Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 30


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2020 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Վինչենցո Դել Մոնակոյին, վերջինիս առաքելության ավարտի առիթով:
2019 - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

  • ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած փաստաթղթին կողմ քվեարկեց 405 կոնգրեսական, դեմ` 11, 3-ը ձեռնպահ էին:

2000 - Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության համար Ռուսաստանից Հայաստան ժամանած Արկադի Վարդանյանն ասում է, որ շուտով պետք է ավարտվի պայքարը: 

  • Նա Քոչարյանին մեղադրում է Հայաստանն առանց հայերի թողնելու ծրագիր իրականացնելու մեջ:

1999 - Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի առիթով Հայաստան է ժամանում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: 

  • Վերջինս մոտ 20 օր առաջ էր հանդիպել վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ, որը 27-ի զոհերից է: 10 օր անց հեռախոսազրույց էր ունեցել Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի հետ: 
  • Օդանավակայանից Պուտինը մեկնում է Ազգային օպերայի շենք, որտեղ սպանվածների մարմիններն են: Այնուհետև Պուտինը ժամանում է Բաղրամյան 26, որտեղ հայտարարում է, որ աջակցում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա նաև ասում է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել հայ իրավապահներին բացահայտելու հոկտեմբերի 27-ի հանցագործությունը: 

1998 - Միացյալ Նահանգների նոր դեսպան Մայքլ Լեմոնն իր դիվանագիտական աշխատանքն սկսում է դեսպանատան շուրջ բետոնե պատնեշ կառուցելով: 

  • Դա պարտադրված քայլ է այն բանից հետո, երբ Քենիայում և Տանզանիայում ամերիկյան դեսպանատեն են պայթեցվել, որոնց արդյունքում կան զոհեր: Դեսպանը հիշեցնում է՝ մեր դեսպանատան շուրջ երկու դպրոց կա, եթե պայթեցնեք, նրանք էլ կտուժեն:

1995 - Լեռնային Ղարաբաղի նախագահը Ստեփանակերտում ընդունում է Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջոզեֆ Պրեսսելին։

  • Ըստ Քոչարյանի խոսնակի, ամերիկացի միջնորդը հիմնավոր էր համարել միջագային հանրության կողմից Ղարաբաղին անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրելու`Ստեփանակերտի շահագրգռվածությունը, և կարծիք հայտնել, որ դրա սկզբնական գործոններից մեկը պետք է դառնա հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը:

1991 - Փայլուն օպերացիայի շնորհիվ հայկական ուժերը ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան):
1979 - Պայթյուն Միլանի «Թրքիշ Էյրլայնս» օդանավային ընկերության գրասենյակի առջև։ 

  • Հ.Ա.Հ.Գ.Բ «Ռաֆֆի Պալեան Քոմանտօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը։ 
  • Պալյանը նահատակվել էր 1979 սեպտեմբերին «Լիբանանյան Փաղանգներ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության հակահայկական գործողությունների արդյունքում։

1978 - ASALA. Պայթյուններ Ստամբուլում և Անկարայում։ Թիրախները ծխախոտի գործարանն ու երկաթուղային կայարանն է։ 

  • Գործողություների պատասխանատվությունն ստանձնում է Հայ Գաղտնի Բանակը։

1974 - Այլախոհներ Կրոնիդ Լյուբարսկու, Ալեքսեյ Մուրժենկոյի և այլոց նախաձեռնությամբ Խորհրդային միությունում առաջին անգամ նշվում է «Քաղաքական բանտարկյալի օրը»:

  • 1974 թվականին ձերբակալություններ են տեղի ունենում նաև Խորհրդային Հայաստանում:
  • 1974 թվականին երկրորդ անգամ ձերբակալվում և դատապարտվում է Ազգային միացյալ կուսակցության անդամ (ԱՄԿ) Աշոտ Նավասարդյանը՝ ԱՄԿ ծրագիրը և թերթիկներ տարածելու մեղադրանքով: Դատավճիռը՝ 7 տարի ճամբարում և 2 տարի աքսոր: Հայաստանի Հանրապետական կուսակցության ապագա հիմնադիրը պատիժը կրում է Պերմի ВС-389/35, 36 քաղճամբարներում:
  • 1974 թվականի նոյեմբերին ձերբակալվում է նաև ԱՄԿ անդամ Անդրանիկ Մարգարյանը:
  • Նրա մոտ հայտնաբերվում են հակասովետական, ազգայնական բովանդակության նյութեր, բանաստեղծություններ, թռուցիկներ: Հայաստանի ապագա վարչապետը դատապարտվում է երկու տարվա ազատազրկման:

