Փոլ Բաղդադյանը: 

  • Նա հանդիպում է «Դավիթ Անհաղթ» համալսարանի ուսանողների հետ, որոնց հընթացս բացատրում են, թե ինչ ասել է սփյուռք: Փոլն ասում է, որ իր ռաբիզով ինքը քարոզում է հայեցիություն:

1998 - Լեռնային Ղարաբաղում Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի ներկայացուցիչ Արկադի Վոլսկին Երևանում մասնակցում է հայ-ռուսական գործարար համաժողովին: 
1997 - Գրողների Միությունում մեծարում են սրտի վիրաբույժ, ամերիկահայ Հրայր Հովակիմյանին:
1994 - Վրաստանից եռօրյա այցով Հայաստան է ժամանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալին: 

  • Նրան ընդունում է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 
  • Հանդիպումից հետո Բուտրոս Ղալին հայտարարում է, որ Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակում:

1993 - Զանգելանն անցավ հայերի վերահսկողության տակ։
1983 - ASALA. Նռնակ է նետվում Լիբանանում Ֆրանսիայի դեսպանատան վրա՝ պատճառելով նյութական վնասներ։ 

  • Գործողության պատասխանատվությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակին։ 
  • Նույն օրը իրականացվում է հարձակում Լիբանանում թուրքիայի դեսպանատան վրա։ Գործողությունը ստացել էր «Նահատակ Խաչիկ Հաւարեան Գործողութիւն» անվանումը։ 
  • Գործողության ավարտին անդամներից Նշան Դանիելյանը հանձնվում է լիբանանյան իշխանություններին։ Նա ազատ է արձակվում 1986-ի մայիսի 8-ին, ապա կրկին բանտարկվում։ Դատը վերջնականապես փակվում է 1997-ի հունիսի 11-ին և Դանիելյանը ազատ է արձակվում։

1981 - ASALA. Ոստիկանությունը վնասազերծում է Ժնևի բանկերից մեկի մոտ տեղադրված երկու ռումբեր։ 

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «9 Հունիս Կազմակերպությունն» ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1950 - Բացվում է Երևանի ձիարշավարանը՝ նվիրված Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյակին:

  • Բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած հեծյալներ, որոնք հանդես էին գալիս ցուցադրական ելույթներով ու մասնակցում մրցույթների:
  • Ցուցադրական ելույթներին հեծյալները մասնակցում էին ազգային տարազներով և կատարում բարդ վարժություններ. ձիերով արշավելիս ընթացքից խոցում էին թիրախները, անցնում կրակե օղակների միջով, ապա ուժերը չափում 1200, 1500 և 1800 մետր վազքուղիներում:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1968 - Վարդան Խաչատրյան, հայ ֆուտբոլիստ
1960 - Միքայել Անտոնյան, մոնումենտալ նկարիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ
1958 - Գրիգորի Զարեչնի (Գրիգորի Իշխանով, ծնվ. Բաքու), ռուսական շանսոն ժանրում երգերի հեղինակ և կատարող
1956 - Վազգեն Սիսլյան (ծնվ. Բեյրութ, Լիբանան), ազգային-հայրենասիրական շարժման գործիչ, ԱՍԱԼԱ-ի վետերան, ազատամարտիկ

  • 1981 թվականի սեպտեմբերի 24-ին 25 տարեկանում գլխավորել է մի խումբ մարտիկների՝ Փարիզում թուրքական հյուպատոսությունը գրավելու նպատակով։
  • Ակցիայի ընթացքում ծանր վիրավորվել է հյուպատոս Կայ Ինալը և երկու մարտիկ։ Վերցվել 56 պատանդներ, որոնք 16 ժամվա պահվել են հյուպատոսության շենքում: ԶԼՄ-ներում իրենց պահանջների հրապարակումից հետո մարտիկները կամավոր հանձնվել են Ֆրանսիայի իշխանություններին։ Սակայն «Թուրքիայում հայ, թուրք և քուրդ քաղբանտարկյալներին» ազատ արձակելու նրանց պայմանները չեն բավարարվե։ Այնուհետև, Փարիզի դատարանի որոշմամբ Վազգեն Սիսլյանը և նրա խմբի անդամները դատապարտվեցել են 7 տարվա ազատազրկման։
  • Երեք մարտիկներ ազատ են արձակվել 1986 թվականին և մեկնել Լիբանան, նրանցից մեկը՝ Արամ Բասմաջյանը, ինքնասպան է եղել բանտում (թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը):
  • Որոշ ժամանակ անց Վազգեն Սիսլյանը տեղափոխվել է Հայաստան և մասնակցել 1988-1994թթ. Արցախյան պատերազմին։

1952 - Իդա Կավաֆյան (ծնվ. Ստամբուլ), ալտիստ

  • Նա սկսել է ելույթներ ունենալ քրոջ՝ Անի Կավաֆյանի հետ, երբ նրանք միասին խաղում էին Քարնեգի հոլում։
  • 1983-1984 հյուրախաղերով շրջագայել է Չիք Կորեայի հետ։

1946 - Սվետլանա Նավասարդյան (ծնվ. Ալավերդի), դաշնակահարուհի: ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի
1921 - Միխայիլ Եսայան (ծնվ. Կրասնոդար), հեծանվասպորտի, քաղաքների և բիլիարդի համամիութենական կարգի մրցավար
1920 - Գառնիկ Թորամանյան (ծնվ. Անի, մ. 1995), ինժեներ-շինարար, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ

  • Թորոս Թորամանյանի որդին։

1916 - Նունե Օքսենտյան, երգեհոնահար, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1984), ՌԴ ժողովրդական արտիստ (2007)

  • Ռուսական և արտասահմանյան քննադատների հիացական արձագանքներում երգչուհին անվանում են «երգեհոնիմարմնի ֆանտաստիկ վարպետ»։

1899 - Ակիմ Թամիրով (Հովակիմ Թամիրյանց, ծնվ. Թիֆլիս, մ. 1972), ամերիկահայ դերասան

  • Կինոյում խաղացել է  այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ի. Բերգմանը, Մ. Վիտին, Գ. Գարբոն, Մ. Դիտրիխը, Կ. Կարդինալեն,  Ջ.Լոլոբրիջիդան, Ժ. Մորոն, Ռ. Շնայդերը, Հ. Հրանտ, Է. Քուին, Ք. Կուպերը, Փ. Օ ' Թուլը, Ֆ. Սինատրան...

1873 - Հովհաննես Հախվերդյան (ծնվ. Սանկտ Պետերբուրգ, մ. 1931), գեներալ-լեյտենանտ, ազնվական: Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության պաշտպանության առաջին նախարար