Այսօր ծնվել են. 24 հուլիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Թիգան Փրեսլի, ամերիկացի պոռնոդերասանուհի
1971 - Դինո Բաջո, իտալացի ֆուտբոլիստ
1969 - Ջենիֆեր Լոպես, երգչուհի ու դերասանուհի
1963 - Կարլ Մելոուն, ամերիկացի բասկետբոլիստ
1918 - Ռուջերո Ռիչի, ամերիկացի թավջութակահար (մ. 2012)
1897 - Ամելիա Էրհարթ,  ամերիկացի օդաչու և գրող (մ. 1937)
1895 - Ռոբերտ Գրեյվս, անգլիացի գրող (մ. 1985)
1857 - Հենրիկ Պոնթոպիդան, դանիացի գրող և հրապարակախոս (մ. 1943)
1803 - Ադոլֆ Ադան, ֆրանսիացի կոմպոզիտոր (մ. 1856)
1802 - Ալեքսանդր Դյումա (հայր) - ֆրանսիացի գրող, դրամատուրգ

  • Նրա ամենահայտնի գործերից են «Կոմս Մոնտե-Քրիստո» և «Երեք հրացանակիրները» վեպերը։

1783 - Սիմոն Բոլիվար - 1810–1826 թվականներին ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավար

  • Վենեսուելայի ազգային հերոս է։ 1819–1822 թվականներին, մի շարք ճակատամարտերում ջախջախելով իսպանացիներին, Բոլիվարի բանակն ազատագրել է այժմյան Վենեսուելայի, Կոլումբիայի և Էկվադորի տարածքները, իսկ 1824 թվականին՝ Պերուն։
  • Ազատագրել է իսպանական գերիշխանությունից Վենեսուելան, Նոր Գրանադան (Հյուսիսային Կոլումբիա ու Պանամա), Կիտո գավառը (ժամանակակից Էկվադոր)։ 1819-1830 թվականներին այս տերությունների տարածքում ստեղծված Մեծ Կոլումբիայի նախագահն է եղել։ 1824 թվականին ազատագրել է Պերուն ու կանգնել Վերին Պերուի տարածքում ստեղծված Բոլիվիա հանրապետության գլուխ, որը կոչվել է իր պատվին (1825)։

ՀԱՅԵՐ

1985 - Ռոբերտ Արզումանյան, հայ ֆուտբոլիստ, պաշտպան
1940 - Արևշատ Ավագյան, բանաստեղծ, արձակագիր, նկարիչ
1937 - Ռաֆայել Հարությունյան, էստոնացի քանդակագործ, գրաֆիկ, գեղանկարիչ, ՀՍՍՀ նկարիչների միության անդամ, Էստոնիայի նկարիչների միության անդամ
1933 - Վազգեն Սեմերջյան, հայ սրտաբան
1928 - Արամ Տեր-Ղևոնդյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն (1981-1988)
1926 - Գեորգի Աղաբաբով, բարձրագույն կարգի կլարնետիստ
1925 - Ալեքսանդր Հարությունյան, բալիստիկ նախագծման տեսության նոր ուղղության հիմնադիր
1912 - Գեորգի Գեորգիյանց, բալետի հայ խորհրդային արտիստ, բալետմայստեր, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1912 - Եվգենի Տրանկու-Յասի, ռումինացի երաժշտական քննադատ, փաստաբան

  • 1942 թվականին նա հիմնադրել և ղեկավարել է Բուխարեստի "Horizons" մշակութային ամսագիրը։

1910 - Իվան Կիստոստուրով, տեխնիկական զորքերի գեներալ-մայոր
1902 - Սիմոն Ալաջալով, հայ թատերական նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1887 - Անդրեյ Մելիք-Շահնազարով, կայսերական բանակի գնդապետ, ազնվական, ՌԿԿ դիվիզիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ

  • Սերում է հին հայկական ազնվական-մելիքական ցեղից։ Ելիզավետպոլի նահանգի ժառանգական ազնվականներից է:
  • 1936 թվականի սեպտեմբերին կազմակերպվել և փայլուն կերպով անցկացվել են բելառուսական ռազմական օկրուգի խոշոր զորաշարժերը, որոնց ներկա են եղել օտարերկրյա բանակների ռազմական պատվիրակությունները, որտեղ հատկապես աչքի է ընկել Անդրեյ Մելիք-Շահնազարովի կորպուսը, Ընդ որում ՝ ինքը ՝ Անդրեյ Պավլովիչը, լինելով ժառանգական ազնվական, օտարերկրյա ներկայացուցիչների հետ շփվում էր ֆրանսերեն լեզվով։
  • 1937-ին ձերբակալվել է ՌԿԿ-ի բարձրագույն ռազմական ղեկավարության դեմ ռեպրեսիվ արշավի ընթացքում և հոկտեմբերի 31-ին գնդակահարվել Մինսկում։

1879 - Ագրիպինա Վագանովա, սովետական բալետի արտիստուհի, բալետմայստեր և մանկավարժ
1874 - Ալեքսանդր Չումարով, գեներալ-լեյտենանտ, ազնվական-հին հայկական բեկական տոհմի ներկայացուցիչ:

  • 1918-1920 թվականներին, Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին, գեներալ-լեյտենանտի կոչումով եղել է գեներալ-վերահսկիչ, իսկ 1919 թվականի հունիսից  Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչության Ինտենդանտային վարչության գեներալ-ինտենդանտ։
  • 1920 թ. սպանվել է դաշնակների ձեռքով Երևանում։

1871 - Կոնստանտին Դոլուխանով, գեներալ-մայոր, ազնվական, բեկ

  • Ազնվական հայկական տոհմի հետնորդը։ Կապիտան Բեգի Կարամանովիչ Դոլուխանովի որդին:

1869 - Յակոբ ֆոն Պետրովիչ, Չերնովցովի առաջին ինքնավար բուրգոմիստր (1864-1866)

  • Նրա պապը հայ վաճառական է Գորոդենկայից, Չեռնովցիում է եղել շուրջ 1785 թվականին, գնել է Սուչավսկի շրջանի Բոսսանչե կալվածքը՝ ժառանգելով ազնվականությունը։
  • Ամուսնացել է հայտնի հայ հողատեր ֆոն Միկուլի Անտոնիայի դստեր հետ, սեփական կալվածք ստացել Ս.Վերենչանկից։
  • Թաղված է տեղի քրիստոնեական գերեզմանատանը։ Հիմա դա «Կանաչ փողոցի գերեզմանոց» պատմամշակութային արգելոցն է։ Նրա տապանաքարին գրված է. «Յակոբ Ռիտեր ֆոն Պետրովիչ, խոշոր հողատեր, առաջին ինքնավար բուրգոմիստր՝ 25 հուլիսի 1815 - 1 նոյեմբերի 1869»։

1844 - Նիկոլայ Տումանով, իշխան, ինժեներ-գեներալ

  • Վրացացած հայկական տոհմի հետնորդը, որը սկիզբ է առնում Մամիկոնյան հին հայկական իշխանապետությունից։