Պատմության հայկական օրը. նոյեմբերի 8


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Դեմետրիոսը, որ ծնվել էր Պարսկաստանում, ապրել է Կոստանդիանոս Մեծի իշխանության օրոք: Հավատալով Քրիստոսին` առանձնացել է Մծբինի մենաստան, Միջագետք, այնուհետև փոխադրվել է Թեոդոսիոպոլսյան մենաստան, ուր և ձեռնադրվել է սարկավագ: Վարդապետի` իրեն քահանա ձեռնադրելու մտադրության հետ չհամաձայնվելով և իրեն անարժան համարելով այդ աստիճանին, հեռացել է Եփրատի մոտ գտնվող մի լքված քարանձավ:
  • Հուլիանոս Ուրացող կայսրը, իր զորքերով պարսից դեմ կռվելու նպատակով, անցնելով Դեմետրիոսի քարանձավի մոտով և մուտքի մոտ տեսնելով մարդկանց բազմություն, որոնք սպասում էին բժշկվելու, հրամայում է քարերով փակել քարանձավի մուտքը, որտեղ գտնվում էին սուրբն ու իր երկու աշակերտները: Հետագայում նահատակների հրաշագործ մասունքները դուրս են բերվում քարանձավից:
  • Ս. Բասիլիսկոս քահանան նահատակվել է 362 թվականին Հուլիանոս Ուրացող կայսեր կողմից: Բասիլիկոսը մեղադրում է կայսերը Քրիստոսին ուրանալու համար: Վերջինս հրամայում է ամեն օր նահատակի կաշվից կտրել յոթ կտոր: Բազում բզկտումներից հետո ծերունի սրբի մարմինը խողխողում են շիկացած երկաթներով:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-08, 2023-11-14, 2024-11-12, 2025-11-11, 2026-11-10, 2027-11-09, 2028-11-14, 2029-11-13, 2030-11-12։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2007 - Մինսկի խումբն արձանագրում է. միայն մեկ կարևոր խնդիր է մնում չկարգավորված, սակայն դա շատ կարևոր և հիմնարար հարց է։

  • Փաստելով, որ առաջիկայում Հայաստանում նախագահական ընտրություններ են սպասվում, միջնորդները նշել էին` քիչ է հավանականությունը, որ մինչ այդ կհաջողվի բեկում մտցնել գործընթացում: Ընդ որում, եռանախագահներն ընդգծել էին`«մենք հասել ենք այն գիտակցմանը, որ Հայաստանի նոր նախագահի ընտրությունից հետո հարաբերությունները բարձր մակարդակի վրա շարունակվելու են ոչ թե սկզբից, այլ արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների հիման վրա»։

2007 - Աղմկահարույց սպանություններ. Ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի շուկայի մոտակայքում հրազենային կրակոցից անհայտ անձանց կողմից սպանվել է Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող, 1960թ. ծնված Սայադ Դավթյանը։
2000 - Ֆրանսիայի սենատն ընդունեց 1915 թ. հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
1993 - Ադրբեջանական բանակին պարտությունից չփրկեց նաև աֆղան վարձկանների ներգրավումը, թեև «Հորադիզ» կայարանը վերագրավելու հարցում նրանց դերակատարությունը եղել է առանցքային:

  • Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը 1993թ. նոյեմբերի 8-ին հաղորդել էր, որ ԼՂ-ի դեմ կռվում են մոտ 1000 աֆղան մոջահեդներ: Նույն օրը «Բոստոն գլոբը» գրել էր, որ օգոստոսից մոտ 1500 աֆղան մոջահեդներ վարչապետ Գյուլբուդդին Հեքմաթյարի կարգադրությամբ ուղարկվել են ղարաբաղյան ճակատ: Օգոստոսի կեսերին Ալիևը գաղտնի Աֆղանստան էր գործուղել ներքգործնախարարի տեղակալ Ռովշան Ջավադովին` Հեքմաթյարի հետ պայմանավորվելու վարձկաններ ուղարկելու հարցում։ Մի քանի շաբաթ անց մոջահեդները տեղավորվել էին Մինգեչաուրմ։

1979 -  ASALA. Պայթյուն Հռոմում Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության կցորդի գրասենյակի առջև, որի արդյունքում վիարավորվում է մեկ անցորդ։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ«Սասունեան Քոմանտօ»-ն։

1829 - Խաչատուր Աբովյանն ու Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացան Փոքր Արարատի՝ Սիսի գագաթը։

ԱՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1949 - Սիրանույշ Աղաջանյան, համաճարակաբան գիտնական
1945 - Ստեփան Միրզոյան, ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ
1932 - Վլադիսլավ Աղաբաբյան, հայ բուսաբան
1918 - Գայանե Չեբոտարյան, հայ խորհրդային կոմպոզիտոր, դաշնակահար և երաժիշտ
1914 - Էդուարդ Իսաբեկյան, նկարիչ