Օրվա հոբելյարները, հուլիսի 21

Հոբելյարներ 21.07.2021   10:00   33

ԱՉՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Դեանդրե Ջորդան, ամերիկացի բասկետբոլիստ
1978 - Դեմիան Մառլի, ջամայկացի երգիչ, Բոբ Մառլիի կրտսեր որդին
1978 - Ջոշ Հարթնեթ, ամերիկացի դերասան
1951 - Ռոբին Ուիլյամս, ամերիկացի դերասան  

  • Հայտնի է դարձել «Մորկ և Մինդի» կատակերգական սերիալից։
  • Դերասանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Ջումանջի», «Ուր են տանում երազանքները», «Խելացի Ուիլ Հանթինգ», «Մեռած պոետների հասարակություն», «Անքնություն» և այլն։ 3 «Օսկարի» ու 4 «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է։

1920 - Իսահակ Շտերն, հրեա ծագումով լեհ թավջութակահար
1899 - Էռնեստ Հեմինգուեյ, ամերիկացի գրող և լրագրող  

  • 1954 թվականին արժանացել է Գրականության նոբելյան մրցանակի։
  • Հեմինգուեյի հայտնի գործերն են «Հրաժեշտ զենքին», «Եվ ծագում է արևը», «Ում մահն է գուժում զանգը», «Կլիմանջարոյի ձյուները», «Տոն, որը միշտ քեզ հետ է», «Ծերունին և ծովը»։

ՀԱՅԵՐ

1969 - Աբրահամ Ռուսսոն (Աբրահամ Իփջիյան), ծագումով հայ, ռուսական փոփ-երգիչ
1942 - Կլոդ Մութաֆյան, ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան
1912 - Ալեքսանդր Թավրիզով, հրթիռատիեզերական տեխնիկայի ճարտարագետ-գիտնական

  • Գետային հակատիեզերական պաշտպանական սարքի և միջուկային ռազմամթերքով թիրախը խոցելու, երկրամերձ ուղեծիր դուրս բերելու միջոցները առաջին անգամ փորձարկվել են 1963թ.՝ Բայկոնուրից՝ «Պրոտոն» ծածկանունով, ապա՝ «Ալմաստ», որը «Սալյուտ-3» և «Սալյուտ-5» տիեզերանավերի նախատիպն էր:
  • Այդ սարքերի համար Թավրիզովը մշակել է հերմետիկության փորձարկման պոլիէթիլենային «պարկ»՝ վակուումային խցի փոխարեն:

1907 - Արտավազդ Ավագյան, բուսաբան
1905 - Անդրանիկ Իոսիֆյան, գիտնական
1902 - Տիրան Աճեմյան, ծաղրանկարիչ, դերասան

  • 1925թ.՝ տեղափոխվել է Բեյրութ, ծաղրանկարներով հանդես եկել հայկական, ֆրանսիական և արաբական մամուլում:
  • 1975թ.՝ անհատական ցուցահանդեսներ՝ Բեյրութում, Հալեպում, Թեհրանում, Նոր Ջուղայում և Երևանում:

1870 - Մարիամ Թումանյան, մշակութային գործիչ, բարերար

  • Հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի դուստրն է, Գեորգի Թումանովի կինը: 
  • 1902թ. Գ. Սունդուկյանի հետ Թիֆլիսում հիմնել է Հայոց դրամատիկ ընկերությունը, 4 տարի եղել է նախագահը, մասնակցել է Հավլաբարի ժողովրդական թատրոնի ստեղծմանը, կազմակերպել է «Իշխանուհի Մարիամ Թումանյան և ընկերներ» հրատարակչությունը, լույս ընծայել մանկական գունավոր գրքեր։
  • Օժանդակել է հայ գրողներին (հատկապես Հ. Թումանյանին), նյութական օգնություն ցույց տվել գաղթականներին, որբանոցներին ևն:
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Օրվա հոբելյարները, հուլիսի 21

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon