Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 3


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Փոկաս հայրապետը սևծովյան Սինոպ քաղաքի եպիսկոպոսն էր: Նա ապրել է Պափլագոնիա քաղաքում` զբաղվել այգեգործությամբ: Իր տան դռները բաց էին պանդուխտների, օտարների, աղքատների ու կարոտյալների առաջ: Դեռ մանուկ հասակից Աստծուց շնորհ էր ստացել և բազմաթիվ հրաշագործություններ կատարել: Վարքագրական աղբյուրների համաձայն՝ դևերին հալածում էր, կույրերին` բուժում, իր ունեցվածքն աղքատներին բաշխում: Եպիսկոպոսության շրջանում մեղադրվել է քրիստոնյա լինելու համար, իսկ Տրայանոս կայսեր զինվորները հրաման են ստացել սպանել նրան, ուր էլ որ հանդիպեն: Այսպես, Ս. Փոկասն իր տանն ընդունել է զինվորներին, հյուրասիրել, ապա ասել, որ ինքն է փնտրվող անձը: Թեև զինվորները գոհ էին մնացել նրա հյուրասիրությունից, բազմիցս հորդորել էին Փոկասին ետ կանգնել իր հավատից, սակայն Փոկասը չի ուրացել Քրիստոսին և սրախողխող լինելով` նահատակվել է 117 թվականին:
  • Ս. Երանոսը (Լիոնի Իրենիոս եպիսկոպոսը) ծնվել է Էգեականի շրջանում`աշակերտելով Ս. Պողիկարպոս Զմյուռնացի հայրապետին: Ուսում ստացել է Հռոմում, ապա երեց ձեռնադրվել: 117 թվականին, Լիոնի եպիսկոպոսի նահատակությունից հետո հաջորդել է նրան նույն Աթոռում:
  • Ս. Իրենիոսն արևմուտքի առաջին մեծ աստվածաբանն է, ով Եկեղեցու հայրերին համարում է առաքելական հայրերի գործի շարունակողը: Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Սեպտիմոս Սևերոսի օրոք, նա դատավորների մոտ համարձակ վկայել է Քրիստոսի մասին, հանուն Ում չարչարվել է և նահատակվել 202 թվականին: Գրել է նշանավոր «Ընդդէմ հերձուածողաց» արժեքավոր աշխատությունը:  
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-03, 2023-10-09, 2024-10-07, 2025-10-06, 2026-10-05, 2027-10-04, 2028-10-09, 2029-10-08, 2030-10-07։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ՝ քրոնիկոն։
2020 - Ի աջակցություն Արցախի և ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի բողոքի ցույց են կազմակերպվում աշխարհի տարբեր երկրներում. Հունաստանում (Սալոնիկ), Բրազիլիայում, Շվեյցարիա (Բեռն)։

  • ԱՄՆ. հայերը փակումեն Հոլիվուդի փողոցները՝ պահանջելով աջակցել խաղաղության հաստատմանը։

2019 - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի (դատարան հասանելիության իրավունք) խախտում, ինչպես նաև 8-րդ հոդվածի խախտում (անձնական կյանքի հարգանքի իրավունք):

  • Դատարանը  գտել է, որ որպես արդարացի բավարարում Հայաստանը Նիկոլյանին պետք է վճարի 7,800 եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց:

1994 - Հոկտեմբերի 3-4 -ը Ադրբեջանում պետական հեղաշրջման փորձ է արվում, որի կազմակերպիչն էր վարչապետ Սուրաթ Հուսեյնովը:

  • Նրա մասնակցությունը հեղաշրջմանը կասկածելի է, սակայն ադրբեջանական կենտրոնական իշխանությունները այդպես են ներկայացնում խնդիրը:
  • Հեյդար Ալիևը այս դեպքից հետո հեռացնում է Սուրաթ Հուսեյնովին: Ալիևի «հաղթանակի» գործում կարևոր դերակատարություն է ունենում Ադրբեջանի ՆԳ փոխնախարար Ռովշան Ջավադովը, որը, սակայն, մի քանի ամիս անց` 1995թ. մարտին, ինքն է դառնում հակաալիևյան պայքարի ղեկավար:
  • 1995թ. մարտի 12-17-ը տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվում է մի քանի հարյուր մարդ, այդ թվում` Ռովշան Ջավադովը, և խռովությունը տապալվում է:

1993 - Հեյդար Ալիևն ընտրում է Ադրբեջանի նախագահ։
1981 - ASALA. Երեք պայթյուն Ժնևի կենտրոնական նամակատան և Արդարադատության պալատի առջև։ 

  • Պատճառվում է նյութական վնաս, մեկը վիրավորվում է։ Հայ Գաղտնի Բանակին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ն ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

1980 - ASALA. Երկու պայթյուն Միլանում «Թրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակի և «Պանորամա» շաբաթաթերթը հրատարակող իտալական «Ադոլֆո Մոնտատորե Էդիտորե» գրասենյակի առջև։ 

  • Շաբաթաթերթը խեղաթյուրել էր Հայ Գաղտնի Բանակի ղեկավար Հակոբ Հակոբյանի հետ հարցազրույցը։
  • Առաջին գործողությունն իրականացվել էր որպես բողոք իտալական կառավարությանը՝ Թուրքիային տրամադրած տնտեսական և ռազմական աջակցության համար։
  • Գործողությունների պատասխանատվությունը ստանձնեց Հայ Գաղտնի Բանակ «Եվրոպայի տարածքում գործող հայկական ուժերին պատկանող 21 խմբակ»-ը։

