Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 31


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Ստեփանոս Հայրապետը ծնվել է Հռոմում, որի եպիսկոպոսն էր 254 թվականին: Նա եղել է Հռոմի Լուկիոս Ա նահատակ պապի ավագ  սարկավագը` վերջինիս մահից հետո հաջորդելով նրան: Ըստ հայոց «Հայսմավուրք»-ի` նա քաջ և իր հոտի համար նախանձախնդիր Հայրապետ է եղել, քաջալերելով իր հավատացյալ հոտին հալածանքների ժամանակ, որ վերջիններս էլ ավելի հաստատուն մնան իրենց հավատի մեջ: Հեթանոսներից շատերին դարձի է բերել, որոնցից էր նաև Նեմեսիոս իշխանն իր կույր դստեր հետ: Վերջիններիս մկրտելուց հետո իշխանի դստեր աչքերը բացվում են, և իշխանը, հրաշքը տեսնելով, Հայրապետին խնդրում է, որպեսզի իրեն սարկավագ ձեռնադրի: Կայսրը, լսելով այս մասին, իր մոտ է կանչում իշխանին` հրամայելով, որ նա կուռքերին զոհ մատուցի: Սակայն իշխանը մերժում է կայսեր առաջարկը, որի համար նահատակվում է իր դստեր հետ: Նրանց հետ նահատակվում է մեկ այլ իշխան ևս իր մատակարարներով, որոնք նույնպես բարեպաշտ քրիստոնյաներ էին: Ըստ «Հայսմավուրք»-ի բռնում են 12 եկեղեցականների և չարաչար սպանում նրանց: Եվ այս երանելիների հիշատակն է, որ եկեղեցին միացրել է Ս. Ստեփանոս Հայրապետի տոնին:
  • Մի օր, երբ Ս. Ստեփանոս Հայրապետը Ս. Պատարագ էր մատուցում, զինվորները պաշարում են եկեղեցին և ցանկանում ջարդել դուռը: Այդ ժամանակ Հայրապետը Ս. Հաղորդություն էր տալիս ներկա հավատացյալ բազմությանը: Հաղորդությունից հետո զինվորները խուժում են եկեղեցի և սպանում Հայրապետին 257 թվականին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-31, 2023-11-06, 2024-11-04, 2025-11-03, 2026-11-02, 2027-11-01, 2028-11-04, 2029-11-03, 2030-11-04։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2019 - Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի: 
1999 -
Տեղի է ունենում հոկտեմբերի 27-ի զոհերի հուղարկավորությունը: 

  • Վազգեն Սարգսյանի դագաղի առջև Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ 99 թիվը իր համար սև տարի էր, ինքն արդեն կորցրել էր իր եղբորը՝ Վալերիկ Քոչարյանին:

1990 - Ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» օրենքը, որը հայտարարեց սեփականության բազմաձևության սկզբունքի մասին, և հաստատվեց մասնավոր սեփակա­նության իրավունքը:
1963
- Երևանի Զարոբյան (նախկին Պլեխանով) փողոցում բացվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը:

  • Այդ շենքում Վարպետը ապրել էր իր կյանքի վերջին տասը տարին (1948-1958):

1931 - Լույս տեսավ «Աշտարակ» շրջանային թերթը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Նազիկ (Նազելի) Ավդալյան (ծնվ. Լենինական) , հայ ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ
1957 - Սերգեյ Առաքելով (ծնվ. Մոսկվա), կոմպոզիտոր, հեղինակային երգի կատարող

  • Հարավային Կալիֆորնիայի «Հոգի» ակումբի և Սան Դիեգոյի «Կակտուս» ակումբի անդամ է, մասնակցել է Falcon-ի հավաքներին:

1935 - Վախթանգ Զեյթաղյան (ծնվ. Թբիլիսի), նկարիչ, դիզայներ, ՌԴ վաստակավոր նկարիչ (2011)
1929 - Սլավիկ Պարոնյան (մ. 2014), գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ
1927 - Ագոպ Թերզյան (ծնվ. Կոստանդնուպոլիս), ֆրանսիացի աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

  • Լուրջ ներդրում ունի աստղագիտական սարքերի մշակման գործում։
  • Բազմիցս եկել է Հայաստան, այդ թվում ՝ Բյուրականի աստղադիտարան՝ ծառայողական գործուղումների։

1925 - Նանա Գյուլիքեխվյան (ծնվ. Լենինական), գեղանկարիչ, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
1922 - Գրիգորի Զախարյան (Զաքարյան Գուրիկ, ծնվ. Մեղրի, մ. 1987), իրավաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի կույրերի միության նախագահ (1954-1972)
1920 - Լեոն Դանիելյան (ծնվ. Նյու Յորք, մ. 1997), ամերիկացի արտիստ, մանկավարժ և պարուսույց
1898 - Հմայակ Հախնազարյան (մ. 1987), գեներալ-մայոր 
1895 - Լիդդել Հարթ, ֆրանսահայ ռազմական պատմաբան և տեսաբան (մ. 1970)
1875 - Միխայիլ Լաթրի (ծնվ. Փարիզ, մ. 1941), ծովանկարիչ, գեղանկարիչ, գծանկարիչ, խեցեգործ

  • Ծնվել է Օդեսայում Հովհաննես Այվազովսկու ավագ դստեր՝ Ելենա Իվանովնայի և Օդեսայի քաղաքային հիվանդանոցի բժիշկ Պելոպիդ Սավվիչ Լաթրիի ընտանիքում։ Մանկությունն անցել է Թեոդոսիայում, որտեղ ընկել է իր պապի ստեղծագործական ազդեցության տակ։

1874 - Էդգար Շահին (ծնվ. Վենետիկ, մ. 1947), հայ նկարիչ

  • 1928 թվականին Էդգար Շահինը չափազանց հայտնի դարձավ Ֆրանսիայում։ 
  • Նրա «Հայկական այս գեղեցիկ քիթը» աշխատությունը նրա հայության այցեքարտն է (1931)։
  • Է. Շահինը պատկերազարդել է Անատոլ Ֆրանսի, Մուրիեի, Գյունսմանի, Միրաբոյի և Գուստավ Ֆլոբերի գրքերը։
  • Շահինն իր աշխատանքների լավագույն մասը տվել է Հայաստանի պատկերասրահին։ Մնացած մասը սփռված է աշխարհով մեկ։ Նրա աշխատանքները կարելի է գտնել Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում, Պետերբուրգում և տարբեր երկրների մշակութային կենտրոններում։

ԳՈՎԱԶԴ

биржа трафика