Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 8

 Հայեր  08/10/2021   10:00    101
Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 8

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Տանկիստի օրը (ՀՀ զինված ուժեր)

  • 1996-ից ի վեր` Վազգեն Սարգսյանի հրամանով, հոկտեմբերի 8-ը Հայաստանում նշվում է որպես Տանկիստի օր:  Տանկային զորքերն ընդգրկված են Հայաստանի ցամաքային զորքերի կազմում:
  • Ժամանակակից Հայաստանի տանկային զորքերը ժառանգել են Հայկական ԽՍՀ-ի Զինված ուժերի կազմում ձևավորված տանկային զորքերի ավանդույթները, փորձը, մասամբ՝ պարկը: 1991 թվականի սեպտեմբերին անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում սկսվում են տանկային զորքերի պլանային բարեփոխումները: 1992-ի հոկտեմբերի 8-ին արդեն Հայաստանի Զինված ուժերի տանկային զորքերի բարեփոխումներն ու ձևավորումն ավարտվում է:
  • Հայ տանկիստների շրջանում առավել հայտնի է Զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի անունը: Իսկ դեռևս 1940 թվականի մայիսին հայերի շրջանում առաջինը Խորհրդային Միության Հերոսի կոչման է արժանանում տանկիստ Կարապետ Սիմոնյանը:
  • 2014 թվականի օգոստոսին մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացվեց տանկային բիաթլոնի աշխարհի առաջին մրցաշարը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրեց 2-րդ տեղը: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի թիմին T-90 նորագույն տանկի ստացման սերտիֆիկատ շնորհեց:
  • Տանկային զորքերն ակտիվորեն մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղի ազատագրական պատերազմին, պաշտպանել Հայաստանի սահմանները: 
  • Շուշիում գտնվում էր 1992թ. մայիսի 9-ի Շուշիի ազատագրումը խորհրդանշող տանկի հուշարձանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2019 - Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը և քույրը՝ Քորթնի Քարդաշյանը այցելեցին Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: 

  • Նրանք անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհել և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին:

2018 - ՀՔԾ-ն հաստատեց գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը:
2016 - Մայրաքաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, Ռուսաստանի և Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին և հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին:
2015 - Երևանի պատվավոր քաղաքացիներ դարձան Հայաստանի hանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը, երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը և երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը:
2014 - Երևան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին:
2014 - Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելուն ուղղված մարաթոնին Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նվիրաբերեց 5000 դոլար:
2013 - ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ գազի գնի հետ կապված այն պայմանագիրը, որը վերջին օրերին շահարկվում էր, գոյություն ունի։

  • Պաշտոնապես գազի գինը հուլիսի 7-ից սահմանի վրա 1000 խմ համար 180 դոլարից դարձել էր 270 դոլար, սակայն կառավարության 30 տոկոս սուբսիդավորելուց հետո` սպառողներն այն ստանում էին 189 դոլարով։
  • Մաքսային միություն մտնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ռուսական կողմը որոշել է սահմանի վրա ևս գազի գինը դարձնել 189 դոլար։

2012 - ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Երևանում մասնակցեց տարածաշրջանի ֆուտբոլի զարգացմանը նվիրված խորհրդաժողովին:
2012 - Հայց ներկայացվեց ՀՖՖ նախագահ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ: 

  • Նրա դեմ բողոք են ներկայացրել «Վահե Ավետյան» նախաձեռնության անդամները։

2011 - Երևանում բացվեց ֆրանսիացի հռչակավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» արձանը:

  • Արձանը Ֆրանսիան նվիրել է Հայաստանին անկախության 20-ամյակի կապակցությամբ:
  • Ժյուլ Բաստիեն Լըպաժը ֆրանսիացի վաղամեռիկ նկարիչ է, նա եղել է Ռոդենի ընկերը:

1993 - Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարեց ԱՊՀ-ին Վրաստանի անդամակցության մասին:
1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ տանկային զորամասի ձևավորումը: 

  • Հետագայում հոկտեմբերի 8-ը ՀՀ ԶՈԻ-ում նշվում է որպես Տանկիստի օր:

1991 - Հայաստանում ընդունվեց «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոց­ների մասին» օրենքը' երաշխավորելով մամուլի միջոցների բազմա­զանությունն ու ազատությունը:
1980 - ASALA. Պայթյուններ Բեյրությում Շվեյցարաիյի դեսպանատան, Շվեյցարաիյի դեսպանի բնակարանի առջև։

  • Օդ է բարձրանում նաև դեսպանատան առաջին քարտուղարի մեքենան։ Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
  • 1980 թվականի հոկտեմբերի 3-ին Ժնևի պանդոկներից մեկում Հայ Գաղտնի Բանակի մարտիկ Ալեք Ենիգոմշյանի ձեռքում պայթում է ռումբը, որի հետևանքով նա կորցնում է տեսողությունն ու ձախ դաստակը։ Ալեքը և Սյուզի Մահսերեճեանը ձերբակալվում են, սակայն շվեյցարական հաստատությունների առջև Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպության» իրականացրած գործողությունների արդյունքում երկուսն էլ ազատ են արձակվում. Սյուզին՝ 1981 թվականի հունվարի 13-ին, իսկ Ալեքը՝ նույն թվականի փետրվարի 10-ին։