1970 -. Շահագործման է հանձնվում Հրազդանի ցեմենտի գործարանի առաջին հոսքագիծը, որն ուներ տարեկան 600.000 տոննա ցեմենտի արտադրության կարողություն։
1920 - Թուրքերը գրավեցին Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց։

  • Երեք օր անընդմեջ թուրքերը Կարսում զբաղված էին իրենց հատուկ վայրագություններով, որոնց զոհ գնացին մոտ 6.000 հայեր։

1918 - Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։

  • Հոկտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիան և Թուրքիան ստորագրեցին Մուդրուսի հաշտությունը Թուրքիայի կապիտուլյացիայի մասին: Այն ենթադրում էր թուրքական զորքերի դուրսբերումն Անդրկովկասից:
  • 1918թ. նոյեմբերին Թուրքիան Հայաստանին տեղեկացրեց այն մասին, որ իր զորքերը լքում են սահմանից դուրս տարածքները, որոնք նշված էին 1918թ. Բրեստի հաշտությամբ:
  • Նոյեմբերին հայկական զորքերը մտան Ղարաքիլիսա, դեկտեմբերի սկզբին` Ալեքսանդրապոլ (Գյումրի): 

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Թրենթ Էդվարդս (ծնվ. Լոս Գաթոս, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկյան ֆուտբոլի լավագույն խաղացողներից, «Ֆիլադելֆիա Իգլզ» թիմի քվոթերբեքը

  • Նախնիները հայ են, ԱՄՆ գաղթականների առաջին սերնդի հետնորդները։ Բենժամեն Մորջիգ պապը ԱՄՆ-ում հայկական ամառային խաղերի համահիմնադիրն է:

1982 - Արմեն Վարդանյան (ծնվ. Լենինական), հունահռոմեական ոճի ուկրաինացի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ
1970 - Ֆլորին Գևորգյան (ծնվ. Բուխարեստ), դերասան, ռեժիսոր
1961 - Ջո Բերլինգեր (ծնվ. Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան

  • «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում, Ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների մասին, որոնք մինչ օրս պայքարում են ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից հայերի դեմ իրագործված հանցագործությունը ճանաչելու համար: Ֆիլմում Բերլինգերը զրուցում է պատմաբանների, գիտնականների և Հայտնի կինեմատոգրաֆիստների հետ։ Ռեժիսորն ընդգծում է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ նոր հանցագործություններ է ծնել:

1925 - Սերգեյ Թութունով (ծնվ. Մոսկվա, մ. 1998), գեղանկարիչ

  • Նկարչի կտավները գտնվում են Պետական Տրետյակովյան պատկերասրահում, Կիևի Ռուսական թանգարանում, Ռուսաստանի և մերձավոր արտերկրի բազմաթիվ թանգարաններում:

1922 - Ցոլակ Բեքարյան (ծնվ. Ադիս Աբեբա, Եթովպիա, մ. 1980), հայ կոմպոզիտոր, ջութակահար և մանկավարժ
1919 - Գևորգ Էմին (Կառլեն Մուրադյան, ծնվ. Աշտարակ, մ. 1988), բանաստեղծ, թարգմանիչ, սցենարիստ

  • Վ. Մայակովսկու, Մ. Ցվետաևայի, Ս. Եսենինի, Բ. Պաստեռնակի, Ե. Եվտուշենկոյի, Ա.  Վոզնեսենսկու, Ռ. Համզատովի, Արագոնի, ինչպես նաև Է. Մ. Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը (1963):

1917 - Լևոն Հայկազունի (մ. 1957), կրկեսի դերասան
1907 - Ռաֆայել Աթայան, հայ արձակագիր, գրականագետ և թարգմանիչ 
1888 - Ատոմ Ատոմյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1964), ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր շինարար
1875 - Ավետիք Իսահակյան (մ. 1957), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1936), ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ (1943)

  • 1896 թ. «ցարիզմի դեմ ուղղված գործունեության համար» ձերբակալվեց, մեկ տարի բանտարկվեց, աքսորվեց Օդեսա:
  • 1908-ին կրկին ձերբակալվեց հակակառավարական գործունեության մեղադրանքով, 6 ամիս անց ազատ արձակվեց խոշոր գրավի դիմաց։
  • Նրա անունը շնորհվել է Ղազարապատ նախկին գյուղին, Երևանի կենտրոնական գրադարաններին, Գյումրի քաղաքին, Երևանի թիվ 16, Գյումրիի թիվ 26 դպրոցներին, Վանաձորի, Գավառի, Հրազդանի, Ստեփանակերտի, Թբիլիսիի դպրոցներին, Հայաստանի և Վրաստանի մի շարք գյուղական դպրոցներին: