Պատմության հայկական օրը. նոյեմբերի 9


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2009 - Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողներն այցելում են «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրություն, որպեսզի ի կատար ածեն դատարանի որոշումը, ըստ որի արգելվում է «Օգոստոս» գործակալությանը և այլ ընկերություններին թերթը տպագրել ոչ միայն իրենց, այլև որևէ այլ տպարանում:
2000 - Փլուզվում է Նորքի 9-րդ զանգվածի գաջի գործարանի 6 աշտարակներից մեկը։ 

  • Երկու մարդ մնում են փլատակների տակ ու մահանում։ Աշտարակում 100 տոննա գաջ է եղել։ 

2000 - Հայկ Բաղդասարյան անունով մի մարդ պայթեցնում է Հայ Օգնության միության գրասենյակը։ 

  • Նախորդ օրը 30-35 տարեկան մի տղամարդ մտնում է ՀՕՄ և բողոքում, որ վերջինս չի օգնում ազատամարտիկների ընտանիքներին։ Հաջորդ օրը գալիս է նռնակով ու մեծ խնամքով պայթեցնում գրասենյակը։ Ավելի ուշ նա ձերբակալվում է:

1999 - Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը հոկտեմբերի 27-ը համարում է ազգային աղետ: 
1999 - Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով ԱՄՆ կառավարությունը մեր կառավարությանն է հանձնում 6 մետաղորսիչ կայան և 14 ձեռքի մետաղորսիչ սարքեր։ 

  • Այս սարքերի առաջին շահառուն կլինի Ազգային Ժողովը, որտեղ երկու շաբաթ առաջ տեղի էին ունեցել հոկտեմբերի 27-ի դեպքերը։ 
  • Դեսպան Մայքլ Լեմոնն ասում է, որ մենք խորհրդարանի ղեկավարությանը վաղուց էինք առաջարկում այս սարքերը, սակայն նրանք չուզեցին, որպեսզի ժողովրդի և ընտրյալների միջև ավելորդ խոչընդոտներ չլինեն:

1999 - «Հայռուսգազարդը» ձեռնամուխ է բնակչությանը գազով ապահովելու գործին։ 

  • «Ով գազ է ուզում, թող դիմի մեզ»,-ասում է ընկերության տնօրեն Ռոլանդ Ադոնցը։ Պարզապես պետք է հաշվիչների համար սպառողը 40 հազար դրամ մուծի և այդ գումարի չափով անվճար գազ օգտագործել։ Այս օրերին Ռուսաստանում թանկացել է գազը, սակայն Ադոնցը վստահեցնում է, որ մինչև 2001-ը դա մեր վրա չի տարածվի։

1998 - Էներգետիկ հանձնաժողովի միաձայն որոշմամբ հաջորդ տարվա հունվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 13 տոկոսով և կդառնա 25 դրամ։ 

  • Այդ պահի դրությամբ 100 կվտ/ժամ ծախսողների համար թանկացել է 60 տոկոսով, 200 կիլովատ ծախսողների համար՝ 35 տոկոսով։

1997 - Քաղաքապետ Վանո Սիրադեղյանի որոշմամբ Երիտասարդական մետրոյի տարածքը մաքրվում է կրպակներից: 
1991 - 5-րդ օրն է, որ Ադրբեջանից Հայաստան գազ չի մտնում: 

  • Հընթացս այս օրերին Ադրբեջանը ռմբակոծում է նաև Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի գյուղերը: Ադրբեջանական կողմը հակադարձում է, որ հենց Հայաստանն է անջատել իր գազամատակարարումը:

1980 - ASALA. Պայթյուն Հռոմում շվեյցարական «Սուիս Էյր» օդանավային ընկերության գրասենյակի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1926 - Երևանում կայանում է «Զարեհ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1963 - Շուշանիկ Արևշատյան (ծնվ. Օդեսա, Ուկրաինա), «Վան» ռադիոկայանի տնօրեն
1949 - Տատյանա Այվազյան (ծնվ. Տամբով, Ռուսաստան), բարձրագույն կարգի բժիշկ-հոգեթերապևտ, հոգեթերապիայի և հոգեշտկումների լաբորատորիայի ղեկավար
1948 - Սերգեյ Բոնդարենկո, ֆուտբոլիստ, «Արարատ 73-ի» աստղերից
1932 - Ռիչարդ Հովհաննիսյան, ամերիկաբնակ հայ պատմաբան
1922 - Լուիզա Ոսկերչյան
(ծնվ. Ուոթերթաուն, ԱՄՆ, մ. 2000), դաշնակահար, երաժշտական մանկավարժ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր

  • Ոսկերչյանի ազդեցությունը կրեն են նրա աշակերտներից Ջոն Քուլիջ Ադամսը և Յո-Յո Ման:

1920 - Ալենուշ Տերյան (ծնվ. Թեհրան, Իրան, մ. 2011), աստղաֆիզիկոս, Իրանի առաջին կին պրոֆեսորը 

  • Նա չի ամուսնացել, չուներ երեխաներին, բայց շատ էր սիրում իր ուսանողներին։ Նրա մեծագույն սերը գիտությունն էր:
  • Տերյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների. «Իմաստունները» ծրագիրը, որը հեռարձակվում է իրանական հեռուստատեսությամբ, նրան ճանաչել է գիտության բնագավառում անփոխարինելի ֆիգուր:
  • 2003 թվականին նկարահանվել է «Դեպի արևը» վավերագրական ֆիլմը, որը պատմում է նրա կյանքի մասին, իսկ 2006 թվականին Իրանի այն ժամանակվա նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նրան պարգևատրել է շքանշանով։
  • Իր կյանքի վերջին տարիները նա անցկացրել է ծերանոցում։ Արդեն այնտեղ գտնվելով  Ալենուշն իր կյանքի վերջին մրցանակն է ստացել՝ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը։
  • Նա իր բնակարանը նվիրել է Ջուղայի հայ համայնքին և կտակել այնտեղ Հանրակացարան հիմնել ուսանողների համար։

1907 - Մկրտիչ Մկրյան (ծնվ. Վան, մ. 1983), գրականագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)
1900 - Անահիտ Մասչյան, հայ խորհրդային դերասանուհի
1899 - Միքայել Մազմանյան, ճարտարապետ
1892 - Սերգեյ Շերվինսկի (ծնվ. Մոսկվա, մ. 1991), բանաստեղծ թարգմանիչ, գրող, արվեստաբան

  • Ս. Վ. Շերվինսկուն է պատկանում «Սասունցի Դավիթ» էպոսի երրորդ ճյուղի թարգմանությունը։ Այս համատեղ թարգմանությունը առաջին անգամ հրատարակվել է 1939 թվականին, հետագայում վերահրատարակվել է բազմիցս։