Պատմության հայկական օրը. նոյեմբերի 2


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2005 -
Դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին Հայաստանի թատերական գործիչների նախագահի պաշտոնի համար պայքարում զայրացրել էր Սոս Սարգսյանի առաջադրումը։

  • «Ու՞մ ունի թիկունքում՝ Դաշնակցությա՞նը»,- ասել էր դերասանուհին։ 

2000 - ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Սթիվեն Սեսթանովիչին և ԵԱՀԿ ամերիկյան համանախագահ Քերի Քավանոյին Երևանում են։

  • Նրանք տարածաշրջան են ժամանել ծանոթանալու ոչ միայն Երևանի և Բաքվի մոտեցումներին Արցախի հարցի լուծման մասին, այլև Անկարայի դիրքորոշման հետ։ 
  • Ավելի ուշ Սեսթանովիչը հանդիպում է լրագրողների հետ։ Նա ընդունում է, որ տարածքների փոխանակման կամ Մեղրու տարբերակի հարցում հակամարտող կողմերի միջև որոշակի համաձայնություն չկա։ 

2000 - Արտգործնախարար Վարդան Օսկանյանն անկեղծորեն ասում է, որ Արցախի հակամարտությունը զբաղեցնում է արտգործնախարարության աշխատանքի չնչին տոկոսը։
1997 - ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդական Սթիվեն Սեսթանովիչը 10 րոպե տևած ասուլիսին եկել էր ասելու, որ Ղարաբաղի հակամարտությունն առանց փոխզիջումների չի լուծվի։
1993 - ԵԱՀԽ (ԵԱՀԿ) Մինսկի խումբը հանդիպում է Վիեննայում, բանակցություններին ներկա էր նաև ղարաբաղյան պատվիրակությունը` Ա. Ղուկասյանի գլխավորությամբ։

  • Հանդիպումից առաջ` հոկտեմբերի 29֊ին, Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանը Ֆրանսպրեսին ասել էր, թե Ստեփանակերտը պատրաստ է հանձնել վերջերս գրավված տարածքների մի մասը` Ղարաբաղի անկախությունը ճանաչելու դիմաց:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Ասյա Սահակյան (ծնվ. Թեոդոսիա, Ղրիմ), «Միսս САМУ 2010» մրցույթի հաղթող
1988 - Եղիազար Ֆարաշյան, Բելառուսի Հանրապետության նախագահական նվագախմբի մենակատար

  • «Եվրատեսիլ 2010»-ում Բելառուսը ներկայացնում էր Ֆարաշյանը։

1972 - Սարգիս Հովսեփյան, ֆուտբոլիստ և մարզիչ
1949 - Գաննա Հովհաննիսյան-Սլուցկի, կինոսցենարիստ

  • «Երեք գումարած երկու» ֆիլմի հայ ռեժիսորի Հենրիկ Հովհաննիսյանի դուստրն է:

1937 - Ալեքսանդր Նարինյանց (ծնվ. Մոսկվա, մ. 2010) արհեստական ինտելեկտի մասնագետ, խորհրդային արհեստական ինտելեկտի հայրը
1936 - Ալեքսանդր Աղաբեկով (ծնվ. Լենինգրադ), գծանկարիչ, փորագրող վարպետ, գեղանկարիչ

  • Ինստալացիաների հեղինակ: Մասնակցել է 1960-ականների ցուցահանդեսներին։

1935 - Նորիկ Մուշեղյան, ըմբիշ, մարզիչ, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն (1958), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

  • Հայրն անձամբ ծանոթ էր Անդրանիկ Օզանյանին։ Զորավարը նրան սուր է նվիրել, որը հայրը խնամքով պահում էր իր ողջ կյանքում՝ փոխանցելով որդուն։ 1986 թվականից Հայաստանում գործում է «Զորավար Անդրանիկ» համազգային միությունը, որը ղեկավարում է լեգենդար ըմբիշը։

1915 - Քեյ Արմեն (Արմենուհի Մանուկյան, ծնվ. Չիկագո, ԱՄՆ, մ. 2011), ամերիկահայ երգչուհի և կինոյի դերասանուհի

  • 1947 թվականին վարել է սեփական շաբաթական 15 րոպեանոց ծրագիրը, "Kay Armen-Songs", NBC-Blue-ում:

1907 - Մարիամ Ասլամազյան (ծնվ. Բաշ-Շիրակ, մ. 2003) նկարչուհի, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1965)

  • Քույրը գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Երանուհի Ասլամազյան է: 
  • Գյումրիում գործում է Ասլամազյան քույրերի վերականգնված պատկերասրահը։ Այն փայտե պատշգամբներով զարդարված երկհարկանի շինություն է, որում գտնվում է հռչակավոր նկարչուհիների ժառանգության զգալի մասը։

1870 - Մուշեղ Բագրատունի, (Փալանդուզ Մկո, ծնվ. Կարբի, Էջմիածնի գավառ, մահացել է մինչև  1945) երգիծաբան, երգիծական գրականության նշանավոր դեմքերից, լրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ

  • Մուշեղ Բագրատունուն ձերբակալել են 1937 թվականին Երևանում։ Նա հավանաբար գնդակահարվել է մինչև 1945 թվականը, երբ նրա զավակները ստացել են նրա մահվան ծանուցումը։ 
  • նրա գրած «Ծիծաղի արցունքները, շոռշոռաքարափը» պատմվածքի հիման վրա Համո Բեկնազարյանը 1926 թվականին նկարահանել է «Շորն ու Շորշորը» գեղարվեստական կինոնկարը։

1859 - Վասիլի Թաիրով (ծնվ. Մեծ Ղարաքլիս, Երևանի նահանգ, մ. 1938), գինեգործ, բարերար, պրոֆեսոր (1937)

  • Նա նկարագրել և ուսումնասիրել է ԽՍՀՄ-ի սահմաններում գոյություն ունեցող խաղողի բոլոր տեսակները: Մշակել է գինու և սննդամթերքի կեղծման դեմ պայքարի մեթոդ։
  • Օդեսայում կազմակերպվել է հայկական կոմիտե, որը զբաղվում էր գաղթականներին և որբերին, կամավորական ջոկատներին օգնություն ցույց տալու համար միջոցներ հայթայթելով։ Օդեսայի հայկական կոմիտեն՝ ականավոր գիտնական Վ. Ե. Թաիրովի գլխավորությամբ, հանգանակությունների գումարով առաջին տեղն Է զբաղեցրել Ռուսաստանի ողջ հարավում:
  • Թաիրովի անունը կրում է խաղողագործության և գինեգործության ինստիտուտը, փորձառու տնտեսությունը, քաղաքային տիպի բնակավայրը, №6356 փոքր մոլորակը, ձեռնարկությունները և այլն: Օդեսայում նրա անունով կոչվում է բնակելի զանգված: