Պատմության հայկական օրը. նոյեմբերի 7


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Մելիտոս եպիսկոպոսը († 381) ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: 358 թվականին դառնում է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, իսկ 360 թվականին ընտրվում՝ Անտիոքի Աթոռի գահակալ:
  • Նա, լինելով վարքով սրբակենցաղ, վարվեցողությամբ` քաղցրաբարո, աստվածպաշտության մեջ` անկեղծ, միաժամանակ խուսափում էր ժամանակի աստվածաբանական վիճաբանություններից: Եվ ժողովուրդն ակնկալում էր, որ նրան կհաջողվեր խաղաղություն հաստատել կրոնական վեճերի պատճառով պառակտված Անտիոք քաղաքում: Արդարև, նա ի զորու է լինում սիրաշահել այս անհանդարտ քաղաքի բնակչությանը, հեռու մնալով աստվածաբանական վիճելի խնդիրների արծարծումից, բավականանում է միայն բարոյական ու գործնական քարոզներով, աշխատում է աստիճանաբար բարեկարգել որոշ անկարգություններ:
  • Սակայն Կոստանդիոս արիոսական կայսեր կազմակերպած Անտիոքի ժողովում, որի նպատակն էր երևան հանել Մելիտոսի վարդապետական համոզումները, բացահայտում է իր ուղղափառ լինելը: Արիոսականների սադրանքով երիցս դատապարտվում է աքսորի:
  • Ս. Մելիտոս եպիսկոպոսի գրչին է պատկանում «Հավատքի շարադրում» աստվածաբանական երկը, որն օգնել է բազում մոլորվածների վերադառնալու ճշմարիտ հավատի: Սուրբը մասնակցել է 381 թվականին Կ. Պոլսի Բ Տիեզերաժողովին` նախագահելով այն, սակայն տակավին ժողովը չավարտված` վախճանվել է: 
  • Մինասը († 304) ազգությամբ եգիպտացի սպա էր հռոմեական բանակում: Տեսնելով շրջապատի, աշխարհի մեջ տիրող անարդարությունն ու չարությունը` որոշում է նվիրվել ճգնավորական կյանքի` հաստատվելով Փռյուգիայի լեռներում:
  • Հեթանոսական տոներից մեկի ժամանակ իջնելով ժողովրդի մեջ` պախարակում է հեթանոսական կուռքերին` քարոզելով քրիստոնեական հավատը: Դրա համար էլ կտտանքների ենթարկվելով` գլխատվում է: Մինաս մարտիրոսի նահատակության վայրը սրբատեղի է համարվում, իսկ նրա կերպարը հանրահայտ է դառնում հատկապես միջին դարերում` միշտ պատկերված ուղտի վրա: Ազգությամբ պարսիկ Մելիտոսը քրիստոնյա զորական էր պարսկական բանակում: Ապա հրաժարվելով զինվորական ծառայությունից` նա նվիրվում է հոգևոր կյանքին` ձեռնադրվելով Բիթրազան քաղաքի եպիսկոպոս: Բազմիցս հալածվում է կռապաշտների կողմից, սակայն շարունակում է անդադրում ավետարանչական գործունեություն ծավալել` մինչև իսկ հասնելով Պարսից մայրաքաղաք Տիզբոն: Այստեղ էլ հրաժարվելով երկրպագել արեգակին` նահատակվում է պարսից Շապուհ (331-378) արքայի օրոք: Նրա հետ մարտիրոսական պսակն են ընդունում նաև իր երկու աշակերտները` Բուրաս քահանան և Շինու սարկավագը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-07, 2023-11-13, 2024-11-11, 2025-11-10, 2026-11-09, 2027-11-08, 2028-11-13, 2029-11-12, 2030-11-11։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2009 - Ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում ասաց. «Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։
1988 - Խորհրդային Հայաստանում Հոկտեմբերյան հեղափոխության 71-րդ ամյակի առթիվ կազմակերպված շքերթը վերածվում է հուժկու, համազգային ցույցի։
1974 - Խորհրդային միությունում տոնում էին Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 57-րդ տարեդարձը։

  • Երևանի Լենինի անվան հրապարակում անցնում էին պիոներներն ու աշխատավորները, զինվորականներն ու պատերազմի վետերանները։ Հրապարակի ամբիոնի մոտ էր երկրի կուսակցական ու գործադիր իշխանության ղեկավար կազմը՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի գլխավորությամբ։ Դա վերջին տոնական միջոցառումն էր, որին մասնակցում էր Քոչինյանը։
  • 20 օր անց՝ նոյեմբերի 27-ին, տեղի է ունենում ՀԿԿ կենտկոմի պլենումը, որն Անտոն Երվանդի Քոչինյանին ազատում է առաջին քարտուղարի պաշտոնից ու բյուրոյի անդամի պարտականություններից և բավարարում նրա խնդրանքը կենսաթոշակի անցնելու մասին։

1941 - Գերմանական օդուժը Յալթայի մոտ ջրասույզ է արեց 7000 մարդով «Արմենիա» սանիտարական նավը։
1922 - Երևանում բացվեց պետական հանրային գրադարանը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1925 - Մարատ Մարինոսյան, հայ ռեժիսոր
1903 - Կորյուն Ազրոյան, հայ արձակագիր, գրաքննադատ և լրագրող
1900 - Գրիգոր Հարությունյան, խորհրդային պետական գործիչ
1879 - Երվանդ Տեր-Մինասյան, հայ պատմաբան, լեզվաբան, բառարանագետ (մ. 1974)
1865 - Հովհաննես Աբելյան, թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան (մ. 1936)
1857 - Ստեփան Մալխասյանց, հայ նշանավոր բանասեր և լեզվաբան
1676 - Մխիթար Սեբաստացի, հայ կաթոլիկ եկեղեցական