ԾՆՎԵԼ ԵՆ

1973 - Արսեն Ավետիսյան, հայ ֆուտբոլիստ
1957 - Լալա Մնացականյան, հայ դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ (2006):
1943 - Ալիսա Քյուրդիյան, անիմացիոն ֆիլմերի օպերատոր
1933 - Գրիգոր Կարապետյան, ռադիոտեխնիկական արդյունաբերության հիմնադիր
1932 - Աբել Աղանբեգյան, խորհրդային և ռուս տնտեսագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և ՌԳԱ
1927 - Ալեքսանդր Գրիգորյան (մ. 2007), գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
1923 - Ֆյոդոր Կոլունցև (Թադեոս Բարխուդարյան, ծնվ. Մոսկվա, մ. 1988), ԽՍՀՄ գրողների միության անդամ, գրող, խմբագիր, մանկավարժ

  • Ուսանողական տարիներին նրա գրական դեբյուտը «Ֆյոդոր Կոլունցև» կեղծանունով  էր՝ (զանգեզուրցի նախնիների՝ «Կոլունց» բարբառով՝ ամուր, համառ)։

1911 - Գեորգի Տերմոլաև (ծնվ. Ղրիմ, Ռուսաստան, մ. 1990), ազատ ոճի ըմբիշ, մարզիչ, ԽՍՀՄ չեմպիոն (1946, 1948, 1949), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ

  • Բարի ավանդույթ է դարձել Ռոստովում վաստակավոր մարզիչ Գեորգի Մանուկի Թերմոլաևի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի համառուսաստանյան մրցաշարի անցկացումը:

1897 - Ռուբեն Մամուլյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1987), ամերիկահայ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

  • 1935 թ. ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը նկարահանել է առաջին լիամետրաժ գունավոր ֆիլմը՝ «Բեքի Շարփը»։ Կինեմատոգրաֆիայի պատմության մեջ այս տարին ընդունված է համարել գունավոր կինոյի ստեղծման տարի:
  • Նա հայտնի դարձավ Բրոդվեյում «Բորգի և Բեսսի» մյուզիքլի բեմադրությունից հետո։ Համաշխարհային հաջողությունը Մամուլյանին է բերել «Օկլահոմա» երաժշտական դրաման (1943), որը դարձել է Ամերիկայի Հայտնի կինոմյուզիքլների նախնին։

1896 - Հովհաննես Օհանյան (մ. 1954), ռեժիսոր, իրանական, հնդկական և թուրքմենական կինեմատոգրաֆի հիմնադիր

  • Կալկաթայում "Motion Picture" առաջին հնդկական դերասանական դպրոցի հիմնադիրն է (1924)։ Նրա հայտնի առաջին շրջանավարտներից էր հետագայում հնդկական կինոյի աստղ դարձած Ռաջ Կապուրը։
  • Ազատ խոսել յոթ լեզուներով. Սպանվել Է Թեհրանի իր աշխատասենյակում։

1875 - Սմբատ Տեր-Ավետիսյան, հնագետ, աղբյուրագետ, մանկավարժ, պատմության և ազգագրության հայկական ընկերության հիմնադիր
1869 - Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան, մ. 1935), հայ կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք, երգիչ, դիրիժոր, խմբավար, հասարակական գործիչ

  • Կոմիտասը հայ երաժշտական ազգագրության գիտական ուսումնասիրության հիմնադիրն է։ Նրա անվան հետ է կապված ազգային կոմպոզիտորական դպրոցի ձևավորումն ու զարգացումը։
  • Նրա մեծագույն վաստակն այն է, որ նա հայ ժողովրդական երաժշտությունը մաքրել է դարերի ընթացքում կուտակված օտար շերտերից, հիմնավորել նրա ինքնությունը, ժողովրդական երգերի մշակումներում ստեղծել է հայ երաժշտական ոճի դասական նմուշներ: Նրա երաժշտական և տեսական աշխատություններն էական ազդեցություն ունեցան արևելյան այլ ժողովուրդների երաժշտական մշակույթների զարգացման գործընթացների վրա։
  • 1848 թվականին նրա անունը շնորհվել է Երևանի կոնսերվատորիային։ Երևանի գլխավոր փողոցներից մեկն անվանակոչվել է Կոմիտասի անունով։ 
  • Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են Կոմիտաս Վարդապետի կենսագրությանը, գիտեն, որ իր կյանքի վերջին 20 տարիները մեծ կոմպոզիտորը, ով ցեղասպանության ականատեսն է եղել, հոգեբուժարանում է անցկացրել։ Սակայն վերջերս, ուսումնասիրելով նրա հիվանդության պատմությունը, գիտնականներն ապացուցել են, որ Կոմիտասը բուժման կարիք չի ունեցել և կլինիկա է տեղափոխվել սխալ ախտորոշմամբ։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0