1978 - ASALA. Երկու պայթյուն։

  • Առաջինը Ստամբուլի ծխախոտային գործարանում։ Ռամբահարումը պատճառում է նյութական վնասներ։ Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ «Գուրգեն Յանիկեան Խումբը»։ 
  • Երկրորդ ռումբը պայթում է Անկարայի կենտրոնում՝ Աթաթուրքի արձանի մոտ։ Ռմբահարումը պատճառում է նյութական վնասներ։ Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակի «Շահան Նաթալի Զորագունդը»։

1926 - Մոսկվայում տեղի ունեցավ «Հայֆիլմի» առաջին կինոնկարի՝ «Նամուսի» պրեմիերան։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Մարկոս Պիզելի, հայկական ֆուտբոլի բրազիլացին
1972 - Կարո Փայլան (ծնվ. Ստամբուլ), Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի պատգամավոր

  • 2015-ին Փայլանը դարձել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի երեք պատգամավորներից մեկը (Սելինա Դողանի և Մարգար Եսայանի հետ)։
  • 2016 թվականի ապրիլի 21-ին Թուրքիայի խորհրդարանի հերթական նիստում Կարո Փայլանը հերթով բարձրացրել է Օսմանյան կայսրությունում սպանված բոլոր հայ օրենսդիրների (Գրիգոր Զոհրապի և այլոց) լուսանկարները և բարձրաձայն կարդացել նրանց անունները, իսկ վերջում հայերեն արտասանե՝. Աստված իրենց հոգին լուսավորի)։
  • Փայլանը նաև դատապարտել է այն փաստը, որ Թուրքիայում տարբեր օբյեկտներ կրում են Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների և ակտիվ մասնակիցների անունները: Հետագայում հարձակումների է ենթարկվել իշխող կուսակցության խորհրդարանականների կողմից։

1952 - Իգոր Ապասյան (ծնվ. Թբիլիսի), դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ (1996)
1950 - Գրիգորի Թեքնեջյան (ծնվ. Սուխումի), բարձրագույն որակավորման կարգի վիրաբույժ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ
1935 - Արմեն Ջիգարխանյան (մ. 2020), ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1985)

  • Հանդես է եկել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև բարեկամության օգտին։
  • 2014 թվականի մարտին չի ստորագրել ղրիմյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի մշակույթի գործիչների կոլեկտիվ դիմումը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և Ղրիմի վերաբերյալ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման:
  • 1999 թվականին ստացել է գրին-քարտ՝ արվեստի ականավոր գործիչների համար ԱՄՆ կառավարության քվոտայով։ Ամերիկայում՝ Դալլաս (Տեխաս) 7 սենյականոց տունը  նրան նվիրել է մի  երկրպագու։ 2019 թվականին Ջիգարխանյանը հայտնեց, որ վերամիավորվել է իր երկրորդ կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ, որը ԱՄՆ-ից հատուկ վերադարձել է՝ նախկին ամուսնուն խնամելու համար:

1924 - Գրիգոր Մկրտչյան, հայ ռեժիսոր
1919 - Ստեփան Իսահակյան, կենդանիներ վարժեցնող, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)

  • 1958 թվականին ստեղծել է «Էկզոտիկ կենդանիների խառը խումբ» յուրահատուկ ատրակցիոնը։  Համարում մասնակցել են գետաձի, այծքաղ, շիմպանզեի, օձ, թռչունների (թութակներ, կռունկներ, սիրամարգեր, արագիլներ): Ատրակցիոնի սյուժեն Քաջ Նազարի հայկական ժողովրդական հեքիաթների զավեշտական բնույթի զվարճալի արկածներն են։  1956-1966 թթ. ատրակցիոնը ՀԽՍՀ կազմում էր։ 

1920 - Օլգա Սանաղյան, արձակագիր, թարգմանիչ

  • Գրում է երեխաների համար։ Նրա ստեղծագործությունները (պատմվածքներ, հեքիաթներ) թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, տաջիկերեն:

1908 - Վազգեն Ա (Լևոն-Կարապետ Պալչյան, ծնվ. Բուխարեստ, Ռումինիա, մ. 1994), Ամենայն Հայոց Կաթողիկոս (1955-1994), Հայաստանի ազգային հերոս

  • 1956 թ. մայիսի 12-ին Մոսկվայի Գերագույն Պատրիարքը ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ն. Ա. Բուլգանինի մոտ տեղի ունեցած պաշտոնական ընդունելությանը նրան է փոխանցել Սուրբ Աթոռի եկեղեցական գործունեության մասին հուշագիրը, ինչպես նաև առանձին հուշագիր՝ Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ին միացնելու առաջարկությամբ:

1858 - Դուզե Էլեոնորա (Էլեոնորա Դուզյան, ծն. Վիջևանո, Իտալիա, մ. 1924), հայկական ծագումով իտալացի դերասանուհի

  • Նրա արվեստը բարձր են գնահատել Չեխովը, Ստանիսլավսկին, Բեռնարդ Շոուն, Չարլի Չապլինը։
  • 1923 թվականի հուլիսին Դուզեն դարձավ առաջին կինը, ում լուսանկարը տպագրվեց «Թայմ» ամսագրի շապիկի։

1792 - Յուզեֆ Մինասովիչ (ծնվ. Վարշավա, մ. 1849), լեհ բանաստեղծ և թարգմանիչ, փաստաբան, իրավաբան

  • Հայերեն նրա ազգանունը Մինասյանն է։ Լեհաստանի մասոնականության ներկայացուցիչ «Աստերիա» օթյակի ներկայացուցիչ: Եղել է Վարշավայի կառավարական Սենատի անդամ։